Showing posts with label Wilde. Show all posts
Showing posts with label Wilde. Show all posts

19.8.14

Սաունդթրեք >>> ՈՒայլդը

Սաունդթրեք
ֆիլմ ՈՒայլդը / Wilde
ՄԹ
1997

երգ Wilde Suite 
հեղինակ Դեբի ՈՒայսման


երգ Who Has Dared To Wound Thee
հեղինակ Դեբի ՈՒայսման


երգ An Age Of Silver 
հեղինակ Դեբի ՈՒայսման

  
___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄ >>> ՈՒայլդը, մաս 3-րդ՝ 3-ից

Կալանավոր C.3.3-ի անդունդը

Բանտում պիտակավորված կալանավոր C.3.3-ին ի վերջո թույլատրում են ստանալ և կարդալ գրքեր և ունենալ գրելու պարագաներ: Ֆիլմի ամենահուզիչ տեսարաններից մեկը տեղի է ունենում հենց այստեղ՝ բանտում, երբ Ուայլդի կինը՝ Կոնսթանսը, գալիս է նրան այցելության:

1897-ի հունվարից մարտի ժամանակաընթացքում Ուայլդը գրում է իր հայտնի «Անդունդից» (De Profundis) 50.000 բառանոց նամակ-խոստովանությունը ուղղված Ալֆրեդին: Այս աշխատանքում գրողը արտացոլում է իր հոգեկան ընկճվածությունն ու տառապանքը, քննարկում է տարբեր անձնական, հասարակական եւ փիլիսոփայական խնդիրներ, այդ թվում` իր սերը Ալֆրեդի համար: Բանտից ազատվելուց հետո Ուայլդը «Անդունդիցի» ձեռագիր օրինակը հանձնում է Ռոբերտ Ռոսին, որը հրապարակում է դրա մշակած տարբերակը 1905 թ. (դրա առաջին ամբողջական և ճշգրիտ հրատարակումը տեղի է ունենում 1962 թ.)

«Անդունդից»- ի հղացումից և գրառումից բացի, բանտի ծանր պայմանները ունենում են մի այլ խոշոր հետևանք: Ծանր աշխատանքից և քաղցից Ուայլդը, ով սովոր էր բավականին հարմարավետ կյանքի, ֆիզիկապես շատ է տուժում: Ըստ ոմանց՝ սա է  դառնում նրա վաղաժամ մահվանը պատճառ 1900 թ.՝ երեք տարի բանտից ազատ արձակվելուց հետո, 46-տարեկան հասակում: Ուայլդը համարվում է վիկտորիանական «բարոյականության» և հոմոֆոբ օրենսդրության զոհերից մեկը և փաստորեն ամենանշանավորը: 

Ուայլդը անմահացած

Կարելի է պնդել, որ Ուայլդի անձնական ողբերգությունը չէր դրդի երկարատև հետաքրքրություն, եթե չլիներ նրա ստեղծագործության շարունակական ժողովրդականությունը, նրա քաջությունը ի դեմս անհանդուրժողականության և կործանման աղմկահարույց բնույթը: Նրա մահից ավելի քան մեկ դար հետո նրա հեղինակությունը և գեղարվեստական ժառանգությունը կանգնած են ամենաբարձր մակարդակի վրա:

Ֆիլմը ներկայացնում է Ուայլդի կյանքը հավասարակշռությամբ և իրատեսորեն նշում է Ուայլդի վերելքը, անկումը և անմահությունը: Այն ցույց է տալիս Ուայլդի տարբեր կողմերը, նրա կապվածությունն ու հմայքը Ալֆրեդի հանդեպ, անկեղծ սերը կնոջ և երեխաների համար, որպես սովորույթների խանգարիչ իր արտաքին քաջության ետևում ունեցած հուզմունքներն ու վրդովվածությունները, և նրա պլատոնյան իդեալները՝ գեղեցկության և երիտասարդության նկատմամբ:

Գերազանց դերասանական կազմ

Սցենարիստ, վիպասան եւ դերասան Սթեֆեն Ֆրայը գերազանց է խաղում որպես Ուայլդ: Նա շատ նման է Ուայլդին և ունի բազմաթիվ նույնանման հատկանիշներ՝ բարձրահասակ է, հաղթանդամ է, գեյ է և արվեստի է վերածում իր զրույցները: Որ նա լավ դերասան է, շատ կարևոր է, քանի որ ֆիլմը պահանջում է դրսեվորել Ուայլդի կյանքի հակասական կողմերը: Ֆրայի խաղը գտնում է Ուայլդի սրամտության տակ թաքնված իր մեղմությունը: Նա հմտորեն փոխանցում է զգացումները մի մարդու, որը հանկարծ գտնվում է անվերահսկելի ուժերի ողորմության ներքո:

Ջյուդ Լաուն Ալֆրեդին դարձնում է մի բարդ և բազմաշերտ անհատ՝ անկայուն, կրքոտ, երբեմն չար և հաճախ անհամբեր: Լաուի զգույշ դերակատարումը Ալֆրեդին ցույց է տալիս, ինչպես նա եղել է՝ անորոշ մի անձնավորություն, մի մարդ, որին անհնար է սիրել կամ ատել:

Սիրող հսկան

Ամբողջ Ֆիլմի ընթացքում՝ առանցքային պահերին, արտասանվում են հատվածներ Ուայլդի համաժողովրդական հեքիաթից՝ «Եսասեր հսկա»-ից: Նախ տեսնում ենք Ուայլդին հեքիաթը պատմելիս իր երեխաներին: Այնուհետև, նրա կինը, կարդում է այն երեխաների համար՝ արդեն տպված մի գրքից: Մենք հաջորդ անգամ լսում ենք հեքիաթը, երբ Ալֆրեդը մեկնել է արտասահման և Ուայլդը վերադարձել է իր ընտանիքին, և հսկայի եսասիրությունը, իր մարման հետ միասին, շարունակվում է արտասանվել: Հետագայում, երբ Ուայլդը տառապում է բանտում, հեքիաթը հասնում է իր ավարտին, որտեղ հսկան ծեր է և մահամերձ: Ուայլդը միանշանակ մի հսկա էր և երբեմն եսասեր: Սակայն, ինչպես իր հեքիաթի հսկան, նա նաև ջերմ էր, սիրող ու բարի:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.9 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ՖԻԼՄԻ ԿԱՅՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

Ուայլդին ֆիլմում պատկերող` Սթեֆեն Ֆրայը և իրական Օսկար Ուայլդը




Բոսին (Լորդ Ալֆրեդ Դուգլասը) 1903 թվականին և ֆիլմում նրան պատկերող` Ջյուդ Լաուն


ՈՒայլդը և Բոսին ֆիլմում և իրական


 


Օսկար Ուայլդի առաջին սիրեկան և մտերիմ ընկեր` Ռոբերտ Ռոսը 1911 թվականին և ֆիլմում պատկերված


Օսկար Ուայլդի կինը` Կոնսթանս Լոյդը և ավագ որդին` Սիրիլը 1889 թվականին և ֆիլմում պատկերված



Օսկար Ուայլդի ստեղծագործությունները հայերեն թարգմանել են Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը (Սալոմե պիեսը), Կարեն Միքայելյանը, Արտաշես Կարինյանը և ուրիշները:


Ուայլդի շիրիմը

Օսկար Ուայլդը թաղված է Փարիզի Փեր Լաշեզ գերեզմանատանը: Իր առաջին սիրեկան և մտերիմ ընկերոջ` Ռոբերտ Ռոսի պատվերով, նրա շիրիմի վրա կանգնեցվեց սվինքսի տեսքով հուշարձան: 1950 թվականին Ուայլդի շիրիմին ավելացվեց Ռոբերտ Ռոսի (1869-1918) աճյունները:

Ուայլդի տապանին նման արտասովոր ավանդույթ է ձևավորվել` թողնել կարմիր շնթներկի հետքեր: Համբույրների առաջին հետքերը հայտնվել են 1990-ական թվականների վերջին: Երբեմն դրանք ուղակցվում էին «Շարունակիր դիտել աստղերին», «Իրական գեղեցկությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է գիտակցությունը» գրություններով:

2011 թվականին գրողի մահվան 111-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի իշխանությունները որոշեցին ապակեպատել հուշարձանը: Այսուհետ «համբուրողները» շրթներկի հետքեր են թողնում ապակու վրա` ծաղիկներ և գրություններ նետելով պատնեշից այն կողմ:


 
___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄ >>> ՈՒայլդը, մաս 2-րդ՝ 3-ից


Վիկտորիանական հոմոֆոբիա

Համաձայն 1885 թվականի քրեական օրենսդրական փոփոխությունների 11-րդ Բաժնի՝ (Լաբուշերի փոփոխություն / Поправка Лабушера), որը վերականգնեց արական նույնասեռականությունը որպես հանցանք Բրիտանական կայսրության մեջ, «կոպիտ անպարկեշտություն» արարքը մղում էր որևէ նույնասեռական գործունեության, բացի սոդոմականությանը (անալ շփմանը):

Սոդոմականությունը ենթակա էր առանձին և ավելի ռեպրեսիվ օրենսդրության, ըստ որի կրում էր ցմահ ազատազրկման պատիժ (1533-1861 ժամանակահատվածում կրում էր մահվան պատիժ), սակայն նրա ապացուցելը և կիրառումը բարդ էր: Մինչդեռ 11-րդ Բաժնի կիրառումը շատ ավելի հեշտ էր: Նա նախատեսում էր առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, ծանր աշխատանքով կամ առանց նրան: Պատմականորեն Օսկար Ուայլդը եղել է երկու հանրաճանաչ անձանավորություններից մեկը, ովքեր դատապարտվել են սույն ռեպրեսիվ օրենսդրության համաձայն: (Մյուսը եղել է «ինֆորմատիկայի հայր՝» Ալան Թյուրինգը : Օրենքն վերացվել է 1967-ին):

Տեսարան ֆիլմից >>>  Ջյուդ Լաուն երգում է



Այն սերը, որը չի համարձակվում ասել իր անունը

Հակառակ բոլորի (բացառությամբ իր մոր) խորհուրդներին` երկրից հեռանալու մասին, Ուայլդը որոշում է մնալ Անգլիայում և դատվել: Դատավարության ընթացքում, Ուայլդը հարցաքննվում է Ալֆրեդի 1894-ին գրած «Երկու սեր» բանաստեղծության վերջին չափածոյի կապակցությամբ: Բանաստեղծության վերջին տողում ասվում է. «Այն սերը, որը չի համարձակվում ասել իր անունը": Փաստաբանը ցանկանում է իմանալ, թե դա որ սերն է:

Ինչպես ֆիլմում տեսնում ենք, Ուայլդը պատասխանում է՝ այն «սերը, որ չի համարձակվում ասել իր անունը» այս դարում մի մեծ մտերմություն է տարեցմի տղամարդու կողմից մի երիտասարդի հանդեպ, ինչպես եղել է Դավթի եւ Հովնաթանի մեջ, այն ինչ Պլատոնը դարձրեց իր փիլիսոփայության հիմքը, և այն ինչ Դուք կարող եք գտնել Միքելանջելոյի և Շեքսպիրի սոնետներում: Դա այն խորը հոգևոր մտերմությունն է, որը անարատ է, ինչպես նաև կատարյալ: ... Այն այս դարում սխալ է հասկացվում, այնքան սխալ է հասկացվում, որ իրեն կարելի է բնութագրել որպես «սեր, որ չի համարձակվում ասել իր անունը», և հենց այդ պատճառով էլ ինձ բերել են այնտեղ, որտեղ ես հիմա գտնվում եմ: Այն գեղեցիկ է և նուրբ, մտերմության ամենավեհ տեսակն է: Դրանում որևէ անբնական բան չկա: Այն մտավոր է և գոյանում է տարեց և երիտասարդ տղամարդկանց միջև, երբ տարիքով ավագը ներկայացնում է ինտելեկտը, իսկ կրտսերը՝ զվարճանքը, հույսը և ամբողջ այն հմայքը, որը կա նրա մեջ...

Իր պաշտպանության մեջ Ուայլդը հղում է անում «պլատոնական սիրոն՝» փորձելով ծածկել սեռական գրավչության գործոնը և այսպիսով վսեմացնել այդ հարաբերություները (իբր զուտ հոգևոր, անարատ և կատարյալ մտերմություն): Սա նման է այն փաստարկին, որ նրանք, ովքեր շփոթված են իրենց սեռական ինքնության մասին կամ չունեն քաջություն այն ընդունելու համար, օգտագործում են արդարացնելու իրենց անսովոր ջերմ մտերմությունը, գրավչությունը և կրքերը մեկ այլ տղամարդու նկատմամբ: Ուայլդի դեպքում, սակայն, ապացույցները շատ էին, որ նա իր շփումների մեջ վաղուց անցել էր «պլատոնական սահմանները»:

Կեղծավորությունը ավելի բարձր քան թե ազնվությունը

Դատավարությունը հանրության բացահայտում է Ուայլդի նոյնասեռական հակումները, բայց դա նրա առաջին տարաձայնությունները չեն այս թեմայով: Իրոք, երբ նա մի ամսագրում հրապարակում է իր հանրահայտ վեպը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը», արժանանում է սուր քննադատության իր նույնասեռական ակնարկների համար: Բարոյականության մթնոլորտը թագուհի Վիկտորյայի գահակալության օրոք (1837-1901) խիստ պահպանողական է: Երբ Ուայլդը որոշում է հրատարակել վեպի գրքային տարբերակը, վերախմբագրում է վեպը՝ ավելացնելով որոշ գլուխներ և ջնջելով նույնասեռական էրոտիկ հատվածները: ժամանակաշրջանի հրամայականը այն է, որ որոշ բաներ պետք է հասկացվեն անվերապահորեն՝ «սահմանների մեջ»: Այն ամենը, ինչը  հակասում է վիկտորիանական արժեքներին, չպետք է հստակորեն արտահայտվի:

Ուայլդի դատավարությունը բացահայտում է նրա անձնական կյանքը մանրամասնորեն՝ «սահմաններից դուրս», որը անընդունելի է մի հասարակության համար, որը կեղծավորությունը  դասում է ավելի բարձր, քան թե ազնվությունը: Ընդ որում, բրիտանական վերնախավը ցնցվում է այն բացահայտումից, որ Ուայլդը ինտիմ շփում է ունեցել ստորին դասերի ներկայացուցիչների՝ բանվորների և սպասավորների հետ:

Տարիներ ի վեր իր կյանքում բոլորին հմայելուց հետո, Ուայլդին չի հաջողում հմայել արքայական դատարանին, որը նրան «կոպիտ անպարկեշտության» համար դատապարտում է երկու տարվա ազատազրկության, ինչպես նաև՝ ծանր աշխատանքի:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

>>> ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ





















>>> ֆիլմի գլխավոր դերասանները

 
___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄ >>> ՈՒայլդը, մաս 1-ին՝ 3-ից


 ՖԻԼՄ
 ՈՒայլդը / Wilde / Уайльд
 ՌԵԺԻՍՈՐ
 Բրայան Գիլբերթ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ջուլիան Միտչել  
 հիմնված Ռիչարդ Էլմանի համանուն գրքի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Դեբի ՈՒայսման
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Սթեֆեն Ֆրայ, Ջյուդ Լաու, Մայքլ Շին
 ՏԱՐԵԹԻՎ
 1997
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 118

Այս ֆիլմը 19-րդ դարի նշանավոր իռանլանդական ծագումով անգլիական գրող` Օսկար Ուայլդի կյանքի մասին է՝ սկսած նրա ամուսնությունից մինչև վաղաժամ մահը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Ինքնաբացահայտում

Ֆիլմի գործողությունները  սկսվում են 1882 թվականից, երբ Ուայլդը (Սթեֆեն Ֆրայ), վերադառնալով ԱՄՆ-ում իր դասախոսական շրջագայությունից, ամուսնանում է Կոնսթանս Լոյդի հետ: Ուայլդը ըստ երևոյթի հակված է վարելու սովորական կյանք: Ֆիլմը ցույց է տալիս, որ նա աշխատում է զսպել իր՝ նույնասեռական ցանկությունները:

Մի տեսարանում, կանգնած Լոնդոնի փողոցներից մեկում, հանկարծ նրա և մի երիտասարդ տղայի աչքերը իրար են հառվում: Վարկենապես նա գլուխը հետ է դարձնում, բայց արդեն ուշ է. երիտասարդը հասկացել է նրա հակվածությունը: (Հետաքրքիր է, որ երիտասարդի կարճ դերը խաղում է Օրլանդո Բլումը, և սա նրա առաջին դերն է կինոյում):

Դեռևս նրանց երկրորդ որդին նորածին է, երբ Ուայլդները հյուրընկալում են Ռոբերտ Ռոս (Մայքլ Շին) անունով մի երիտասարդ կանադացի լրագրողի տանը: Նա Ուայլդին գայթակղում է և օգնում բացահայտել և ընդունել իր նույնասեռական հակումները:

Եվ ահա Ուայլդը իրեն ազատագրված է զգում: Նրա ստեղծագործական աշխատանքը ծաղկում և ծավալվում է, ինչպես իր  զուգընկերների շրջանակը: Նրա երկսեռական կյանքը կարող էր այսպես հանգիստ շարունակվել, եթե նա չաներ ճակատագրական և կործանարար մի հանդիպում:

Հանդիպում գեղեցկության հետ

Իր «Լեյդի Ուինդերմիրի հովհարը»  պիեսի առաջին բեմականացման գիշերը, Ուայլդը ծանոթանում է աննկարագրելի գեղեցկություն ունեցող ուսանող և բանաստեղծ Լորդ Ալֆրեդ Դուգլասի (Ջյուդ Լաուի) հետ, որին մտերիմները Բոսի են կոչում: Երկուսը սկսում են կրքոտ ու փոթորկոտ սիրային հարաբերություններ:

Ալֆրեդը անխոհեմ, հղփացած, եսաակենտրոն, բայց հմայիչ մի երիտասարդ արիստոկրատ է: Ուայլդը և Ալֆրեդը գնալով ավելի և ավելի են մտերմանում: Նրանց զգացմունքային և հոգեկան կապերը չի խանգարում նախաձեռնել այլ հանդիպումներ և տարբեր սեռական փորձեր: Արկածախնդիր Ալֆրեդը համոզված է, որ «բազմազանությունը կյանքի համեմունքն է» և Ուայլդին ներկայացնում է Լոնդոնի ստորգետնյա նոյնասեռական մարմնավաճառության շրջանակներին: (Հարկ է նշել, որ նույնասեռականությունը անօրինական էր Բրիտանական կայսրության մեջ): Ֆիլմի մի տեսարանում Ալֆրեդը սեքսով է զբաղված մեկ այլ տղամարդու հետ, մինչ նրա ավագ սիրեկանը հետևում է նրանց:

Ալֆրեդի Վահանը

Ալֆրեդը աշխատում է օգտագործել Ուայլդին  և նրա համբավը՝ պաշտպանելու իրեն իր հորից` Քուինսբերի մարկիզից, ով փորձում է նրան իր կատարյալ վերահսկողության տակ պահել: Ուայլդը մեծահոգաբար համաձայնում է խաղալ այդ վահանի դերը ի օգնություն և պաշտպանություն իր երիտասարդ սիրեկանի: Ալֆրեդը պնդում է, որ նրանք հրապարակավ ցույց տան իրենց մտերմությունը, որպես հակազդեցություն վիկտորիանական արիստոկրատիայի բարոյականության, ինչպես նաև իր կոպիտ, հոմոֆոբ հոր: Այս բորլորը չափազանց զայրացնում է մարկիզին, ով հիմնովին հակառակ է իր որդու և Ուայլդի կապերին:

Ուայլդի «Լրջախոհ լինելու կարևորությունը» պիեսի պրեմիերայից քիչ անց  մարկիզը թողնում է վիրավորական մի ուղերձ դրամատուրգին՝ նրան անվանելով սոդոմական: Ուայլդը անխոհեմորեն որոշում է դատի տալ մարկիզին զրպարտության մեղադրանքով: Ինչպես իր շատ ընկերները, այդ թվում՝ Ջորջ Բեռնարդ Շոուն, կանխատեսում են՝ դատավարությունը շրջվում  է Ուայլդի դեմ: Մարկիզի իրավաբանը դատարանին բացահայտում է Ուայլդի նույնասեռական հակումները: Հետևաբար, Ուայլդը դատի է տրվում «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
ՈՒայլդը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ