Showing posts with label գեյատյացություն. Show all posts
Showing posts with label գեյատյացություն. Show all posts
21.6.16
24.2.16
Նամականիշեր՝ ի աջակցություն ազատությանը և հավասարությանը
2016 թ.-ի Փետրվարի 5-ին, ՄԱԿ-ի փոստային վարչությունը թողարկեց վեց նամականիշեր՝ սատարելու կին և տղամարդ նույնասեռական, երկսեռական և փոխսեռական (ԼԳԲՏ) անձանց հավասարությանը: Պատմականորեն սա առաջին անգամն էր, երբ համաշխարհային կառույցի փոստային կապի ծառայությունները թողարկում էին ԼԳԲՏ թեմատիկայով նամականիշեր:
Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել սատարելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «ազատ ու հավասար» քարոզարշավին, որի գլխավոր նպատակներն են՝ աջակցել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ արդար վերաբերմունքին և բարձրացնել հանրային իրազեկությունը հոմոֆոբ բռնության և խտրականության վերաբերյալ:
Արվեստագետ Սերջիո Բարադաթի նկարած գունազարդ նամականիշերը խորհրդանշում են ԼԳԲՏ անձանց բազմազանությունը: Նամականիշներից երկուսը պատկերում են նույնասեռ զույգեր, մեկը՝ թիթեռ, որը խորհրդանշում է գենդերային վերափոխումը, իսկ մեկ այլը ներկայացնում է մի մարդ, ում կես մասը կարմիր է, մյուս կեսը սպիտակ, ամենայն հավանականությամբ խորհրդանշելով երկսեռականությունը:
ՄԱԿ-ը հաստատում է, որ հավասարությունը հանդիսանում է «մարդու իրավունքների հիմնարար սկզբունք» և, որ յուրաքանչյուր պետություն «կրում է իրավական պարտավորություն խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն իր բոլոր քաղաքացիների համար»: Ի դեպ, 1951 թ.-ից ի վեր, ՄԱԿ-ը հաճախակի թողարկել է նամականիշեր, որոնց թեմատիկան բացի մարդու իրավունքները, ներառել են խաղաղությունը, բնապահպանությունը և անհետացող տեսակները:
18.2.16
Շարունակական արհավիրք իսլամական պետությունում
Մի արևոտ օր Պալմիրայում, 2015 թ.
Սիրիայի հինավուրց Պալմիրա քաղաքում Իսլամական Պետության (հետայսու՝ ԻՊ)-ի դիմակավորված դատավորը փողոցում կարդում է նույնասեռականության մեջ մեղադրվող երկու տղամարդկանց դատավճիռը․ «նրանք պետք է նետվեն մոտակա հյուրանոցի տանիքից ներքև»։ Ապա նա հարցնում է տղամադրկանցից մեկին, արդյո՞ք նա գոհ է դատավճռից։ Մահը,- ասում է դատավորը, կօգնի նրան ազատվել իր մեղքից։ -Ես կնախընտրեի, եթե դուք իմ գլխին կրակեիք,- պատասխանում է 32-ամյա Հավաս Մալլահը՝ անզոր։
Մյուս ամբաստանյալ 21-ամյա Մուհամեդ Սամալեհը խնդրում է ապաշխարելու շանս տալ՝ խոստանալով այլևս երբեք սեռական հարաբերություններ չունենալ տղամարդու հետ, պատմել է անմիջական մի վկա Թուրքիայում տեղակայված Ասոշիեյթեդ Փրես լրատվական գործակալության լրագրողին։ -Տարեք նրանց և գցեք ներքև, -հրամայում է դատավորը։ Մնացյալ դիմակավոր գրոհայինները կապում են տղամարդկանց ձեռքերը և աչքերը՝ տանելով նրանց չորս հարկանի հյուրանոցի տանիք։
Իր սարսափելի մեթոդներով հայտնի ԻՊ-ի զինյալներն իրենց ամենդաժան պատիժը կիրառում են նույնասեռական կասկածյալների նկատմամբ։ Խմբի նկարահանած տեսանյութերում և նկարներում երևում են դիմակավորված անձիք, որոնք կախել են տղամարդկանց ոտքերից, որպեսքի նրանց շենքի կտուրից ներքև գցեն (տես մեր նաքխին հոդվածը >>> ԱՅՍՏԵՂ)։ Ըստ մարդու իրավունքների միջացգային ՀԿ-ներից մեկի մինչև 2015թ․-ի հոկտեմբերի վերջը Սիրիայում առնվազն 36 տղամարդ է դատապարտվել սոդոմության մեղադրանքով։ Արձանագրվել են նաև այլ բնույթի մահապատիժներ։ Բեյրությում գործող «Հպարտ Լիբանան» կազմակերպությունը, որը աշխատում է սիրիացի ԼԳԲՏ փախստականների հետ նշում է, որ կրոնական ծայրահեղական տարբեր կազմակերպությունների կողմից նույնասեռականների գլխատման դեպքերի և առնվազն մեկ փոխսեռական կնոջ՝ կրծքերից կախելու մասին։
![]() |
| Սպանություն Իրաքում, օգոստոս, 2015 թ. |
![]() |
| Նույնասեռականների բեմականացված հանրային մահապատիժը ժամանցի միջոց է դարձել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների բնակիչների համար։ |
Համընդհանուր հոմոֆոբիա
ԻՊ-ի կողմից դաժան մահվան դատապարտվելու սարսափը ավելի է բարդանում, երբ զուգակցվում է ավանդապահ հասարակության մեջ մեկուսացված և մերժված լինելու հանգամանքի հետ։ Շատ մահմեդականներ նույնասեռականությունը դիտում են իբրև մեղք։ Նույնասեռականներին միշտ հալածում է այն միտքը, որ ինչ-որ մեկը, գուցե նրանց բարեկամներից մեկը, կարող է նրանց մատնել ԻՊ-ին, վերջինիս համակրանքը շահելու կամ պարզապես հոմոֆոբիայից կամ կրոնական մոլեռանդությունից դրդված։ ԻՊ-ի աշխարհազորայինները երբեմն տանջում են նույնասեռական կասկածյալներին, ստուգում են հեռախոսներն և դյուրակիր համակարգիչները՝ վերջիններիս ընկերների ինքնությունը բացահայտելու նպատակով։ ԻՊ-ի կրոնական ոստիկանությունը նույնիսկ ստեղծել է երիտասարդ աշխարազորայինների ջոկատ՝ փորձելով նույնասեռական տղամարդկանց մոլորությամբ ժամադրության հրավիրել, որպեսքի Իսլամական ռեժիմը կարողանա ապացուցել, որ վերջիններս նույնասեռական են։
Տխուր փաստ է, որ նույնիսկ ԻՊ-ի հակառակորդների շրջանում նույնասեռականները չեն արժանանում որևե համակրանքի։ Որոշ Սիրիացիներ և Իրաքցիներ, ներառյալ այսպես կոչված չափավոր ընդիմադիր քաղաքական գործիչներ նշում են, որ ցնցված են ԻՊ-ի գործած վայրագություններից, բայց միևնույն ժամանակ արդարացնում են նույնասեռականների սպանությունները։ Հատկանշական է, որ Սիրիացի այլ ապստամբ խմբերը նույնպես իրենց հերթին սպանել և բռնությունների են ենթարկել նույնասեռականներին։
Պատմական աննախադեպ հանդիպում ՄԱԿ-ում
Իդլեբ քաղաքից 28-ամյա Սիրիացի նույնասեռական Սուբհի Նահասը, ով ներկայումս ապրում է ԱՄՆ-ում ճողոպրել է հայրենիքից այն մտավախությամբ, որ իր հարազատ ընտանիքը կարող է իրեն մատնել Ալ-Քաիդայի մանսաճյուղ Ալ-Նուսրա խմբավորմանը, որը նույնպես թիրախավորել է նույնասեռականներին։ Երբ նրա հայրը իմացել է որդու՝ սեռական կողմնորոշման մասին, ծեծել է նրան և անվանել ընտանիքի խայտառակություն։ Մոտավորապես նույն ժամանակ Ալ-Նուսրայի աշխարհազորայինները պատժիչ գործողություններ են ձեռնարկել Իդլեբում՝ ձերբակալելով 25 տղամարդու և մզկիթի բարձրախոսներով հայտարարել են, որ վճռական են քաղաքը «մաքրազերծելու» նույնասեռականներից։ Հոր հետ ունեցած խնդիրները հաշվի առնելով՝ Սուբհին չի բացառել, որ հայրը կարեղ է մատնել իրեն։ Ուստի, նա նախ մեկնել է Լիբանան, այնտեղից՝ Թուրքիա, որտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ։
2015թ-ի օգոստոսի 24-ին Սուբհին և մեկ Իրաքցի տղամարդ պատմականորեն առաջին անգամվա համար նույնասեռական անձանց նկատմամբ բռնությունների թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստի ժամանակ խոսել են նույնասեռականների տառապանքների մասին։ Ոչ պաշտոնական հանդիպմանը, որը համանախագահվել են ԱՄՆ-ի և Չիլիի կողմից, ներկա են եղել ԱԽ-ի 15 անդամներից 13-ը, ներառյալ Ռուսաստանը, Նիգերիան, Մալազիան, Հորդանանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Նոր Զելանդիան, Վենեսուելան և Լիտվան։ Միայն Չադն և Անգոլան չեն մասնակցել նիստին։ Միջազգային Գեյ և Լեսբուհիների Իրավապաշտպան Հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեսիկա Սթերնը նիստի ժամանակ հանդես է եկել փորձագիտական գնահատականներով։ Վերջինս գովասանքի է արժանացրել Հորդանանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին մասնակոցող միակ արաբական պետությանը, նույնասեռականների նկատմամբ ԻՊ-ի բռնություններն և Միջին Արևելքում գործող նույնասեռականների դեմ օրենքներն և թշնամանքը դատապարտելու համար։ Հորդանանի ելույթը՝ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ արաբական երկրի կողմից նույնասեռականների վերաբերյալ անթաքույց դրական երանգ ունեցող ելույթն է եղել,- ասել է Սթերնը։
-Անկարելի է չպարտավորվել նրանց իրավունքների համար պայքարել, ինչպես կպայքարեինք մեր իրավունքների համար,- ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը։ «Այսօր մենք արեցինք փոքր, բայց շատ կարևոր առաջին քայլ, այն չպետք է լինի վերջին քայլը»։
![]() |
| Սուբհի Նահաս (ձախից) և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուեր |
Իրաքցի տղամարդը, ով ներկայացել է որպես Ադնան անհայտ վայրից հեռախոսով իր պատմությունը պատմել է՝ նշելով, որ ինքը դեռևս ապահով վայրում չէ։ «Իմ հասարակությունում նույնասեռական լինելը նշանակում է մահ, և երբ ԻՊ-ն սպանում է նույնասեռականներին շատ մարդիկ ուրախանում են, որովհետև նրանք կարծում են, որ մենք չարիք ենք և այսպիսով ԻՊ-ի հեղինակությունն ավելանում է»,- ավելացրել է Ադնանը։ «Իմ ընտանիքն իմ դեմ դուրս եկավ, երբ ԻՊ-ն ընկել էր իմ հետևից։»,- ասաց Ադնանը, ով փախել է տնից։ «ԻՊ-ի գրոհայինները պրոֆեսիոնալ են, երբ հարցը վերաբերում է նույնասեռականների հալածանքին։ Նրանք որսում են բոլորին մեկ առ մեկ։ Երբ նրանք բռնում են մեկին, ապա ստուգում են հեռախոսային հաղորդակցությունները և ֆեյսբուքյան ընկերներին։ Նրանք փորձում են գտնել բոլոր նույնասեռական տղամարդկանց։ Եվ ինչպես դոմինոյում՝ երբ մեկն ընկնում է, բոլորը ընկնում են»։
ԻՊ-ի արձագանքը ՄԱԿ-ի ժողովին ծայրաստիճան անողորմ է եղել և վաղօրոք իրականացված։ ՄԱԿ-ի ժողովից ուղիղ մեկ օր առաջ խումբը սպանել է 9 նույնասեռական տղամարդու և մեկ տղայի, բոլորն էլ Սիրիայից։
Սուբհի Նահասը ՄԱԿ-ի ԱԽ-ին ասել է, որ նույնասեռականները Սիրիական Իդլեբ քաղաքում նետվել են տանիքներից և քարկոծվել։ «Մահապատիժների ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ, ներառյալ երեխաները, ցնծում էին այնպես ինչպես հարսանիքի ժամանակ», վկայել է Նահասը։ Հարկ է նշել, որ Իդլեբի նույնասեռականները թիրախավորվել են նախ Սիրիայի կառավարության, ապա Ալ-Քաիդայի մանսաճյուղ Ալ-Նուսրա խմբավորման կողմից, որը իր վերահսկողության տակ է առել քաղաքը 2012թ.-ին, և վերջապես ԻՊ-ի կողմից, որը նվաճել է քաքաքը 2014թ.-ին։
Գրանցման խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանները փաստում են, որ նույնասեռականության շուրջ ստեղծված խարանը դժվարացնում է հայտնաբերել և գրանցել ԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների զոհը դարձած նույնասեռականներին։ Ընտանիքներն և ընկերները հրաժարվում են խոսել զոհերի մասին։ ԻՊ-ի վերահսկողության տարածքներում բնակվող նույնասեռականները սարսափում են ազատորեն արտահայտվելուց և նույնիսկ արտասահմանում ապաստան գտածներից շատերն ապրում են թաքնված։ Զավեշտալի է, որ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հենց ԻՊ-ի հայտարարություններն են: Խումբը, սակայն, հաճախ չի բացահայտում զոհերի անունները, միգուցե վերջիններիս ընտանիքների հանդեպ «հարգանքից» ելնելով, որոնք բարկությամբ կհեղեղվեն, եթե իրենց անունը կապվի նույնասեռականության հետ։
Իր ահարկու մեթոդներով ԻՊ-ն նպատակ ունի հպարտորեն ցույց տալ մնացյալ մահմեդական ծայրահեղական խմբավորումներին և բնակչությանը, որ հենց ինքն է «ամենաիսկական» խմբավորումը մահմեդական աշխարհում։ Այլ կերպ ասած, ԻՊ-ն հպարտանում է իր «գաղափարական բյուրեղությամբ», որով այն փորձում է առանձնանալ մնացյալ խմբավորումներից։ «Պատիժները կպաշպանեն մահմեդական աշխարհն այն փտած ուղուց, որն արևմտյան աշխարհն է ընտրել»,- իր անգլալեզու թերթում վերջերս հայտարարություն է տարածել ԷՊ-ն։
Լոտի պատմությունը որպես հոմոֆոբ հանցանքների կրոնական արդարացում
Ղուրանը պատմում է Լոտի մասին և Սոդոմի ոչնչացման պատմությունը, իսկ սոդոմականությունն արաբերենում կոչվում է լիվատ՝ Լոտի անվան հիման վրա։ Ըստ Ղուրանի տղամարդը, ով սեռական հարաբերություն է ունենում այլ տղամարդու հետ պետք է պատժվի, սակայն Ղուրանը չի պարզաբանում թե ինչպես։ Ղուրանում նաև ասված է, որ նույնասեռական տղամարդուն պետք է հանգիստ թողնել, եթե վերջինս զղջում է իր արարքի համար։ Մահապատժի մասին արձանագրված է Հադիսում (Մուհամմադ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցները և նրան վերագրված խոսքերը)։ ԻՊ-ն իր մահապատիժներն իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ պատգամով, որը վերագրվում է Մուհամմադ մարգարեին․ «նույնասեռականները պետք է ցած նետվեն մեծ բարձրությունից, այնուհետև՝ քարկոծվեն»։
Նմանատիպ մեթոդները նախքան ԻՊ-ն գործածվել են այլ ծայրահեղական խմբավորումների կողմից։ Օրինակ Աֆղանստանում իշխանության տարիներին Թալիբանը ուներ իր սեփական մեթոդը․ նույնասեռականներին գցում էին փոսը, այնուհետև քարե պատը շրջում գլխներին։
![]() |
| Սպանություն Սիրիական Հոմսում, 2015թ.։ Այս դեպքում դահիճն նախ իր «կարեկցանքն» է ցուցաբերել իր զոհին, քանզի պատիժը համարվում է հոգին մեղքից զտելու ճանապարհ։ |
Նշենք նաև, որ չափավոր մահմեդական հոգևորականների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր կատաղի կերպով քննադատում են նույնասեռականությունը չեն ընդունում մահապատիժը։ Արաբական երկրներում նույնասեռականները ձերբակալվում են և բանտարկվում՝ հիմնականում «անառակությանը» վերաբերող մեղադրանքներով և երբեմն ենթարկվում են մտրակի հարվածների, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիայում։
![]() |
| Մարդիկ խանդավառությամբ քարկոծում են դատապարտյալներին վայր գցելուց հետո, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք արդեն, ընկնելու հետևանքով, մահացել են։ |
Վայրագությունների ցուցահանդես Պալմիրայի «Ազատության» հրապարակում
Տղամարդը, ով Պալմիրայում սպանությունների ականատեսն է եղել Ասոշիեյթեդ Փրեսի թղթակցին պատմել է, որ շարունակում է մնալ ցնցված իր տեսած մահապատժի տեսարանից։ Այն սկսվել է, երբ ԻՊ-ի զինյալները բարձրախոսների օգնությամբ կանչել են տղամարդկանց քաղաքի գլխավոր հրապարակ։ Այնուհետև հրապարակին նայող 4 հարկանի հյուրանոց է ժամանել մի մեծ սև ֆուրգոն, որից դուրս են բերվել Մալլահն ու Սալամեհը։ Առաջ պետք է ներքև նետեին Մալլահին, ով կապված է եղել աթոռին, որպեսզի չկարեղանար դիմադրել։ Նա ընկել է մեջքի վրա, ջարդել այն, բայց դեռ կարողացել է շարժվել։ Զինյալները կրակել են նրա ճակատից։ Հաջորդը եղել է 21 ամյա Սալամեհը։ Նա ընկել է գլխի վրա և անմիջապես մահացել։ Զինյալները, չնայած դրա, քարկոծել են նրա դին։ Երկու զոհերի մարմինները կապված են մնացել Պալմիրայի «Ազատության» հրապարակում երկու օր։ Նրանց կրծքին փակցված պաստառի վրա գրված է եղել․ «նա պատժվել է Լոտի ժողովրդի հանցանքը գործելու համար»։
Հետևյալ նկարներում պատկերված են տղամարդիկ, ովքեր մահապատժի են դատապարտվել նույնասեռականության «մեղադրանքով»։ Այդպիսի սահմռկեցուցիչ տեսարանները՝ լի առանձնահատուկ դաժանությամբ, սովորական են դարձել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում։
նշաբառեր`
գեյատյացություն,
զանազան,
կրոնամոլություն,
նույնասեռականություն
7.1.16
երգ >>> «Կապույտ թաղամաս» եռերգություն
երեք երգեր «Կապույտ թաղամաս» (Blue Neighbourhood) ալբոմից
երգիչ Troye Sivan
Ավստրալիա
2015
երգ 1-ին “Վայրի” (WILD)
երգ 2-րդ FOOLS «Հիմարներ»
երգ 3-րդ TALK ME DOWN «հավաստիացրու ինձ»
երգիչ Troye Sivan
Ավստրալիա
2015
19 ամյա ավստրալացի երիտասարդ և տաղանդավոր երգիչ Թրոյ Սիվանը այս եռերգությունում (տրիլոգիա) պատմում է իր մանկության սիրո մասին: Այս երեք երգերը նրա դեբյուտային ալբոմի` «Blue Neighborhood»-ի (Կապույտ թաղամաս) մի մասն են կազմում:
Առաջին երգում երգիչը պատմում է իր և լավագույն ընկերոջ մանկության տարիներին գործած «անմեղ հանցանքի» մասին: Նրանք հասկացել էին, որ իրենց ընկերությունը հեռուն է գնում, բայց ի վերջո բաժանվում են արտաքին խնդիրների պատճառով:
Երկրորդ տեսահոլովակում ցուցադրվում է նրանց պատանեկությունը, երբ երգիչը փորձում է նորից կապնվել իր կյանքի սիրո հետ, սակայն ընկերոջ հոմոֆոբ հայրը փորձում է արգելել նրանց հարաբերությունները: Ստիպված ընկերը հարմարվում է ընդունված կարգին և թողնելով Թրոյին գտնում է ընկերուհի:
Եռերգությունն ավարտվում է գերեզմանոցում: Հիմա, երբ լավագույն ընկերոգ հարբեցող հայրը մահացել է, երգիչը գնում է այնտեղ փորձելու վերադարձնել այն մեկին ում սիրում է:
երգ 2-րդ FOOLS «Հիմարներ»
երգ 3-րդ TALK ME DOWN «հավաստիացրու ինձ»
նշաբառեր`
գեյատյացություն,
երգ,
նույնասեռականություն,
սիրավեպ
29.10.15
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> Դատապարտվածները
ՖԻԼՄ
|
Դատապարտվածները / Caught
|
ՌԵԺԻՍՈՐ
|
Մոնթե Փաթերսոն
|
ՍՑԵՆԱՐԻՍՏ
|
Մոնթե Փաթերսոն
|
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆ
|
Գաբրիել Գաթոն
|
ՏԱՐԵԹԻՎ
|
2010
|
ԵՐԿԻՐ
|
ԱՄՆ
|
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
|
14
|
Հիմնված իրական պատմության վրա, այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես ԱՄՆ-ի Օհայո նահանգում բնակվող մի երիտասարդ վտանգում է ամեն ինչ, որպեսզի արտահայտի իր ճնշված սեռականությունը, հանրային մի զուգարանում: Պատմությունը սահմանված է 1960 թվականներին, երբ նույնասեռականությունը անօրինական էր ԱՄՆ-ում և ենթակա էր պատժի:
Ֆիլմը ցույց է տալիս, որ ոստիկանությունը գաղտնիորեն նկարահանել է նույնասեռականների շփումը հեռավոր մի հանրային զուգարանում, և ապա ձերբակալել այդ մարդկանց: Այսպիսով, 1962 թ. ամռանը ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, մեկ զուգարանում, ոստիկանությունը նկարահանել է 68 անձանց, որոնցից 38-ը դատապարտվել են, և յուրաքանչյուրը առնվազն 1 տարի անց է կացրել նահանգային քրեակատարողական հիմնարկում:
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
|
7.3 / 10
|
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
|
8 / 10
|
ՖԻԼՄԸ >>>
նշաբառեր`
ԱՄՆ,
գեյատյացություն,
կարճամետրաժ,
նույնասեռականություն
17.6.15
Հայ նույնասեռականները ծայրաստիճան դժբախտ
Ամստերդամում տեղակայված «Պլանետ Ռոմեո» առցանց ծանոթությունների գործակալությունը գերմանական Յոհանես Գատենբերգի անվան Մայնցի համալսարանի հետ համագործակցաբար մշակել են «Գեյերի երջանկության համաթիվ»։ Կայքը անց է կացրել հարցում 127 երկրներում գրանցված օգտատերերի շրջանում և համեմատելով տվյալները դասակարգել է երկրներին։ Ավելի քան հարյուր տասնհինգ հազար (115․000) նույնասեռական տղամարդ է մասնակցել հարցմանը։ Հարցման արդյունքները հրապարակվել են 2015թ․-ի մայիսին։
Համաթիվը հաշվի է առել թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում նույնասեռական տղամարդիկ տարբեր հաստատություններում ինչպիսիք են դպրոցը, աշխատավայրը և ընտանիքը։ Կառավարության համապատասխան քաղաքականությունը նույնպես հաշվի է առնվել։ Հարցումը նաև անդրադարձել է թե արդյոք նույնասեռական անձիք գոհ են իրենք կյանքից, ընդունված են հասարակության, ընկերների և ընտանիքի կողմից։
![]() |
| Այս քարտեզի վրա, ավելի լավ է լինել կանաչ, առնվազն դեղին, այլ ոչ թե կարմիր |
Նույնասեռականները իրենց ամենադժբախտն են զգում Սուդանում և Ուգանդայում։ Արաբական և Աֆրիկյան երկրները ընդհանրապես գրավում են ցածր հորիզոնականները:
Այդ հետազուտության համաձայն Հայաստանը զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը Բանգլադեշից և Պակիստանից հետո և Եգիպտոսից առաջ։ Ներքոնշյալ տվյալներից երևում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, ունեն ավելի լավ վարկանիշ քան Հայաստանը։
- Թուրքիա 82-րդ
- Ռուսաստան 87-րդ
- Վրաստան 97-րդ
- Ադրբեջան 100-րդ
- Իրան 121-րդ
Հայաստանից 44 անհատ է մասնակցել հարցմանը։ Մասնակիցների միջին տարիքը 29 է։ Մասնակիցների 89%-ը նշել է, որ ունի համալսարանական կրթություն։ 82%-ը իրեն համարում է նույնասեռական, մնացյալ մասը՝ երկսեռական։
Ըստ Հայաստանցի հարցվողների հասարակական միջավայրը, ներառյալ ընտանեկան մթնոլորտը ծայրաստիճան թշնամական է տրամադրված նույնասեռականների նկատմամբ։ Այդ թշնամանքը հիմնականում արդահայտվում է խոսքային/բառային մակարդակում, քանի որ ոչ ոք չի մատնանշել ֆիզիքական հետապնդում կամ բռնություն։
Ըստ Հայաստանցի հարցվողների հասարակական միջավայրը, ներառյալ ընտանեկան մթնոլորտը ծայրաստիճան թշնամական է տրամադրված նույնասեռականների նկատմամբ։ Այդ թշնամանքը հիմնականում արդահայտվում է խոսքային/բառային մակարդակում, քանի որ ոչ ոք չի մատնանշել ֆիզիքական հետապնդում կամ բռնություն։
Մասնակիցների 50%-ի կարծիքով հասարակության մեջ հոմոֆոբիայի մակարդակը մնացել է անփոփոխ նախորդ տարվա հետ համեմատ, միչդեռ 32%-ի կարծիքով այն ավելի է վատացել։ Միայն 18%-ն է նշել, որ առկա է առաջընթաց։
Ցածր դասակարգված այլ երկրների նույնասեռականների նման, Հայաստանցիները ևս նշել են, որ խիստ գաղտնի են պահում իրենց սեռական կողմնորոշումը ընտանիքում, ընկերների և գործընկերների շրջանում։ Հարցվողների 70%-ը նշել է, որ ոչ իրենց մայրերը և ոչ էլ հայրերը չգիտեն իրենց կողմնորոշման մասին, իսկ 60%-ը այն գաղտնի է պահում իր եղբայրներից և քույրերից։
Առավել զավեշտալի է, որ 25%-ը նշել է, որ ոչ ոք իրենց ընկերներից չգիտի իրենց կողմնորոշման մասին, 48%-ը նշել է, որ իր կողմորոշման մասին տեղյակ է 1-2 ընկեր, իսկ 16%-ը նշել է, որ ընկերների մեծամասնությունը տեղյակ է իրենց կողմնորոշման մասին։ Եվ միայն հարցվողների 9%-ն է նշել, որ «բոլորն են տեղյակ» իրենց կողմնորոշման մասին։
Առավել զավեշտալի է, որ 25%-ը նշել է, որ ոչ ոք իրենց ընկերներից չգիտի իրենց կողմնորոշման մասին, 48%-ը նշել է, որ իր կողմորոշման մասին տեղյակ է 1-2 ընկեր, իսկ 16%-ը նշել է, որ ընկերների մեծամասնությունը տեղյակ է իրենց կողմնորոշման մասին։ Եվ միայն հարցվողների 9%-ն է նշել, որ «բոլորն են տեղյակ» իրենց կողմնորոշման մասին։
Հայ հարցվողների 25%-ը նշել է, որ «մշտական հարաբերությունների» մեջ է այլ տղամարդու հետ, 2%-ը՝ կնոջ հետ և 70%-ը նշել է կանոնավոր հարաբերությունների բացակայության մասին։
Հատկանշական է, որ Հայաստանը դասակարգվել է աֆրիկյան և արաբական երկրների հետ միևնույն խմբում, այն դեպքում, երբ երկրում չեն գործում նույնասեռականներին հետապնդող օրենքներ։ Այն կարող է բացատրվել այն հանգամանքով, որ հայ նույնասեռականների սպասումները չափազանց ավելին են, այդ պատճառով էլ նրանք այդքան խիստ են գնահատել իրավիճակը Հայաստանում։
Պատկերը ավելի է մռայլում այն հանգամանքը, որ հայ հարցվողները չեն ակնկալում հոմոֆոբիայի մակարդակի զգալի փոփոխություններ մոտ ապագայում։ Հուսանք, որ «Պլանետ Ռոմեոյի» հարցումները գալիք տարիներին կապացուցեն հակառակը։
նշաբառեր`
գեյատյացություն,
Հայաստան,
նույնասեռականություն
19.5.15
ֆիլմ >>> Մորիս, մաս 1-ին՝ 2-ից
ՖԻԼՄ
|
Մորիս / Maurice / Морис
|
ՌԵԺԻՍՈՐ
|
Ջեյմս Այվորի
|
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
|
Քիթ Հեսքեթ-Հարվի, Ջեյմզ Այվորի
|
հիմնված Է. Մ. Ֆորսթերի համանուն վեպի վրա
|
|
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
|
Րիչարդ Րաբինզ
|
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
|
Ջեյմս Ուիլբի, Հյու Գրանթ, Րուփերթ Գրեյվս
|
ՏԱՐԵԹԻՎ
|
1987
|
ԵՐԿԻՐ
|
Միացյալ Թագավորություն
|
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
|
140
|
Նրբագեղ ու մտաշարժ այս ֆիլմը 20-րդ համագործակցությունն է ռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմաիլ Մերչենթի միջև: Պատմութույնը տեղի է ունենում Անգլիայում Առաջին համաշխարայինի նախօրյակին: Ֆիլմը ցուցադրում է այն տարբեր ընտրությունները, որոնք ժամանակին նույնասեռականները ի վիճակի էին կատարել իրենց սեռականության և սիրային կյանքի վերաբերյալ և այն գինը, որը պետք էր վճարել այդ ընտրությունները կատարելու համար:
Սեր, սեքս և Պղատոնը
Առաջին տեսարանում տեսնում ենք 11-ամյա դպրոցական Մորիս Հալին, ում իր ուսուցիչը աշխատում է իրազեկել «սեքսի սրբազան գաղտնիքների» մասին՝ ցանկանալով պատրաստել որբ տղային այն փոփոխություններին, որոնց նա հանդիպելու է իր սեռական հասունացման ճանապարհին:
Տարիներ անց միջին խավը ներկայացնող Մորիսին (Ջեյմս Ուիլբի) վիճակվում է ընդունվել Քեմբրիջի առաջատար համալսարանում: Այնտեղ նա ընկերանում է երկու հարուստ և ազնվական ծագումով համադասարանցիներ հետ, ովքեր են լորդ Րիզլին և գեղեցիկ ու հմայիչ Կլայվ Դուրհամը (Հյու Գրանթ): Դուրհամը սիրահարվում է իր ընկերոջը և անակնկալ կերպով նրան խոստովանում է իր զգացմունքները:
Լինելով մտավորականներ՝ նրանց անհրաժեշտ է տեսականորեն բացատրել և հիմնավորել իրենց արարքները: Մորիսը դրականորեն չի արձագանքում Կլայվի սիրո բացահայտմանը, և հիմք ընդունելով կրոնական արժեքները՝ հարցականի տակ է դնում նման վարքագիծը: Մինչդեռ Կլայվը Մորիսի հանդեպ իր գրավչությունը արդարացնում է Պղատոնի փիլիսոփայական փաստարկներով, ըստ որոնց երկու տղամարդու միջև իդեալական սերն ու ջերմությունը պատկանում է վեհ բարոյականության ոլորտին:
Այն բանից հետո, երբ Մորիսը պատասխանում է Կլայվի զգացմունքներին, երկուսը սկսում են թեժ սիրո պատմություն: Նրանց մեջ հոգեկան և զգացմունքային կապերը խորանում են, սակայն, Կլայվի պնդմամբ, նրանց հարաբերություններում բացառվում է սեքսը: Նրանց ֆիզիկական շփումները սահմանափակվում են իրար շոյելով, գրկախառնվելով և համբուրվելով. պահվում են այսպես կոչված՝ «պղատոնական սիրո» անարատ և կուսական սահմանները:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
Երկու ընկերները ցնցվում են, երբ իրենց ընկեր Լորդ Րիզլին ձերբակալվում է մի զինվորականի սեքս առաջարկելու համար և դատապարտվում է վեց ամիս բանտարկության՝ ծանր աշխատանքով: Հիշենք, որ ժամանակին նույնա-սեռականությունը անօրինական էր Անգլիայում, և նույնասեռականներին կարելի էր դատի տալ «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով:
Այս իրադարձությունը հանդիսանում է շրջադարձային Կլայվի և Մորիսի հարաբերություններում և ֆիլմում: Վախեցած, որ իր նունասեռականությունը բացահայտվելու դեպքում կարող է կորցնել իր «անունը», ձեռքից բաց թողնել իր կարիերայի հեռանկարները և զրկվել իր դասակարգային առավելություններից, դեպի Պղատոնի հայրենիք կատարած մի կարճ ուղևորությունից հետո Կլայվը խզում է իր սիրային կապը Մորիսի հետ և, ի վերջո, ամուսնանում է հարուստ ընտանիքի աղջիկ՝ միամիտ Անայի հետ:
Կլայվը, սակայն, պնդում է, որ Մորիսը շարունակի հնարավորինս հաճախ այցելել իրենց տուն: Թվում է, թե նա, ձանձրացած լինելով իր արհեստական ամուսնությունից, փնտրում է Մորիսի մոտավոր ներկայությունը, որը գոնե մասամբ կարող է լրացնել այն, ինչ բացակայում է իր կյանքում: Կլայվը մարմնավորում է այն պահպանողականությունը, համակերպվածությունը և կեղծավորությունը, որոնք բնորոշ էին Անգլիայում տիրող ճնշող մթնոլորտին:
ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>
___________________________________________________________
«Մորիսը» այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ
նշաբառեր`
Maurice,
գեյատյացություն,
դրամա,
ՄԹ,
նույնասեռականություն,
սիրավեպ
30.1.15
Իսլամիստների հերթական բարբարոսությունը
2015 թ. հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում հրապարակեց մի շարք սարսափազդու պատկերներ և հայտարարեց, որ իրենք մահապատժի են ենթարկել երկու տղամարդկանց, ովքեր ավելի վաղ իսլամական «դատարանի» միջոցով «մեղավոր» էին ճանաչվել նույնասեռականության համար:
Լուսանկարներում պատկերված են աչքերը փակ երկու զոհերը՝ 7-8 հարկանի աշտարակի տանիքից ցած նետվելիս՝ մեկը մյուսից հետո, երբ ներքևում՝ աշտարակի հրապարակում, ամբոխը հավաքված նայում է: Այս հանրային մահապատիժը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում, որը հանդիսանում է Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը և 2014 թ. հունիսից ի վեր գտնվում է ԻԼԻՊ-ի իշխանության տակ:
Հանրային մահապատիժները սովորական երևույթ են դարձել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս միջոցառումները օգնում են ամրապնդել շարիաթի օրենքների՝ ահաբեկչական խմբավորման խիստ մեկնաբանությունը և ծառայում են բնակչությանը ահաբեկելու՝ նրանց ենթարկելով կատարյալ հնազանդության: Իսկ մահապատիժները պատկերող լուսանկարների հրապարակումը սոցիալական ցանցերում ծառայում են ԻԼԻՊ-ին իր միջազգային քարոզչության ռազմավարության մեջ՝ ուղղված արմատական մահմեդական երիտասարդությանը:
Ցավոք, սա առաջին անգամը չէր, որ այդ հոմոֆոբ կրոնամոլները, մահապատժի էին ենթարկում նույնասեռականներին: 2014 թ. նոյեմբերին Սիրիայում նրանք քարկոծելով սպանեցին երկու տղամարդկանց, ովքեր «մեղադրվել» էին նույնասեռականության համար: Դեկտեմբերին նրանք նախ մի շենքի տանիքից վայր նետեցին մի «սոդոմականի» և հետո քարկոծելով սպանեցին նրան:
Նույնասեռական տղամարդկանց հալածանքը միայն մի մասն է այն հանցավոր քաղաքականության, որը ԻԼԻՊ-ը վերջին երկու տարվա ընթացքում իրականացրել է Սիրիայում և Իրաքում: Նրանք գերեվարել են հազարավոր եզդի կանանց և երեխաների, գլխատել են մեծ թվով «անհավատների», զանգվածային կոտորել են «կրոնափոխների» և սպանդից հետո նրանց մարմինները այլանդակել, և ավերել են բազմաթիվ կրոնական և պատմամշակութային հուշարձաններ:
Հարկ է նշել, որ թեև ասվում է, որ Ղուրանը նույնասեռականությունը համարում է որպես մեղք և նրան սահմանում է մահապատիժ, նույնասեռական հարաբերությունները լիովին օրինական են ավելի քան 20 երկրներում, որոնք ունեն մահմեդական մեծամասնություն բայց աշխարիկ պետական համակարգ, այդ թվում՝ Ալբանիան, Ադրբեջանը, Հորդանանը, Լիբանանը, Չադը, Ղազախստանը և Թուրքիան:
![]() |
| ԻԼԻՊ-ի մի «պատասխանատու» կարդում է «մեղադրանքները» հանրային մահապատժի արարողության սկզբին. Իրաք, 2015 թ. |
![]() |
| Դիմակավորված դահիճները ներքև են հրում իրենց նույնասե- ռական զոհերին, երբ հրապարակում կանգնած բազմությունը հետևում է: |
![]() |
| Առաջին զոհի դիակը տեսանելի է գետնին, երբ երկրորդը դեռ իր մահաբեր ընկնելու պահին է: |
նշաբառեր`
գեյատյացություն,
զանազան,
կրոնամոլություն,
նույնասեռականություն
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> Շնչահեղձությամբ
ՖԻԼՄ
|
Շնչահեղձությամբ / On Suffocation
|
ՌԵԺԻՍՈՐ
|
Ջենիֆեր Մալմքվիսթ
|
ՍՑԵՆԱՐԻՍՏ
|
Ջենիֆեր Մալմքվիսթ
|
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
|
Ալի Դավուդ, Քուրդի Քարա, Փոյան Քարիմի
|
ՏԱՐԵԹԻՎ
|
2012
|
ԵՐԿԻՐ
|
Շվեդիա
|
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
|
7
|
Ոչ մի խոսք, ոչ մի արտահայտւթյուն...Մենք լսում ենք միայն ոտնաձայններ, փսփսոցներ և տնքոցներ: Այս ցնցող ֆիլմը ցույց է տալիս մի նույնասեռական զույգի կախաղան բարձրանալը:
Պատմությունը, ըստ երևույթին, տեղի է ունենում Իրանում, բայց դա կարող է պատահել նաև ցանկացած 10 այլ երկրներից մեկում՝ բոլորը մահմեդական մեծամասնությամբ, որտեղ նույնասեռական շփումը համարվում է հանցանք և կրում մահապատիժ:
Պատմությունը, ըստ երևույթին, տեղի է ունենում Իրանում, բայց դա կարող է պատահել նաև ցանկացած 10 այլ երկրներից մեկում՝ բոլորը մահմեդական մեծամասնությամբ, որտեղ նույնասեռական շփումը համարվում է հանցանք և կրում մահապատիժ:
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
|
7.1 / 10
|
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
|
8 / 10
|
ՖԻԼՄԸ >>>
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>
նշաբառեր`
գեյատյացություն,
Իրան,
կարճամետրաժ,
նույնասեռականություն
22.11.14
Ծաղրանկարների շարք >>> «Գեյ քարոզչությունը»
Նույնասեռականության «վարակման» ընթացքը ըստ նրանց, ովքեր Ռուսաստանում և այլուր ենթադրում են, որ գեյ «քարոզչությունը» կարող է ազդել ու փոփոխել երեխաների և պատանիների սեռական կողմնորոշումը:
նշաբառեր`
գեյատյացություն,
ծաղրանկարչություն,
նույնասեռականություն
19.8.14
ՖԻԼՄ >>> ՈՒայլդը, մաս 1-ին՝ 3-ից
ՖԻԼՄ
|
ՈՒայլդը / Wilde / Уайльд
|
ՌԵԺԻՍՈՐ
|
Բրայան Գիլբերթ
|
ՍՑԵՆԱՐԻՍՏ
|
Ջուլիան Միտչել
|
հիմնված Ռիչարդ Էլմանի համանուն գրքի վրա
|
|
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
|
Դեբի ՈՒայսման
|
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
|
Սթեֆեն Ֆրայ, Ջյուդ Լաու, Մայքլ Շին
|
ՏԱՐԵԹԻՎ
|
1997
|
ԵՐԿԻՐ
|
Միացյալ Թագավորություն
|
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
|
118
|
Այս ֆիլմը 19-րդ դարի նշանավոր իռանլանդական ծագումով անգլիական գրող` Օսկար Ուայլդի կյանքի մասին է՝ սկսած նրա ամուսնությունից մինչև վաղաժամ մահը:
Ինքնաբացահայտում
Ֆիլմի գործողությունները սկսվում են 1882 թվականից, երբ Ուայլդը (Սթեֆեն Ֆրայ), վերադառնալով ԱՄՆ-ում իր դասախոսական շրջագայությունից, ամուսնանում է Կոնսթանս Լոյդի հետ: Ուայլդը ըստ երևոյթի հակված է վարելու սովորական կյանք: Ֆիլմը ցույց է տալիս, որ նա աշխատում է զսպել իր՝ նույնասեռական ցանկությունները:
Մի տեսարանում, կանգնած Լոնդոնի փողոցներից մեկում, հանկարծ նրա և մի երիտասարդ տղայի աչքերը իրար են հառվում: Վարկենապես նա գլուխը հետ է դարձնում, բայց արդեն ուշ է. երիտասարդը հասկացել է նրա հակվածությունը: (Հետաքրքիր է, որ երիտասարդի կարճ դերը խաղում է Օրլանդո Բլումը, և սա նրա առաջին դերն է կինոյում):
Դեռևս նրանց երկրորդ որդին նորածին է, երբ Ուայլդները հյուրընկալում են Ռոբերտ Ռոս (Մայքլ Շին) անունով մի երիտասարդ կանադացի լրագրողի տանը: Նա Ուայլդին գայթակղում է և օգնում բացահայտել և ընդունել իր նույնասեռական հակումները:
Եվ ահա Ուայլդը իրեն ազատագրված է զգում: Նրա ստեղծագործական աշխատանքը ծաղկում և ծավալվում է, ինչպես իր զուգընկերների շրջանակը: Նրա երկսեռական կյանքը կարող էր այսպես հանգիստ շարունակվել, եթե նա չաներ ճակատագրական և կործանարար մի հանդիպում:
Հանդիպում գեղեցկության հետ
Իր «Լեյդի Ուինդերմիրի հովհարը» պիեսի առաջին բեմականացման գիշերը, Ուայլդը ծանոթանում է աննկարագրելի գեղեցկություն ունեցող ուսանող և բանաստեղծ Լորդ Ալֆրեդ Դուգլասի (Ջյուդ Լաուի) հետ, որին մտերիմները Բոսի են կոչում: Երկուսը սկսում են կրքոտ ու փոթորկոտ սիրային հարաբերություններ:
Ալֆրեդը անխոհեմ, հղփացած, եսաակենտրոն, բայց հմայիչ մի երիտասարդ արիստոկրատ է: Ուայլդը և Ալֆրեդը գնալով ավելի և ավելի են մտերմանում: Նրանց զգացմունքային և հոգեկան կապերը չի խանգարում նախաձեռնել այլ հանդիպումներ և տարբեր սեռական փորձեր: Արկածախնդիր Ալֆրեդը համոզված է, որ «բազմազանությունը կյանքի համեմունքն է» և Ուայլդին ներկայացնում է Լոնդոնի ստորգետնյա նոյնասեռական մարմնավաճառության շրջանակներին: (Հարկ է նշել, որ նույնասեռականությունը անօրինական էր Բրիտանական կայսրության մեջ): Ֆիլմի մի տեսարանում Ալֆրեդը սեքսով է զբաղված մեկ այլ տղամարդու հետ, մինչ նրա ավագ սիրեկանը հետևում է նրանց:
Իր «Լեյդի Ուինդերմիրի հովհարը» պիեսի առաջին բեմականացման գիշերը, Ուայլդը ծանոթանում է աննկարագրելի գեղեցկություն ունեցող ուսանող և բանաստեղծ Լորդ Ալֆրեդ Դուգլասի (Ջյուդ Լաուի) հետ, որին մտերիմները Բոսի են կոչում: Երկուսը սկսում են կրքոտ ու փոթորկոտ սիրային հարաբերություններ:
Ալֆրեդը անխոհեմ, հղփացած, եսաակենտրոն, բայց հմայիչ մի երիտասարդ արիստոկրատ է: Ուայլդը և Ալֆրեդը գնալով ավելի և ավելի են մտերմանում: Նրանց զգացմունքային և հոգեկան կապերը չի խանգարում նախաձեռնել այլ հանդիպումներ և տարբեր սեռական փորձեր: Արկածախնդիր Ալֆրեդը համոզված է, որ «բազմազանությունը կյանքի համեմունքն է» և Ուայլդին ներկայացնում է Լոնդոնի ստորգետնյա նոյնասեռական մարմնավաճառության շրջանակներին: (Հարկ է նշել, որ նույնասեռականությունը անօրինական էր Բրիտանական կայսրության մեջ): Ֆիլմի մի տեսարանում Ալֆրեդը սեքսով է զբաղված մեկ այլ տղամարդու հետ, մինչ նրա ավագ սիրեկանը հետևում է նրանց:
Ալֆրեդի Վահանը
Ալֆրեդը աշխատում է օգտագործել Ուայլդին և նրա համբավը՝ պաշտպանելու իրեն իր հորից` Քուինսբերի մարկիզից, ով փորձում է նրան իր կատարյալ վերահսկողության տակ պահել: Ուայլդը մեծահոգաբար համաձայնում է խաղալ այդ վահանի դերը ի օգնություն և պաշտպանություն իր երիտասարդ սիրեկանի: Ալֆրեդը պնդում է, որ նրանք հրապարակավ ցույց տան իրենց մտերմությունը, որպես հակազդեցություն վիկտորիանական արիստոկրատիայի բարոյականության, ինչպես նաև իր կոպիտ, հոմոֆոբ հոր: Այս բորլորը չափազանց զայրացնում է մարկիզին, ով հիմնովին հակառակ է իր որդու և Ուայլդի կապերին:
Ուայլդի «Լրջախոհ լինելու կարևորությունը» պիեսի պրեմիերայից քիչ անց մարկիզը թողնում է վիրավորական մի ուղերձ դրամատուրգին՝ նրան անվանելով սոդոմական: Ուայլդը անխոհեմորեն որոշում է դատի տալ մարկիզին զրպարտության մեղադրանքով: Ինչպես իր շատ ընկերները, այդ թվում՝ Ջորջ Բեռնարդ Շոուն, կանխատեսում են՝ դատավարությունը շրջվում է Ուայլդի դեմ: Մարկիզի իրավաբանը դատարանին բացահայտում է Ուայլդի նույնասեռական հակումները: Հետևաբար, Ուայլդը դատի է տրվում «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով:
ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>
___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՈՒայլդը այս կայքում
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
նշաբառեր`
1990-99 թ. ֆիլմ,
Wilde,
գեյատյացություն,
դրամա,
երկսեռականություն,
կենսագրական,
հանճար,
ՄԹ,
սիրավեպ
Subscribe to:
Posts (Atom)
















































