31.12.13

Ֆիլմ >>> Շքերթը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Շքերթը / The Parade / Парад
 ՌԵԺԻՍՈՐ
 Սրջան Դրագոյևիչ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Սրջան Դրագոյևիչ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Իգոր Փերովիկ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Նիքոլա Քոյո, Միլոշ Սամոլով, Գորան

 Եվթիչ, Հրիսթինա Փոփովիչ
 ՏԱՐԵԹԻՎ
 2011
 ԵՐԿԻՐ
 Սերբիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 112

Այս ֆիլմը հիմնված է իրական մի պատմության վրա: Մեկ տարի Միլոշևիչի բռնապետական վարչակարգի անկումից հետո Սերբիայում 2000 թ. մի խումբ ակտիվիստներ փորձում են կազմակերպել Բելգրադի առաջին գեյերի և լեսբիների հպարտության շքերթը, որը, ավաղ, ավարտվում է արյունահեղությամբ: Գրեթե 30 հոգուց բաղկացած ակտիվիստների փոքր խումբը հարձակման և դաժան ծեծի է ենթարկվում հարյուրավոր ֆուտբոլի խուլիգանների, ազգայնականների և կրոնական մոլեռանդների կողմից՝ ոստիկանության անտարբեր հայացքի ներքո: Այս ֆիլմը ոգեշնչված է երկրորդ փորձից, որը տեղի է ունեցել 10 տարի անց՝ 2010 թ., բայց որը նույնպես ձախողվում է:

Ճիշտ է, որ Խորհրդային Միության փլուզումը իր հետ բերեց մի շարք ազատություններ և ժողովրդավարական համակարգ՝ կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների մեծ մասում, սակայն, մեծապես չփոխեց հասարակության վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Գեյերի և լեսբիների հպարտության շքերթների պատմությունը այդ երկրներում 1990 թ.-ից ի վեր մարմնավորում է տիրող հոմոֆոբիայի խորությունը ու ծավալը թե՛ որոշակի հասարակական շերտերում, թե՛ քաղաքական և պետական ապարատի շարքերում՝ այդ թվում ոստիկանության մեջ:

Նույնասեռականների հպարտության շքերթի կազմակերպումը այդ երկրներում, հավանաբար, ներկայիս պահին ամենանպատակահարմար պայքարի ձևաչափը չէ՝ ի նպաստ հավասար իրավունքների և հասարակական ընդունման, սակայն, դա բնավ չի արդարացնում բռնության կիրառումը ազգամոլների, կրոնամոլների և այլ մոլեռանդների կողմից նման միջոցառումները ճնշելու և տապալելու համար:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Անհավանական պաշտպանը

Ֆիլմը ցույց է տալիս Բելգրադի հպարտության շքերթի կազմակերպիչներից մեկին՝ Միրքոյին (Գորան Եվթիչ), ով թատրոնի ռեժիսոր է, բայց հիմնականում իր ապրուստը վաստակում է ճոխ հարսանիքներ կազմակերպելով: Նրա զուգընկեր Ռադմիլոն (Միլոշ Սամոլով) մի անասնաբույժ է, ով ընդհանրապես շատ ավելի զուսպ մարդ է և չի զբաղվում գեյ ակտիվիզմով: Այդուհանդերձ, ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես նրանք երկուսն էլ իրենց առօրյա կյանքում ենթակա են չարաշահման և խտրականության տարբեր դրսևորումների:

Այն բանից հետո, երբ Բելգրադի ոստիկանությունը հրաժարվում է երաշխավորել գեյ հպարտության շքերթի ապահովությունը, հիասթափված Միրքոն սկսում է խորհել արտագաղթելու մասին: Ռադմիլոն, սակայն, փորձում է պարսավել նրան երկրից հեռանալուց՝ ձգտելով իր երկու հաճախորդների՝ տարօրինակ մի զույգի օգնությունը: 

Ռադմիլոն կապվում է «Կիտրոնին» և «Մարգարիտին»: Կիտրոնը (Նիքոլա Քոյո), ով մի միջահասակ մաչո գանգստեր է և Հարավսլավիայի պատերազմների վետերան, տնօրինում է ձյուդոյի մի ակումբ և նախատեսում է ամուսնանալ իրենից շատ ավելի երիտասարդ գեղեցկուհի Մարգարիտի (Հրիսթինա Փոփովիչ) հետ, ով վարում է գեղեցկության մի սրահ: Հասարակական և քաղաքական հարցերում առաջադեմ Մարգարիտը պնդում է, որ իր ապագա ամուսինը ցուցաբերի «լայնախոհություն»՝ ապահովելով հպարտության շքերթի պաշտպանությունը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
«Շքերթը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ

No comments: