Մի արևոտ օր Պալմիրայում, 2015 թ.
Սիրիայի հինավուրց Պալմիրա քաղաքում Իսլամական Պետության (հետայսու՝ ԻՊ)-ի դիմակավորված դատավորը փողոցում կարդում է նույնասեռականության մեջ մեղադրվող երկու տղամարդկանց դատավճիռը․ «նրանք պետք է նետվեն մոտակա հյուրանոցի տանիքից ներքև»։ Ապա նա հարցնում է տղամադրկանցից մեկին, արդյո՞ք նա գոհ է դատավճռից։ Մահը,- ասում է դատավորը, կօգնի նրան ազատվել իր մեղքից։ -Ես կնախընտրեի, եթե դուք իմ գլխին կրակեիք,- պատասխանում է 32-ամյա Հավաս Մալլահը՝ անզոր։
Մյուս ամբաստանյալ 21-ամյա Մուհամեդ Սամալեհը խնդրում է ապաշխարելու շանս տալ՝ խոստանալով այլևս երբեք սեռական հարաբերություններ չունենալ տղամարդու հետ, պատմել է անմիջական մի վկա Թուրքիայում տեղակայված Ասոշիեյթեդ Փրես լրատվական գործակալության լրագրողին։ -Տարեք նրանց և գցեք ներքև, -հրամայում է դատավորը։ Մնացյալ դիմակավոր գրոհայինները կապում են տղամարդկանց ձեռքերը և աչքերը՝ տանելով նրանց չորս հարկանի հյուրանոցի տանիք։
Իր սարսափելի մեթոդներով հայտնի ԻՊ-ի զինյալներն իրենց ամենդաժան պատիժը կիրառում են նույնասեռական կասկածյալների նկատմամբ։ Խմբի նկարահանած տեսանյութերում և նկարներում երևում են դիմակավորված անձիք, որոնք կախել են տղամարդկանց ոտքերից, որպեսքի նրանց շենքի կտուրից ներքև գցեն (տես մեր նաքխին հոդվածը >>> ԱՅՍՏԵՂ)։ Ըստ մարդու իրավունքների միջացգային ՀԿ-ներից մեկի մինչև 2015թ․-ի հոկտեմբերի վերջը Սիրիայում առնվազն 36 տղամարդ է դատապարտվել սոդոմության մեղադրանքով։ Արձանագրվել են նաև այլ բնույթի մահապատիժներ։ Բեյրությում գործող «Հպարտ Լիբանան» կազմակերպությունը, որը աշխատում է սիրիացի ԼԳԲՏ փախստականների հետ նշում է, որ կրոնական ծայրահեղական տարբեր կազմակերպությունների կողմից նույնասեռականների գլխատման դեպքերի և առնվազն մեկ փոխսեռական կնոջ՝ կրծքերից կախելու մասին։
![]() |
| Սպանություն Իրաքում, օգոստոս, 2015 թ. |
![]() |
| Նույնասեռականների բեմականացված հանրային մահապատիժը ժամանցի միջոց է դարձել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների բնակիչների համար։ |
Համընդհանուր հոմոֆոբիա
ԻՊ-ի կողմից դաժան մահվան դատապարտվելու սարսափը ավելի է բարդանում, երբ զուգակցվում է ավանդապահ հասարակության մեջ մեկուսացված և մերժված լինելու հանգամանքի հետ։ Շատ մահմեդականներ նույնասեռականությունը դիտում են իբրև մեղք։ Նույնասեռականներին միշտ հալածում է այն միտքը, որ ինչ-որ մեկը, գուցե նրանց բարեկամներից մեկը, կարող է նրանց մատնել ԻՊ-ին, վերջինիս համակրանքը շահելու կամ պարզապես հոմոֆոբիայից կամ կրոնական մոլեռանդությունից դրդված։ ԻՊ-ի աշխարհազորայինները երբեմն տանջում են նույնասեռական կասկածյալներին, ստուգում են հեռախոսներն և դյուրակիր համակարգիչները՝ վերջիններիս ընկերների ինքնությունը բացահայտելու նպատակով։ ԻՊ-ի կրոնական ոստիկանությունը նույնիսկ ստեղծել է երիտասարդ աշխարազորայինների ջոկատ՝ փորձելով նույնասեռական տղամարդկանց մոլորությամբ ժամադրության հրավիրել, որպեսքի Իսլամական ռեժիմը կարողանա ապացուցել, որ վերջիններս նույնասեռական են։
Տխուր փաստ է, որ նույնիսկ ԻՊ-ի հակառակորդների շրջանում նույնասեռականները չեն արժանանում որևե համակրանքի։ Որոշ Սիրիացիներ և Իրաքցիներ, ներառյալ այսպես կոչված չափավոր ընդիմադիր քաղաքական գործիչներ նշում են, որ ցնցված են ԻՊ-ի գործած վայրագություններից, բայց միևնույն ժամանակ արդարացնում են նույնասեռականների սպանությունները։ Հատկանշական է, որ Սիրիացի այլ ապստամբ խմբերը նույնպես իրենց հերթին սպանել և բռնությունների են ենթարկել նույնասեռականներին։
Պատմական աննախադեպ հանդիպում ՄԱԿ-ում
Իդլեբ քաղաքից 28-ամյա Սիրիացի նույնասեռական Սուբհի Նահասը, ով ներկայումս ապրում է ԱՄՆ-ում ճողոպրել է հայրենիքից այն մտավախությամբ, որ իր հարազատ ընտանիքը կարող է իրեն մատնել Ալ-Քաիդայի մանսաճյուղ Ալ-Նուսրա խմբավորմանը, որը նույնպես թիրախավորել է նույնասեռականներին։ Երբ նրա հայրը իմացել է որդու՝ սեռական կողմնորոշման մասին, ծեծել է նրան և անվանել ընտանիքի խայտառակություն։ Մոտավորապես նույն ժամանակ Ալ-Նուսրայի աշխարհազորայինները պատժիչ գործողություններ են ձեռնարկել Իդլեբում՝ ձերբակալելով 25 տղամարդու և մզկիթի բարձրախոսներով հայտարարել են, որ վճռական են քաղաքը «մաքրազերծելու» նույնասեռականներից։ Հոր հետ ունեցած խնդիրները հաշվի առնելով՝ Սուբհին չի բացառել, որ հայրը կարեղ է մատնել իրեն։ Ուստի, նա նախ մեկնել է Լիբանան, այնտեղից՝ Թուրքիա, որտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ։
2015թ-ի օգոստոսի 24-ին Սուբհին և մեկ Իրաքցի տղամարդ պատմականորեն առաջին անգամվա համար նույնասեռական անձանց նկատմամբ բռնությունների թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստի ժամանակ խոսել են նույնասեռականների տառապանքների մասին։ Ոչ պաշտոնական հանդիպմանը, որը համանախագահվել են ԱՄՆ-ի և Չիլիի կողմից, ներկա են եղել ԱԽ-ի 15 անդամներից 13-ը, ներառյալ Ռուսաստանը, Նիգերիան, Մալազիան, Հորդանանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Նոր Զելանդիան, Վենեսուելան և Լիտվան։ Միայն Չադն և Անգոլան չեն մասնակցել նիստին։ Միջազգային Գեյ և Լեսբուհիների Իրավապաշտպան Հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեսիկա Սթերնը նիստի ժամանակ հանդես է եկել փորձագիտական գնահատականներով։ Վերջինս գովասանքի է արժանացրել Հորդանանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին մասնակոցող միակ արաբական պետությանը, նույնասեռականների նկատմամբ ԻՊ-ի բռնություններն և Միջին Արևելքում գործող նույնասեռականների դեմ օրենքներն և թշնամանքը դատապարտելու համար։ Հորդանանի ելույթը՝ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ արաբական երկրի կողմից նույնասեռականների վերաբերյալ անթաքույց դրական երանգ ունեցող ելույթն է եղել,- ասել է Սթերնը։
-Անկարելի է չպարտավորվել նրանց իրավունքների համար պայքարել, ինչպես կպայքարեինք մեր իրավունքների համար,- ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը։ «Այսօր մենք արեցինք փոքր, բայց շատ կարևոր առաջին քայլ, այն չպետք է լինի վերջին քայլը»։
![]() |
| Սուբհի Նահաս (ձախից) և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուեր |
Իրաքցի տղամարդը, ով ներկայացել է որպես Ադնան անհայտ վայրից հեռախոսով իր պատմությունը պատմել է՝ նշելով, որ ինքը դեռևս ապահով վայրում չէ։ «Իմ հասարակությունում նույնասեռական լինելը նշանակում է մահ, և երբ ԻՊ-ն սպանում է նույնասեռականներին շատ մարդիկ ուրախանում են, որովհետև նրանք կարծում են, որ մենք չարիք ենք և այսպիսով ԻՊ-ի հեղինակությունն ավելանում է»,- ավելացրել է Ադնանը։ «Իմ ընտանիքն իմ դեմ դուրս եկավ, երբ ԻՊ-ն ընկել էր իմ հետևից։»,- ասաց Ադնանը, ով փախել է տնից։ «ԻՊ-ի գրոհայինները պրոֆեսիոնալ են, երբ հարցը վերաբերում է նույնասեռականների հալածանքին։ Նրանք որսում են բոլորին մեկ առ մեկ։ Երբ նրանք բռնում են մեկին, ապա ստուգում են հեռախոսային հաղորդակցությունները և ֆեյսբուքյան ընկերներին։ Նրանք փորձում են գտնել բոլոր նույնասեռական տղամարդկանց։ Եվ ինչպես դոմինոյում՝ երբ մեկն ընկնում է, բոլորը ընկնում են»։
ԻՊ-ի արձագանքը ՄԱԿ-ի ժողովին ծայրաստիճան անողորմ է եղել և վաղօրոք իրականացված։ ՄԱԿ-ի ժողովից ուղիղ մեկ օր առաջ խումբը սպանել է 9 նույնասեռական տղամարդու և մեկ տղայի, բոլորն էլ Սիրիայից։
Սուբհի Նահասը ՄԱԿ-ի ԱԽ-ին ասել է, որ նույնասեռականները Սիրիական Իդլեբ քաղաքում նետվել են տանիքներից և քարկոծվել։ «Մահապատիժների ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ, ներառյալ երեխաները, ցնծում էին այնպես ինչպես հարսանիքի ժամանակ», վկայել է Նահասը։ Հարկ է նշել, որ Իդլեբի նույնասեռականները թիրախավորվել են նախ Սիրիայի կառավարության, ապա Ալ-Քաիդայի մանսաճյուղ Ալ-Նուսրա խմբավորման կողմից, որը իր վերահսկողության տակ է առել քաղաքը 2012թ.-ին, և վերջապես ԻՊ-ի կողմից, որը նվաճել է քաքաքը 2014թ.-ին։
Գրանցման խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանները փաստում են, որ նույնասեռականության շուրջ ստեղծված խարանը դժվարացնում է հայտնաբերել և գրանցել ԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների զոհը դարձած նույնասեռականներին։ Ընտանիքներն և ընկերները հրաժարվում են խոսել զոհերի մասին։ ԻՊ-ի վերահսկողության տարածքներում բնակվող նույնասեռականները սարսափում են ազատորեն արտահայտվելուց և նույնիսկ արտասահմանում ապաստան գտածներից շատերն ապրում են թաքնված։ Զավեշտալի է, որ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հենց ԻՊ-ի հայտարարություններն են: Խումբը, սակայն, հաճախ չի բացահայտում զոհերի անունները, միգուցե վերջիններիս ընտանիքների հանդեպ «հարգանքից» ելնելով, որոնք բարկությամբ կհեղեղվեն, եթե իրենց անունը կապվի նույնասեռականության հետ։
Իր ահարկու մեթոդներով ԻՊ-ն նպատակ ունի հպարտորեն ցույց տալ մնացյալ մահմեդական ծայրահեղական խմբավորումներին և բնակչությանը, որ հենց ինքն է «ամենաիսկական» խմբավորումը մահմեդական աշխարհում։ Այլ կերպ ասած, ԻՊ-ն հպարտանում է իր «գաղափարական բյուրեղությամբ», որով այն փորձում է առանձնանալ մնացյալ խմբավորումներից։ «Պատիժները կպաշպանեն մահմեդական աշխարհն այն փտած ուղուց, որն արևմտյան աշխարհն է ընտրել»,- իր անգլալեզու թերթում վերջերս հայտարարություն է տարածել ԷՊ-ն։
Լոտի պատմությունը որպես հոմոֆոբ հանցանքների կրոնական արդարացում
Ղուրանը պատմում է Լոտի մասին և Սոդոմի ոչնչացման պատմությունը, իսկ սոդոմականությունն արաբերենում կոչվում է լիվատ՝ Լոտի անվան հիման վրա։ Ըստ Ղուրանի տղամարդը, ով սեռական հարաբերություն է ունենում այլ տղամարդու հետ պետք է պատժվի, սակայն Ղուրանը չի պարզաբանում թե ինչպես։ Ղուրանում նաև ասված է, որ նույնասեռական տղամարդուն պետք է հանգիստ թողնել, եթե վերջինս զղջում է իր արարքի համար։ Մահապատժի մասին արձանագրված է Հադիսում (Մուհամմադ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցները և նրան վերագրված խոսքերը)։ ԻՊ-ն իր մահապատիժներն իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ պատգամով, որը վերագրվում է Մուհամմադ մարգարեին․ «նույնասեռականները պետք է ցած նետվեն մեծ բարձրությունից, այնուհետև՝ քարկոծվեն»։
Նմանատիպ մեթոդները նախքան ԻՊ-ն գործածվել են այլ ծայրահեղական խմբավորումների կողմից։ Օրինակ Աֆղանստանում իշխանության տարիներին Թալիբանը ուներ իր սեփական մեթոդը․ նույնասեռականներին գցում էին փոսը, այնուհետև քարե պատը շրջում գլխներին։
![]() |
| Սպանություն Սիրիական Հոմսում, 2015թ.։ Այս դեպքում դահիճն նախ իր «կարեկցանքն» է ցուցաբերել իր զոհին, քանզի պատիժը համարվում է հոգին մեղքից զտելու ճանապարհ։ |
Նշենք նաև, որ չափավոր մահմեդական հոգևորականների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր կատաղի կերպով քննադատում են նույնասեռականությունը չեն ընդունում մահապատիժը։ Արաբական երկրներում նույնասեռականները ձերբակալվում են և բանտարկվում՝ հիմնականում «անառակությանը» վերաբերող մեղադրանքներով և երբեմն ենթարկվում են մտրակի հարվածների, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիայում։
![]() |
| Մարդիկ խանդավառությամբ քարկոծում են դատապարտյալներին վայր գցելուց հետո, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք արդեն, ընկնելու հետևանքով, մահացել են։ |
Վայրագությունների ցուցահանդես Պալմիրայի «Ազատության» հրապարակում
Տղամարդը, ով Պալմիրայում սպանությունների ականատեսն է եղել Ասոշիեյթեդ Փրեսի թղթակցին պատմել է, որ շարունակում է մնալ ցնցված իր տեսած մահապատժի տեսարանից։ Այն սկսվել է, երբ ԻՊ-ի զինյալները բարձրախոսների օգնությամբ կանչել են տղամարդկանց քաղաքի գլխավոր հրապարակ։ Այնուհետև հրապարակին նայող 4 հարկանի հյուրանոց է ժամանել մի մեծ սև ֆուրգոն, որից դուրս են բերվել Մալլահն ու Սալամեհը։ Առաջ պետք է ներքև նետեին Մալլահին, ով կապված է եղել աթոռին, որպեսզի չկարեղանար դիմադրել։ Նա ընկել է մեջքի վրա, ջարդել այն, բայց դեռ կարողացել է շարժվել։ Զինյալները կրակել են նրա ճակատից։ Հաջորդը եղել է 21 ամյա Սալամեհը։ Նա ընկել է գլխի վրա և անմիջապես մահացել։ Զինյալները, չնայած դրա, քարկոծել են նրա դին։ Երկու զոհերի մարմինները կապված են մնացել Պալմիրայի «Ազատության» հրապարակում երկու օր։ Նրանց կրծքին փակցված պաստառի վրա գրված է եղել․ «նա պատժվել է Լոտի ժողովրդի հանցանքը գործելու համար»։
Հետևյալ նկարներում պատկերված են տղամարդիկ, ովքեր մահապատժի են դատապարտվել նույնասեռականության «մեղադրանքով»։ Այդպիսի սահմռկեցուցիչ տեսարանները՝ լի առանձնահատուկ դաժանությամբ, սովորական են դարձել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում։















No comments:
Post a Comment