19.8.14

ՖԻԼՄ >>> ՈՒայլդը, մաս 2-րդ՝ 3-ից


Վիկտորիանական հոմոֆոբիա

Համաձայն 1885 թվականի քրեական օրենսդրական փոփոխությունների 11-րդ Բաժնի՝ (Լաբուշերի փոփոխություն / Поправка Лабушера), որը վերականգնեց արական նույնասեռականությունը որպես հանցանք Բրիտանական կայսրության մեջ, «կոպիտ անպարկեշտություն» արարքը մղում էր որևէ նույնասեռական գործունեության, բացի սոդոմականությանը (անալ շփմանը):

Սոդոմականությունը ենթակա էր առանձին և ավելի ռեպրեսիվ օրենսդրության, ըստ որի կրում էր ցմահ ազատազրկման պատիժ (1533-1861 ժամանակահատվածում կրում էր մահվան պատիժ), սակայն նրա ապացուցելը և կիրառումը բարդ էր: Մինչդեռ 11-րդ Բաժնի կիրառումը շատ ավելի հեշտ էր: Նա նախատեսում էր առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, ծանր աշխատանքով կամ առանց նրան: Պատմականորեն Օսկար Ուայլդը եղել է երկու հանրաճանաչ անձանավորություններից մեկը, ովքեր դատապարտվել են սույն ռեպրեսիվ օրենսդրության համաձայն: (Մյուսը եղել է «ինֆորմատիկայի հայր՝» Ալան Թյուրինգը : Օրենքն վերացվել է 1967-ին):

Տեսարան ֆիլմից >>>  Ջյուդ Լաուն երգում է



Այն սերը, որը չի համարձակվում ասել իր անունը

Հակառակ բոլորի (բացառությամբ իր մոր) խորհուրդներին` երկրից հեռանալու մասին, Ուայլդը որոշում է մնալ Անգլիայում և դատվել: Դատավարության ընթացքում, Ուայլդը հարցաքննվում է Ալֆրեդի 1894-ին գրած «Երկու սեր» բանաստեղծության վերջին չափածոյի կապակցությամբ: Բանաստեղծության վերջին տողում ասվում է. «Այն սերը, որը չի համարձակվում ասել իր անունը": Փաստաբանը ցանկանում է իմանալ, թե դա որ սերն է:

Ինչպես ֆիլմում տեսնում ենք, Ուայլդը պատասխանում է՝ այն «սերը, որ չի համարձակվում ասել իր անունը» այս դարում մի մեծ մտերմություն է տարեցմի տղամարդու կողմից մի երիտասարդի հանդեպ, ինչպես եղել է Դավթի եւ Հովնաթանի մեջ, այն ինչ Պլատոնը դարձրեց իր փիլիսոփայության հիմքը, և այն ինչ Դուք կարող եք գտնել Միքելանջելոյի և Շեքսպիրի սոնետներում: Դա այն խորը հոգևոր մտերմությունն է, որը անարատ է, ինչպես նաև կատարյալ: ... Այն այս դարում սխալ է հասկացվում, այնքան սխալ է հասկացվում, որ իրեն կարելի է բնութագրել որպես «սեր, որ չի համարձակվում ասել իր անունը», և հենց այդ պատճառով էլ ինձ բերել են այնտեղ, որտեղ ես հիմա գտնվում եմ: Այն գեղեցիկ է և նուրբ, մտերմության ամենավեհ տեսակն է: Դրանում որևէ անբնական բան չկա: Այն մտավոր է և գոյանում է տարեց և երիտասարդ տղամարդկանց միջև, երբ տարիքով ավագը ներկայացնում է ինտելեկտը, իսկ կրտսերը՝ զվարճանքը, հույսը և ամբողջ այն հմայքը, որը կա նրա մեջ...

Իր պաշտպանության մեջ Ուայլդը հղում է անում «պլատոնական սիրոն՝» փորձելով ծածկել սեռական գրավչության գործոնը և այսպիսով վսեմացնել այդ հարաբերություները (իբր զուտ հոգևոր, անարատ և կատարյալ մտերմություն): Սա նման է այն փաստարկին, որ նրանք, ովքեր շփոթված են իրենց սեռական ինքնության մասին կամ չունեն քաջություն այն ընդունելու համար, օգտագործում են արդարացնելու իրենց անսովոր ջերմ մտերմությունը, գրավչությունը և կրքերը մեկ այլ տղամարդու նկատմամբ: Ուայլդի դեպքում, սակայն, ապացույցները շատ էին, որ նա իր շփումների մեջ վաղուց անցել էր «պլատոնական սահմանները»:

Կեղծավորությունը ավելի բարձր քան թե ազնվությունը

Դատավարությունը հանրության բացահայտում է Ուայլդի նոյնասեռական հակումները, բայց դա նրա առաջին տարաձայնությունները չեն այս թեմայով: Իրոք, երբ նա մի ամսագրում հրապարակում է իր հանրահայտ վեպը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը», արժանանում է սուր քննադատության իր նույնասեռական ակնարկների համար: Բարոյականության մթնոլորտը թագուհի Վիկտորյայի գահակալության օրոք (1837-1901) խիստ պահպանողական է: Երբ Ուայլդը որոշում է հրատարակել վեպի գրքային տարբերակը, վերախմբագրում է վեպը՝ ավելացնելով որոշ գլուխներ և ջնջելով նույնասեռական էրոտիկ հատվածները: ժամանակաշրջանի հրամայականը այն է, որ որոշ բաներ պետք է հասկացվեն անվերապահորեն՝ «սահմանների մեջ»: Այն ամենը, ինչը  հակասում է վիկտորիանական արժեքներին, չպետք է հստակորեն արտահայտվի:

Ուայլդի դատավարությունը բացահայտում է նրա անձնական կյանքը մանրամասնորեն՝ «սահմաններից դուրս», որը անընդունելի է մի հասարակության համար, որը կեղծավորությունը  դասում է ավելի բարձր, քան թե ազնվությունը: Ընդ որում, բրիտանական վերնախավը ցնցվում է այն բացահայտումից, որ Ուայլդը ինտիմ շփում է ունեցել ստորին դասերի ներկայացուցիչների՝ բանվորների և սպասավորների հետ:

Տարիներ ի վեր իր կյանքում բոլորին հմայելուց հետո, Ուայլդին չի հաջողում հմայել արքայական դատարանին, որը նրան «կոպիտ անպարկեշտության» համար դատապարտում է երկու տարվա ազատազրկության, ինչպես նաև՝ ծանր աշխատանքի:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

>>> ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ





















>>> ֆիլմի գլխավոր դերասանները

 
___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: