24.2.16

Նամականիշեր՝ ի աջակցություն ազատությանը և հավասարությանը


2016 թ.-ի Փետրվարի 5-ին, ՄԱԿ-ի փոստային վարչությունը թողարկեց վեց նամականիշեր՝ սատարելու կին և տղամարդ նույնասեռական, երկսեռական և փոխսեռական (ԼԳԲՏ) անձանց հավասարությանը: Պատմականորեն սա առաջին անգամն էր, երբ համաշխարհային կառույցի փոստային կապի ծառայությունները թողարկում էին ԼԳԲՏ թեմատիկայով նամականիշեր: 

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել սատարելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «ազատ ու հավասար» քարոզարշավին, որի գլխավոր նպատակներն են՝ աջակցել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ արդար վերաբերմունքին և բարձրացնել հանրային իրազեկությունը հոմոֆոբ բռնության և խտրականության վերաբերյալ:




Արվեստագետ Սերջիո Բարադաթի նկարած գունազարդ նամականիշերը խորհրդանշում են ԼԳԲՏ անձանց բազմազանությունը: Նամականիշներից երկուսը պատկերում են նույնասեռ զույգեր, մեկը՝ թիթեռ, որը խորհրդանշում է գենդերային վերափոխումը, իսկ մեկ այլը ներկայացնում է մի մարդ, ում կես մասը կարմիր է, մյուս կեսը սպիտակ, ամենայն հավանականությամբ խորհրդանշելով երկսեռականությունը:

ՄԱԿ-ը հաստատում է, որ հավասարությունը հանդիսանում է «մարդու իրավունքների հիմնարար սկզբունք» և, որ յուրաքանչյուր պետություն «կրում է իրավական պարտավորություն խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն իր բոլոր քաղաքացիների համար»: Ի դեպ, 1951 թ.-ից ի վեր, ՄԱԿ-ը հաճախակի թողարկել է նամականիշեր, որոնց թեմատիկան բացի մարդու իրավունքները, ներառել են խաղաղությունը, բնապահպանությունը և անհետացող տեսակները:




No comments: