Showing posts with label զանազան. Show all posts
Showing posts with label զանազան. Show all posts

18.2.16

Շարունակական արհավիրք իսլամական պետությունում



Մի արևոտ օր Պալմիրայում, 2015 թ.

Սիրիայի հինավուրց Պալմիրա քաղաքում Իսլամական Պետության (հետայսու՝ ԻՊ)-ի դիմակավորված դատավորը փողոցում կարդում է նույնասեռականության մեջ մեղադրվող երկու տղամարդկանց դատավճիռը․ «նրանք պետք է նետվեն մոտակա հյուրանոցի տանիքից ներքև»։ Ապա նա հարցնում է տղամադրկանցից մեկին, արդյո՞ք նա գոհ է դատավճռից։ Մահը,- ասում է դատավորը, կօգնի նրան ազատվել իր մեղքից։ -Ես կնախընտրեի, եթե դուք իմ գլխին կրակեիք,- պատասխանում է 32-ամյա Հավաս Մալլահը՝ անզոր։

Մյուս ամբաստանյալ 21-ամյա Մուհամեդ Սամալեհը խնդրում է ապաշխարելու շանս տալ՝ խոստանալով այլևս երբեք սեռական հարաբերություններ չունենալ տղամարդու հետ, պատմել է անմիջական մի վկա Թուրքիայում տեղակայված Ասոշիեյթեդ Փրես լրատվական գործակալության լրագրողին։ -Տարեք նրանց և գցեք ներքև, -հրամայում է դատավորը։ Մնացյալ դիմակավոր գրոհայինները կապում են տղամարդկանց ձեռքերը և աչքերը՝ տանելով նրանց չորս հարկանի հյուրանոցի տանիք։

Իր սարսափելի մեթոդներով հայտնի ԻՊ-ի զինյալներն իրենց ամենդաժան պատիժը կիրառում են նույնասեռական կասկածյալների նկատմամբ։ Խմբի նկարահանած տեսանյութերում և նկարներում երևում են դիմակավորված անձիք, որոնք կախել են տղամարդկանց ոտքերից, որպեսքի նրանց շենքի կտուրից ներքև գցեն (տես մեր նաքխին հոդվածը >>> ԱՅՍՏԵՂ)։ Ըստ մարդու իրավունքների միջացգային ՀԿ-ներից մեկի մինչև 2015թ․-ի հոկտեմբերի վերջը Սիրիայում առնվազն 36 տղամարդ է դատապարտվել սոդոմության մեղադրանքով։ Արձանագրվել են նաև այլ բնույթի մահապատիժներ։ Բեյրությում գործող «Հպարտ Լիբանան» կազմակերպությունը, որը աշխատում է սիրիացի ԼԳԲՏ փախստականների հետ նշում է, որ կրոնական ծայրահեղական տարբեր կազմակերպությունների կողմից նույնասեռականների գլխատման դեպքերի և առնվազն մեկ փոխսեռական կնոջ՝ կրծքերից կախելու մասին։

Սպանություն Իրաքում, օգոստոս, 2015 թ.
Նույնասեռականների բեմականացված հանրային մահապատիժը
ժամանցի միջոց է դարձել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների
բնակիչների համար։

Համընդհանուր հոմոֆոբիա

ԻՊ-ի կողմից դաժան մահվան դատապարտվելու սարսափը ավելի է բարդանում, երբ զուգակցվում է ավանդապահ հասարակության մեջ մեկուսացված և մերժված լինելու հանգամանքի հետ։ Շատ մահմեդականներ նույնասեռականությունը դիտում են իբրև մեղք։ Նույնասեռականներին միշտ հալածում է այն միտքը, որ ինչ-որ մեկը, գուցե նրանց բարեկամներից մեկը, կարող է նրանց մատնել ԻՊ-ին, վերջինիս համակրանքը շահելու կամ պարզապես հոմոֆոբիայից կամ կրոնական մոլեռանդությունից դրդված։ ԻՊ-ի աշխարհազորայինները երբեմն տանջում են նույնասեռական կասկածյալներին, ստուգում են հեռախոսներն և դյուրակիր համակարգիչները՝ վերջիններիս ընկերների ինքնությունը բացահայտելու նպատակով։ ԻՊ-ի կրոնական ոստիկանությունը նույնիսկ ստեղծել է երիտասարդ աշխարազորայինների ջոկատ՝ փորձելով նույնասեռական տղամարդկանց մոլորությամբ ժամադրության հրավիրել, որպեսքի Իսլամական ռեժիմը կարողանա ապացուցել, որ վերջիններս նույնասեռական են։

Տխուր փաստ է, որ նույնիսկ ԻՊ-ի հակառակորդների շրջանում նույնասեռականները չեն արժանանում որևե համակրանքի։ Որոշ Սիրիացիներ և Իրաքցիներ, ներառյալ այսպես կոչված չափավոր ընդիմադիր քաղաքական գործիչներ նշում են, որ ցնցված են ԻՊ-ի գործած վայրագություններից, բայց միևնույն ժամանակ արդարացնում են նույնասեռականների սպանությունները։ Հատկանշական է, որ Սիրիացի այլ ապստամբ խմբերը նույնպես իրենց հերթին սպանել և բռնությունների են ենթարկել նույնասեռականներին։


Պատմական աննախադեպ հանդիպում ՄԱԿ-ում

Իդլեբ քաղաքից 28-ամյա Սիրիացի նույնասեռական Սուբհի Նահասը, ով  ներկայումս ապրում է ԱՄՆ-ում ճողոպրել է հայրենիքից այն մտավախությամբ, որ իր հարազատ ընտանիքը կարող է իրեն մատնել Ալ-Քաիդայի մանսաճյուղ Ալ-Նուսրա խմբավորմանը, որը նույնպես թիրախավորել է նույնասեռականներին։ Երբ նրա հայրը իմացել է  որդու՝ սեռական կողմնորոշման մասին, ծեծել է նրան և անվանել  ընտանիքի խայտառակություն։ Մոտավորապես նույն ժամանակ Ալ-Նուսրայի աշխարհազորայինները պատժիչ գործողություններ են ձեռնարկել Իդլեբում՝ ձերբակալելով 25 տղամարդու և մզկիթի բարձրախոսներով հայտարարել են, որ վճռական են քաղաքը «մաքրազերծելու» նույնասեռականներից։ Հոր հետ ունեցած խնդիրները հաշվի առնելով՝ Սուբհին չի բացառել, որ հայրը կարեղ է մատնել իրեն։ Ուստի, նա նախ մեկնել է Լիբանան, այնտեղից՝ Թուրքիա, որտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ։

2015թ-ի օգոստոսի 24-ին Սուբհին և մեկ Իրաքցի տղամարդ պատմականորեն առաջին անգամվա համար նույնասեռական անձանց նկատմամբ բռնությունների թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստի ժամանակ խոսել են նույնասեռականների տառապանքների մասին։ Ոչ պաշտոնական հանդիպմանը, որը համանախագահվել են ԱՄՆ-ի և Չիլիի կողմից, ներկա են եղել ԱԽ-ի 15 անդամներից 13-ը, ներառյալ Ռուսաստանը, Նիգերիան, Մալազիան, Հորդանանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Նոր Զելանդիան, Վենեսուելան և Լիտվան։ Միայն Չադն և Անգոլան չեն մասնակցել նիստին։ Միջազգային Գեյ և Լեսբուհիների Իրավապաշտպան Հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեսիկա Սթերնը նիստի ժամանակ հանդես է եկել փորձագիտական գնահատականներով։ Վերջինս գովասանքի է արժանացրել Հորդանանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին մասնակոցող միակ արաբական պետությանը, նույնասեռականների նկատմամբ ԻՊ-ի բռնություններն և Միջին Արևելքում գործող նույնասեռականների դեմ օրենքներն և թշնամանքը դատապարտելու համար։ Հորդանանի ելույթը՝ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ արաբական երկրի կողմից նույնասեռականների վերաբերյալ անթաքույց դրական երանգ ունեցող ելույթն է եղել,- ասել է Սթերնը։

-Անկարելի է չպարտավորվել նրանց իրավունքների համար պայքարել, ինչպես կպայքարեինք մեր իրավունքների համար,- ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը։ «Այսօր մենք արեցինք փոքր, բայց շատ կարևոր առաջին քայլ, այն չպետք է լինի վերջին քայլը»։

Սուբհի Նահաս (ձախից) և ՄԱԿ-ում ԱՄՆ
դեսպան Սամանթա Փաուեր
ՄԱԿ-ի ժողովից հետո Սուբհի Նահասը լրագրողների հետ
ճեպազրույցում նշել է, որ ԼԳԲՏ-ն սոսկ արևմուտքի կողմից
հորինված տերմին չէ և Միջին Արևելքի սեռական փոքրամաս-
նությունները նույնպես ուզում են ունենալ իրավունքներ։

Իրաքցի տղամարդը, ով ներկայացել է որպես Ադնան անհայտ վայրից հեռախոսով իր պատմությունը պատմել է՝ նշելով, որ ինքը դեռևս ապահով վայրում չէ։ «Իմ հասարակությունում նույնասեռական լինելը նշանակում է մահ, և երբ ԻՊ-ն սպանում է նույնասեռականներին շատ մարդիկ ուրախանում են, որովհետև նրանք կարծում են, որ մենք չարիք ենք և այսպիսով ԻՊ-ի հեղինակությունն ավելանում է»,- ավելացրել է Ադնանը։ «Իմ ընտանիքն իմ դեմ դուրս եկավ, երբ ԻՊ-ն ընկել էր իմ հետևից։»,- ասաց Ադնանը, ով փախել է տնից։ «ԻՊ-ի գրոհայինները պրոֆեսիոնալ են, երբ հարցը վերաբերում է նույնասեռականների հալածանքին։ Նրանք որսում են բոլորին մեկ առ մեկ։ Երբ նրանք բռնում են մեկին, ապա ստուգում են հեռախոսային հաղորդակցությունները և ֆեյսբուքյան ընկերներին։ Նրանք փորձում են գտնել բոլոր նույնասեռական տղամարդկանց։ Եվ ինչպես դոմինոյում՝ երբ մեկն ընկնում է, բոլորը ընկնում են»։

ԻՊ-ի արձագանքը ՄԱԿ-ի ժողովին ծայրաստիճան անողորմ է եղել և վաղօրոք իրականացված։ ՄԱԿ-ի ժողովից ուղիղ մեկ օր առաջ խումբը սպանել է 9 նույնասեռական տղամարդու և մեկ տղայի, բոլորն էլ Սիրիայից։

Սուբհի Նահասը ՄԱԿ-ի ԱԽ-ին ասել է, որ նույնասեռականները Սիրիական Իդլեբ քաղաքում նետվել են տանիքներից և քարկոծվել։ «Մահապատիժների ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ, ներառյալ երեխաները, ցնծում էին այնպես ինչպես հարսանիքի ժամանակ», վկայել է Նահասը։ Հարկ է նշել, որ Իդլեբի նույնասեռականները թիրախավորվել են նախ Սիրիայի կառավարության, ապա Ալ-Քաիդայի մանսաճյուղ Ալ-Նուսրա խմբավորման կողմից, որը իր վերահսկողության տակ է առել քաղաքը 2012թ.-ին, և վերջապես ԻՊ-ի կողմից, որը նվաճել է քաքաքը 2014թ.-ին։ 
Գրանցման խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանները փաստում են, որ նույնասեռականության շուրջ ստեղծված խարանը դժվարացնում է հայտնաբերել և գրանցել  ԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների զոհը դարձած նույնասեռականներին։ Ընտանիքներն և ընկերները հրաժարվում են խոսել զոհերի մասին։ ԻՊ-ի վերահսկողության տարածքներում բնակվող նույնասեռականները սարսափում են ազատորեն արտահայտվելուց և նույնիսկ արտասահմանում ապաստան գտածներից շատերն ապրում են թաքնված։ Զավեշտալի է, որ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հենց ԻՊ-ի հայտարարություններն են: Խումբը, սակայն, հաճախ չի բացահայտում զոհերի անունները, միգուցե վերջիններիս ընտանիքների հանդեպ «հարգանքից» ելնելով, որոնք բարկությամբ կհեղեղվեն, եթե իրենց անունը կապվի նույնասեռականության հետ։

Իր ահարկու մեթոդներով ԻՊ-ն նպատակ ունի հպարտորեն ցույց տալ մնացյալ մահմեդական ծայրահեղական խմբավորումներին և բնակչությանը, որ հենց ինքն է «ամենաիսկական» խմբավորումը մահմեդական աշխարհում։ Այլ կերպ ասած, ԻՊ-ն հպարտանում է իր «գաղափարական բյուրեղությամբ», որով այն փորձում է առանձնանալ մնացյալ խմբավորումներից։ «Պատիժները կպաշպանեն մահմեդական աշխարհն այն փտած ուղուց, որն արևմտյան աշխարհն է ընտրել»,- իր անգլալեզու թերթում վերջերս հայտարարություն է տարածել ԷՊ-ն։

Լոտի պատմությունը որպես հոմոֆոբ հանցանքների կրոնական արդարացում

Ղուրանը պատմում է Լոտի մասին և Սոդոմի ոչնչացման պատմությունը, իսկ սոդոմականությունն արաբերենում կոչվում է լիվատ՝ Լոտի անվան հիման վրա։ Ըստ Ղուրանի տղամարդը, ով սեռական հարաբերություն է ունենում այլ տղամարդու հետ պետք է պատժվի, սակայն Ղուրանը չի  պարզաբանում թե ինչպես։ Ղուրանում նաև ասված է, որ նույնասեռական տղամարդուն պետք է հանգիստ թողնել, եթե վերջինս զղջում է իր արարքի համար։ Մահապատժի մասին արձանագրված է Հադիսում (Մուհամմադ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցները և նրան վերագրված խոսքերը)։ ԻՊ-ն իր մահապատիժներն իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ պատգամով, որը վերագրվում է Մուհամմադ մարգարեին․ «նույնասեռականները պետք է ցած նետվեն մեծ բարձրությունից, այնուհետև՝ քարկոծվեն»։

Նմանատիպ մեթոդները նախքան ԻՊ-ն գործածվել են այլ ծայրահեղական խմբավորումների կողմից։ Օրինակ Աֆղանստանում իշխանության տարիներին Թալիբանը ուներ իր սեփական մեթոդը․ նույնասեռականներին գցում էին փոսը, այնուհետև քարե պատը շրջում գլխներին։

Սպանություն Սիրիական Հոմսում, 2015թ.։ Այս դեպքում դահիճն
նախ իր «կարեկցանքն» է ցուցաբերել իր զոհին, քանզի պատիժը
համարվում է հոգին մեղքից զտելու ճանապարհ։

Նշենք նաև, որ չափավոր մահմեդական հոգևորականների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր կատաղի կերպով քննադատում են նույնասեռականությունը չեն ընդունում մահապատիժը։ Արաբական երկրներում նույնասեռականները ձերբակալվում են և բանտարկվում՝ հիմնականում «անառակությանը» վերաբերող մեղադրանքներով և երբեմն ենթարկվում են մտրակի հարվածների, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիայում։

Մարդիկ  խանդավառությամբ քարկոծում են դատապարտյալներին
վայր գցելուց հետո, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք արդեն,
ընկնելու հետևանքով, մահացել են։

Վայրագությունների ցուցահանդես Պալմիրայի «Ազատության» հրապարակում

Տղամարդը, ով Պալմիրայում սպանությունների ականատեսն է եղել Ասոշիեյթեդ Փրեսի թղթակցին պատմել է, որ շարունակում է մնալ ցնցված իր տեսած մահապատժի տեսարանից։ Այն սկսվել է, երբ ԻՊ-ի զինյալները բարձրախոսների օգնությամբ կանչել են տղամարդկանց քաղաքի գլխավոր հրապարակ։ Այնուհետև հրապարակին նայող 4 հարկանի հյուրանոց է ժամանել մի մեծ սև ֆուրգոն, որից դուրս են բերվել Մալլահն ու Սալամեհը։ Առաջ պետք է ներքև նետեին Մալլահին, ով կապված է եղել աթոռին, որպեսզի չկարեղանար դիմադրել։ Նա ընկել է մեջքի վրա, ջարդել այն, բայց դեռ կարողացել է շարժվել։ Զինյալները կրակել են նրա ճակատից։ Հաջորդը եղել է 21 ամյա Սալամեհը։ Նա ընկել է գլխի վրա և անմիջապես մահացել։ Զինյալները, չնայած դրա, քարկոծել են նրա դին։ Երկու զոհերի մարմինները կապված են մնացել Պալմիրայի «Ազատության» հրապարակում երկու օր։ Նրանց կրծքին փակցված պաստառի վրա գրված է եղել․ «նա պատժվել է  Լոտի ժողովրդի հանցանքը գործելու համար»։

Հետևյալ նկարներում պատկերված են տղամարդիկ, ովքեր մահապատժի են դատապարտվել նույնասեռականության «մեղադրանքով»։ Այդպիսի սահմռկեցուցիչ տեսարանները՝ լի առանձնահատուկ դաժանությամբ, սովորական են դարձել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում։







28.12.15

Տոնական երգեր գեյ երգչախմբերի կատարմամբ


Գոյություն ունեն «գեյ տղամարդկանց երգչախմբեր» (gay men’s chorus) Հյուսիսային Ամերիկայի և Հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Նրանցից որոշները՝ ինչպես օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) երգչախումբը մեծ են և հզոր, մինչդեռ որոշները՝ փոքր և աննշմարելի: Որոշները՝ ինչպես օրինակ՝ Դուբլինի (Իռլանդիա) երգչախումբը, մնացել են սիրողական մակարդակում և հիմնականում ծառայում են իրենց տեղական ԼԳԲՏ համայնքներին, այնինչ որոշներն՝ ինչպես Բոստոնի (ԱՄՆ) երգչախումբն ընդլայնել են իրենց լսարանը և պարբերաբար հանդես են գալիս հեղինակավոր համերգասրահներում, ազգային և միջազգային մասշտապով:

Կազմված հիմնականում նույնասեռական և երկսեռական տղամարդկանցից, այս երգչախմբերը փակ կառույցներ չեն, այլ ընդունում են տարրասեռական երգիչների մասնակցությունն և հաճախ համագործակցում են նշանավոր արվեստագետների հետ, անկախ նրանց սեռական կողմորոշումից:

Առաջին գեյ տղամարդկանց երգչախումբը հիմնադրվել է 1978 թ. Սան Ֆրանցիսկոյում, գեյ ազատագրական շարժման վերելքի ժամանակ, իսկ երևույթն արագորեն տարածվել է ԱՄՆ-ում և Կանադայում, ապա Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Եվրոպայում: Ի դեպ, որոշ վայրերում, այդ թվում Ավստրալիայի քաղաքներում, հիմնվել են խառը, այսպես կոչված գեյերի և լեսբուհիների երգչախմբեր: Ներկայումս աշխարհում գոյություն ունեն ավելի քան 250 ԼԳԲՏ երգչախմբեր, որոնցից մեծ մասն անդամակցում են ԼԳԲՏ երգչախմբերի համաշխարհային ասոցիացիային:

Որպես մշակութային կառույցներ, գեյ երգչախմբերը նպաստել են ԼԳԲՏ համայնքներին իրենց մղած պայքարում՝ ընդդեմ խտրականության և ի նպաստ հավասար իրավունքների, թե՛ մշակութային և թե՛ դրամահավաքային հարթակներում: Հարկ է նշել, որ որոշ երգչախմբեր շատ ակտիվ և արդյունավետ գործունեություն են ծավալել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, հատկապես 1980-ականների համաճարակի ժամանակ:

Նշելու Ամանորը իր ընթերցողների հետ, ԿԻՆՈՄԱՐԴԸ ընտրել և ներկայացնում է ստորև մի քանի տոնական երգեր, առավել կայացած և ճանաչված երգչախմբերի կատարմամբ:


«Այն ամենն ինչ ես Ս. Ծննդյան ցանկանում եմ՝ դու ես» (All I Want for Christmas Is You)
Բոստոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2012



«Հալելույա» (Hallelujah)
Վաշինգտոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2009



«Ձմեռ պապը ժամանում է քաղաք» (Santa Claus Is Coming To Town)
Լոնդոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
Միացյալ Թագավորություն, 2011



«Հյուսիսային բևեռի ռոք-ենդ-ռոլ» (North Pole Rock & Roll)
Սան Ֆրանցիսկոյի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2012



«Ճերմակ Ս. Ծնունդ» (White Christmas)
Օսլոյի գեյ տղամարդկանց երգչախումբ
Նորվեգիա, 2011



«Այն ամենն ինչ ես Ս. Ծննդյան ցանկանում եմ՝ դու ես», (All I Want for Christmas Is You)
Նյու Յորքի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2015



«Լուռ գիշեր» (Silent Night)
Բոստոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2013



30.1.15

Իսլամիստների հերթական բարբարոսությունը


2015 թ. հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում հրապարակեց մի շարք սարսափազդու պատկերներ և հայտարարեց, որ իրենք մահապատժի են ենթարկել երկու տղամարդկանց, ովքեր ավելի վաղ իսլամական «դատարանի» միջոցով «մեղավոր» էին ճանաչվել նույնասեռականության համար:

Լուսանկարներում պատկերված են աչքերը փակ երկու զոհերը՝  7-8 հարկանի աշտարակի տանիքից ցած նետվելիս՝ մեկը մյուսից հետո, երբ ներքևում՝ աշտարակի հրապարակում, ամբոխը հավաքված նայում է: Այս հանրային մահապատիժը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքում, որը հանդիսանում է Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը և 2014 թ. հունիսից ի վեր գտնվում է ԻԼԻՊ-ի իշխանության տակ:

Հանրային մահապատիժները սովորական երևույթ են դարձել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս միջոցառումները օգնում են ամրապնդել շարիաթի օրենքների՝ ահաբեկչական խմբավորման խիստ մեկնաբանությունը և ծառայում են բնակչությանը ահաբեկելու՝ նրանց ենթարկելով կատարյալ հնազանդության: Իսկ մահապատիժները պատկերող լուսանկարների հրապարակումը սոցիալական ցանցերում ծառայում են ԻԼԻՊ-ին իր միջազգային քարոզչության ռազմավարության մեջ՝  ուղղված արմատական մահմեդական երիտասարդությանը:

Ցավոք, սա առաջին անգամը չէր, որ այդ հոմոֆոբ կրոնամոլները, մահապատժի էին ենթարկում նույնասեռականներին: 2014 թ. նոյեմբերին Սիրիայում նրանք քարկոծելով սպանեցին երկու տղամարդկանց, ովքեր «մեղադրվել» էին նույնասեռականության համար: Դեկտեմբերին նրանք նախ մի շենքի տանիքից վայր նետեցին մի «սոդոմականի» և հետո քարկոծելով սպանեցին նրան:

Նույնասեռական տղամարդկանց հալածանքը միայն մի մասն է այն հանցավոր քաղաքականության, որը ԻԼԻՊ-ը վերջին երկու տարվա ընթացքում իրականացրել է Սիրիայում և Իրաքում: Նրանք գերեվարել են հազարավոր եզդի կանանց և երեխաների, գլխատել են մեծ թվով «անհավատների», զանգվածային կոտորել են «կրոնափոխների» և սպանդից հետո նրանց մարմինները այլանդակել, և ավերել են բազմաթիվ կրոնական և պատմամշակութային հուշարձաններ:

Հարկ է նշել, որ թեև ասվում է, որ Ղուրանը նույնասեռականությունը համարում է որպես մեղք և նրան սահմանում է մահապատիժ, նույնասեռական հարաբերությունները լիովին օրինական են ավելի քան 20 երկրներում, որոնք ունեն մահմեդական մեծամասնություն բայց աշխարիկ պետական համակարգ, այդ թվում՝ Ալբանիան, Ադրբեջանը, Հորդանանը, Լիբանանը, Չադը, Ղազախստանը և Թուրքիան:

ԻԼԻՊ-ի մի «պատասխանատու» կարդում է «մեղադրանքները»
հանրային մահապատժի արարողության սկզբին. Իրաք, 2015 թ.
Բազմությունը սպասում է ականատես լինելու նույնասեռական
զույգի հրապարակային մահապատժին: Մինչդեռ, հրապարակի
կենտրոնում կարելի է տեսնել երկու այլ տղամարդկանց՝
մեղադրված «հրոսակախմբի անդամակցությամբ»՝ արդեն
խաչված դիրքում:
Դիմակավորված դահիճները ներքև են հրում իրենց նույնասե-
ռական զոհերին, երբ հրապարակում կանգնած բազմությունը
հետևում է:

Առաջին զոհի դիակը տեսանելի է գետնին, երբ երկրորդը
դեռ իր մահաբեր ընկնելու պահին է:
Նույնասեռական տղամարդը, ով մահապատժի ենթարկվեց
դեկտեմբերին, այս նկարում պատկերված է վայր ընկնելու
պահին: Նրան ցած էին նետել 3 հարկանի շենքի տանիքից,
բայց չէր մահացել: ԻԼԻՊ-ը ապա գերազանցել էր բարբա-
րոսության իր սեփական չափանիշները և այդ կիսամեռ
մարդուն ենթարկել քարկոծության:

6.7.14

Իկոն՝ գեղեցիկ տղան

 
 
«Մահ Վենետիկում» ֆիլմը Թաձիոյին դարձրեց առեղծվածային գեղեցկության խորհրդանիշ: Այն մասամբ ստացվեց 15-ամյա շվեդ դերասան՝ Բյորն Անդրեսենի ֆիզիկական տվյալների և իր խաղի շնորիվ: Նա կարողացավ մարմնավորել Թաձիոյին, որպես ցանկության առարկա, կախարդիչ և միաժամանակ անմեղ մի էակ: Նա Թաձիոյի դերում նշանակվեց ծավալուն որոնումների և դերաբախշման գործընթացքների հետևանքով, որոնց անձամբ ձեռնմուխ էր ռեժիսոր Վիսկոնտին:

>>> Թաձիոյի որոնման մեջ
 

 
Թաձիոն ֆիլմում
 

 
Ֆիլմի ցուցադրումից հետո, Բյորն Անդրեսենը հռչակվեց «աշխարհի ամենագեղեցիկ տղան» և շատ երկրներում, ինչպես և Ճապոնիայում, բարձրացվեց մինչև կուլտի առարկա:
 



 
>>> Թաձիոն որպես կուլտի առարկա
 



 


Հետաքրքիր է նշել, որ Թաձիոյի կերպարը հիմնված է 11-ամյա Վլադիսլավ Մոես (1900-1986) անունով մի լեհ տղայի վրա: 1911 թվականի ամռանը գերմանացի գրող Թոմաս Մանը իր կնոջ հետ միասին գնում է վենետիկյան առափնյա հանգստավայր: Այնտեղ, Գրանդ Հոթել դե Բեն հյուրանոցում, հեղինակը նկատում է լեհ մի ընտանիք, Մոեսներին` մորը, երեք դուստրերին և որդուն: Ըստ Մանի` նավաստու համազգեստ հագած պատանին անձնավորում էր իդեալական գեղեցկություն և շնորհ: Գեղեցիկ տղայի հետ իր այս մտախոհ հանդիպումից և նրա հանդեպ անհնար կրքից ներշնչված, Մանը գրում է Մահ Վենետիկում վիպակը, որում նա հորինում է Թաձիոյի կերպարը: Վիպակում տղան 14-տարեկան մի  պատանի է:

Թոմաս Մանը, 1911 թ.
 
Վլադիսլավ Մոեսը և Թաձիոն (Բյորն Անդրեսենը)


Վլադիսլավ Մոեսը իմացել է Թոմաս Մանի իր հանդեպ ունեցած հմայքի մասին շատ տարիներ անց, Վիսկոնտի ֆիլմը նայելուց հետո: Ակնհայտ է, որ նա արդեն մոռացել էր Վենետիկ կատարած ուղևորության որոշ հիշողությունները:

Բյորն Անդրեսենը, 2003 թ.

 
Վլադիսլավ Մոեսը 1964 թ.

5.7.14

ԲԱԼԵՏ >>> ՄԱՀ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մահ Վենետիկում պատմվածքը վերածվել է նաև բալետի, որի պրեմիերան կայացավ Համբուրգի բալետի կատարմամբ, 2003 թ.
Խորեոգրաֆ Ջոն Նոյմայեր
 


>>> բալետից հատվածներ


 

Մահ Վենետիկում >>> օպերա

Ֆիլմի ցուցադրությունից 2 տարի անց, կոմպոզիտոր Բենջամին Բրիթենը մշակեց Մահ Վենետիկումի օպերայի տարբերակը երկու գործողությամբ, հիմնված Թոմաս Մանի վիպակի վրա: Օպերայի պրեմիերան կայացավ ՄԹ-ում:  
ռեժիսոր Թոնի Փալմեր
Անգլյական կամերային նվագախումբ
ղեկավարեց Սթյուարթ Բեդֆորդ
2012

 
օպերան` ամբողջությամբ 


16.6.14

«Նախքան գիշերամուտ», նաև օպերա

Ֆիլմի հաջողությունից հետո, մշակվեց «Նախքան գիշերամուտի» օպերայի տարբերակը, որի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ-ում 2010 թ.
կոմպոզիտոր Խորխե Մարտին





  


հատված օպերայհից >>>
 
 
___________________________________________________________
«Նախքան գիշերամուտը» այս կայքում
 
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՕՊԵՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ >>> ԱՅՍՏԵՂ 
 

10.6.14

Գեյ սմայլիկներ


Ֆեյսբուքը գործարկել է սմայլիկների մի նոր հավաքածո բաղկացած 28 պատկերներից, որոնք ներկայացնում են արական և իգական նույնասեռականների, երկսեռականների և փոխսեռականների: Այսպիսով` հավաքածուի մեջ ներառված են զանազան ոչ-ավանդական սեռական ինքնություններ:

Հավաքածուն կրում է «հպարտության» (pride) անունը, որը նվիրված է «հպարտության ամսվան»: Արևմտյան երկրներում հունիս ամիսը ճանաչվել է որպես նույնասեռականների համար հավասար իրավունքների պայքարի և վերականգման ամիս: Ի դեպ սմայլիկների հավաքածուի մեջ ներգրավված է ծիածանի դրոշը, որը խորհրդանշում և բազմակարծությունը և գեյ ազատագրական շարժումը:

Գեյ սմայլիկները կարող են օգտագործվել սոցիալական ցանցի չաթի բաժնում`անվճար:
 

16.5.14

բազմոցի վրա …

տեսարաններ տարբեր ֆիլմերից


15.5.14

ջինս երոտիկա

 

12.3.14

Մուլտ >>> Ֆուտուրիստական սիրահարներ՝ Jim և Dimitri

հեղինակ “Lucie” / Treasure Planet (Планета сокровищ) և Anastasia (Анастасия) մուլտֆիլմերի խաչավորում (crossovers) և վերամոնտաժում


մաս 1-ին / երգ Cover / երգիչ Alex Goot


մաս 2-րդ / երգ Hold It Against Me / երգիչ Sam Tsui


մաս 3-րդ / երգ Won't Stop / խումբ OneRepublic

մաս 4-րդ / երգ Gotta be Somebody / խումբ Nickelback
մաս 5-րդ և վերջ / երգ Come With Me / երգիչ Phil Collins
 
պատկերներ