30.1.15

Իսլամիստների հերթական բարբարոսությունը


2015 թ. հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում հրապարակեց մի շարք սարսափազդու պատկերներ և հայտարարեց, որ իրենք մահապատժի են ենթարկել երկու տղամարդկանց, ովքեր ավելի վաղ իսլամական «դատարանի» միջոցով «մեղավոր» էին ճանաչվել նույնասեռականության համար:

Լուսանկարներում պատկերված են աչքերը փակ երկու զոհերը՝  7-8 հարկանի աշտարակի տանիքից ցած նետվելիս՝ մեկը մյուսից հետո, երբ ներքևում՝ աշտարակի հրապարակում, ամբոխը հավաքված նայում է: Այս հանրային մահապատիժը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում, որը հանդիսանում է Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը և 2014 թ. հունիսից ի վեր գտնվում է ԻԼԻՊ-ի իշխանության տակ:

Հանրային մահապատիժները սովորական երևույթ են դարձել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս միջոցառումները օգնում են ամրապնդել շարիաթի օրենքների՝ ահաբեկչական խմբավորման խիստ մեկնաբանությունը և ծառայում են բնակչությանը ահաբեկելու՝ նրանց ենթարկելով կատարյալ հնազանդության: Իսկ մահապատիժները պատկերող լուսանկարների հրապարակումը սոցիալական ցանցերում ծառայում են ԻԼԻՊ-ին իր միջազգային քարոզչության ռազմավարության մեջ՝  ուղղված արմատական մահմեդական երիտասարդությանը:

Ցավոք, սա առաջին անգամը չէր, որ այդ հոմոֆոբ կրոնամոլները, մահապատժի էին ենթարկում նույնասեռականներին: 2014 թ. նոյեմբերին Սիրիայում նրանք քարկոծելով սպանեցին երկու տղամարդկանց, ովքեր «մեղադրվել» էին նույնասեռականության համար: Դեկտեմբերին նրանք նախ մի շենքի տանիքից վայր նետեցին մի «սոդոմականի» և հետո քարկոծելով սպանեցին նրան:

Նույնասեռական տղամարդկանց հալածանքը միայն մի մասն է այն հանցավոր քաղաքականության, որը ԻԼԻՊ-ը վերջին երկու տարվա ընթացքում իրականացրել է Սիրիայում և Իրաքում: Նրանք գերեվարել են հազարավոր եզդի կանանց և երեխաների, գլխատել են մեծ թվով «անհավատների», զանգվածային կոտորել են «կրոնափոխների» և սպանդից հետո նրանց մարմինները այլանդակել, և ավերել են բազմաթիվ կրոնական և պատմամշակութային հուշարձաններ:

Հարկ է նշել, որ թեև ասվում է, որ Ղուրանը նույնասեռականությունը համարում է որպես մեղք և նրան սահմանում է մահապատիժ, նույնասեռական հարաբերությունները լիովին օրինական են ավելի քան 20 երկրներում, որոնք ունեն մահմեդական մեծամասնություն բայց աշխարիկ պետական համակարգ, այդ թվում՝ Ալբանիան, Ադրբեջանը, Հորդանանը, Լիբանանը, Չադը, Ղազախստանը և Թուրքիան:

ԻԼԻՊ-ի մի «պատասխանատու» կարդում է «մեղադրանքները»
հանրային մահապատժի արարողության սկզբին. Իրաք, 2015 թ.
Բազմությունը սպասում է ականատես լինելու նույնասեռական
զույգի հրապարակային մահապատժին: Մինչդեռ, հրապարակի
կենտրոնում կարելի է տեսնել երկու այլ տղամարդկանց՝
մեղադրված «հրոսակախմբի անդամակցությամբ»՝ արդեն
խաչված դիրքում:
Դիմակավորված դահիճները ներքև են հրում իրենց նույնասե-
ռական զոհերին, երբ հրապարակում կանգնած բազմությունը
հետևում է:

Առաջին զոհի դիակը տեսանելի է գետնին, երբ երկրորդը
դեռ իր մահաբեր ընկնելու պահին է:
Նույնասեռական տղամարդը, ով մահապատժի ենթարկվեց
դեկտեմբերին, այս նկարում պատկերված է վայր ընկնելու
պահին: Նրան ցած էին նետել 3 հարկանի շենքի տանիքից,
բայց չէր մահացել: ԻԼԻՊ-ը ապա գերազանցել էր բարբա-
րոսության իր սեփական չափանիշները և այդ կիսամեռ
մարդուն ենթարկել քարկոծության:

No comments: