Showing posts with label սիրավեպ. Show all posts
Showing posts with label սիրավեպ. Show all posts

16.8.17

Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, կենսագրություն 4 մասով, մաս 1-ին


Սրբագրեց՝ Հրայր Մանուկյան

Պատմության մեջ շատ են եղել իշխողներ, որոնք համարվել են նույնասեռական կամ երկսեռական: Նրանց սեռական կյանքը, սակայն, մնացել է անորոշ և քողարկված, ենթակա ենթադրությունների ու ասեկոսեների, իսկ լավագույն դեպքերում իրականությունը արձանագրել են այլ մարդիկ: Մի քանիսը, սակայն, ունեցել են խիզախություն՝ հրապարակայնորեն և բացահայտորեն դրսևորելու իրենց կողմնորոշումը, ինչպես՝ Հադրիանոսը (ըստ որոշ աղբյուրների՝ Ադրիանոս), Հռոմեական կայսրության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը, ով եղել է կայսր 117-138 թթ.:

Վաղ տարիներ

Հադրիանոսը (Publius Aelius Traianus Hadrianus) ծնվել է իտալա-իսպանական ազնվական մի ընտանիքում 76 թ.: 10 տարեկան հասակում կորցրել է իր ծնողներին, որից հետո նրա խնամակալն է դարձել իր ազգական՝ ապագա կայսր Տրայանոսը: Կրթության տարիներին նա սովորել է այն առարկաները, որոնք սովորաբար սովորել են ժամանակի ազնվական երեխաները, սակայն նա բարձր է գնահատել հունական գրականությունը: 19 տարեկանում Հադրիանոսը սկսել է իր ռազմական կարիերան և ուղարկվել է տարբեր գավառներ, այդ թվում՝ Մակեդոնիա և Գերմանիա: Վեց տարի անց նա դարձել է Սենատի անդամ և ընդգրկվել է կայսրի ներքին շրջապատում: Նա շարունակել է ծառայել հռոմեական բանակում և մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Դակիայի և Սիրիայի արշավանքներին: Նրա քաղաքական կարիերան շրջադարձային առաջընթաց է արձանագրել կայսրի ազգական Վիբիա Սաբինայի հետ ամուսնությունից հետո, 100 թ.:

Սաբինայի հետ ամուսնությունը անհաջող է եղել: Չկան հավաստի ապացույցներ, որ Հադրիանոսը անկեղծորեն հետաքրքրված է եղել կանանցով, ի տարբերություն վկայությունների՝ ի շահ երիտասարդների:

Հադրիանոսի կիսանդրին, բրոնզից, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ:
Գահակալություն

Հադրիանոսը 41 տարեկան է եղել, երբ նրան հաջողվել է հաջորդել Տրայանոսին: Ի տարբերություն Տրայանոսի աշխարհակալական քաղաքականության, որը կայսրությանը շարունակ ներքաշել էր պատերազմների մեջ, Հադրիանոսը որդեգրել է համախմբման և համերաշխության մոտեցում: Իր թագադրությունից մի քանի ժամ անց նա հրահանգել է նահանջել դրանից կարճ ժամանակ առաջ նվաճված Միջագետքից, Ասորեստանից և Հայաստանից: Նա նախընտրել է այլ երկրների հետ վարել խաղաղ բանակցություններ, կայսրությունը պաշտպանել հարևան ազգերից՝ կառուցելով ամրոցներ և պարիսպներ, և ամրապնդել կայսրությունը կազմող ազգերի ներդաշնակ համակեցությունը:

«Հադրիանոսի պատնեշ»-ի մնացորդները պահպանվել
են մինչև մեր օրերը, հյուսիսային Անգլիա:
Հադրիանոսը հովանավորել է արվեստները և ճարտարապետությունը: Նա մայրաքաղաքում վերականգնել կամ կառուցել է բազմաթիվ կոթողներ, ինչես՝ փառահեղ Պանթեոն տաճարը: Կայսրության տարածքում բարեկարգել է քաղաքները, հիմնել է գրադարաններ, ջրատարներ, բաղնիքներ, տաճարներ և թատերասրահներ: Իր համար կառուցել է հրաշալի Տիվոլի վիլլան Հռոմի մոտ (այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր):

Կայսրը սիրել է փիլիսոփայությունը և գրել է բանաստեղծություններ լատիներենով, ինչպես նաև հուներենով (որոնցից մի քանիսն են մեզ հասել): Որպես հունասեր՝ նա հանդես է եկել մորուքով, որն այնքան է տարածվել ազնվականության մեջ, որ իրեն հաջորդող կայսրերի մեծ մասը պահել է մորուք:

Հիմնականում ոգեշնչվելով հույն փիլիսոփաներից՝ Հադրիանոսը մի շարք որոշումներ է կայացրել՝ ի նպաստ սոցիալական արդարության: Նա մեղմացրել է ստրկատիրական կարգերը՝ ստրկատերերը կորցրել են իրենց ստրուկներին սպանելու իրավունքը, արգելվել է ստրուկների վաճառքը գլադիատոր մարզիչներին, արգելվել է խոշտանգումը, վերացվել է ստրուկների համար մասնավոր բանտերի գործունեությունը և արգելվել է ամորձատումը բոլորի համար (ազատ քաղաքացի և ստրուկ): Նա հիմնել է կայսրության առաջին մասնագիտացված իրավական վարչությունը և ստեղծել է կայսերական փոստային ծառայության համակարգը: Շատ պատմաբաններ նրան համարում են իմաստուն և արդար մի մարդ, խաղաղության և բարգավաճման կայսր:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

____________________________________________
Հադրիանոս՝ բարեփոխող և սիրահար կայսրը, 
կենսագրություն 4 մասով

մաս 1-ին՝ «Գահակալություն»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ՝ «Կայսրի սերը»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ՝ «Աննախադեպ հիշատակում»  >>>  ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ՝ «Անտինուսի պաշտամունքը»  >>>  ԱՅՍՏԵՂ

16.4.17

Սերիալ >>> «Կարիճի համբույրը» - Փաուլոն և Միգելը


 ՍԵՐԻԱԼ
 Կարիճի համբույրը - Փաուլոն և Միգելը

  / The Kiss of the Scorpion, Paulo and Miguel

  / История Пауло и Мигеля
 ՌԵԺԻՍՈՐ
 Հյուգո դե Սուսա
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Անտոնիո Բառեիրա և Ժաո Մաթոս
 ՏԱՐԵԹԻՎ
 2014 (1 սեզոն)
 ԵՐԿԻՐ
 Պորտուգալիա
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
 34

Փաուլոն և Միգելը երկու երկրորդպլանի կերպարներ են «Կարիճի համբույրը» կոչված մի պորտուգալական հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 2014 թ.: Սերիալը բաղկացած է եղել 194 էպիզոդներից: 

Սերիալի հիմնական կերպարները երկու կանայք են, որոնք ապրում են Լիսաբոնում, և մի օր պարզվում է, որ քույրեր են: Այդ պահից սկսած նրանք մտնում են մշտական հակամարտության մեջ: Երկուսից մեկը՝ Ռիտան, բարի և մեծահոգի կին է, ով ցանկանում է քրոջը ներառել իր երջանիկ ընտանեկան կյանքում, սակայն, քույրը՝ Ալիսը, չար է և ցանկանում է ունենալ Ռիտայի կյանքը, նրա հարստությունը և նույնիսկ նրա ամուսնուն՝ Ֆերնանդոյին: 

Այստեղ ներկայացված հատվածները, սակայն, ուղղակիորեն չեն առնչվում այդ երկու հերոսների հետ և ներառում են միայն սերիալի այն դրվագները, որոնք վերոհիշյալ երկու տղամարդ կերպարների բարեկամության մասին են (վերակազմավորված 34 էպիզոդով):

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Երկու օդաչուներ, որոնք թռչում են չափազանց հեռու

Փաուլոն (Փեդրո Կարվալյո) և Միգելը (Դուարթե Գոմես) երկու օդաչուներ են, որոնք աշխատում են մի մասնավոր ավիաընկերության համար: Նրանք հաճախ թռչիքներ են իրականացնում միասին: Փաուլոն ծպտյալ նույնասեռական է և գաղտնի շփվում է մի ամուսնացած տղամարդու հետ: Սակայն նա ձևացնում է, որ սիրային հարաբերությունների մեջ է մի կնոջ հետ՝ թաքցնելով իր սեռական կողմնորոշումը բոլորից, բացառությամբ իր քրոջից՝ Թերեզայից և իր ընկեր Լեոից: Նրա գաղնապահության պատճառներից մեկը իր տնօրենն է, ով ատում է նույնասեռականերին և աշխատանքից ազատում է ցանկացած մեկին, ով բացահայտվում է որպես գեյ:



Փաուլոն իր սեռական կողմնորոշումը թաքցնում է նաև Միգելից, քանի որ Միգելը թունդ հոմոֆոբ է: Այնուամենայնիվ նրանք շատ մտերիմ ընկերներ են։ Միգելը մաչո և կնամոլ տղամարդ է, ով, որպես ապացույց իր առնականության, կապ է պահում միաժամանակ մի քանի կանանց հետ: Փաուլոյի և Միգելի բարեկամությունը և առհասարակ կյանքը ամբողջովին փոխվում են մի գիշեր, երբ նրանք խմում-հարբում են, որից հետո կատարվում է այն, ինչն անցում է սովորական բարեկամության սահմանները: Այդ գիշերվա դեպքերին հաջորդող լարվածությունը և հակամարտությունը տևում է շուրջ 12 էպիզոդ, մինչև հարցերը պարզվում են երկու հերոսների համար: Իսկ մնացած 22 էպիզոդներում ներկայացվում են մի շարք նոր և բարդ մարտահրավերներ, որոնց բախվում են նրանք:



Հետաքրքիր և զվարճալի

Հետաքրքրական է, որ սերիալի հեռարձակումից ի վեր Փաուլոյի և Միգելի պատմությունը այնքան է հայտնի դարձել, որ ստվերել է հիմնական սերիալը և նրա պատմությունը: Երկու դերասանները, ովքեր Պորտուգալական հեռուստաեթերի աստղեր են, շատ գեղեցիկ և գրավիչ տղամարդիկ են և իրենց դերերը գերազանց են կատարում: 

Ճիշտ է՝ որոշ էպիզոդներ զարգանում են չափազանց դանդաղ և, հետևաբար,  մի քիչ ձանձրալի են, բայց, ընդհանուր առմամբ, Փաուլոյի և Միգելի պատմությունը հետաքրքիր է և զվարճալի: Նրանց բարեկամությունը զարգանում է շատ անսպասելի և մասամբ անհավանական ձևով, բայց անհավանական իրադարձությունները տարածված ձևաչափ են «տելենովելա» կարգի ռոմանտիկ հեռուստասերիալներում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
- / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԼՈՒՍԱԳՐԵՐՈՎ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>



ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԼՈՒՍԱԳՐԵՐՈՎ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


11.2.16

ՋԻՖ >>> անիմացիոն գծանկարներ սիրո մասին







Ջիֆ գծանկարներ և նկարներ սիրո մասին տարբեր հեղինակներից













10.2.16

Գծանկարներ սիրո մասին


Այստեղ ներկայացնում ենք մի քանի ավելի կամ պակաս հայտնի արդիական հեղինակների տարբեր ոճերում պատկերած նույնասեռական սերը: Սակայն, նախևառաջ ներկայացնում ենք պատմական մեծ արժեք ունեցող Եգիպտական մի գծանկար, որն ամենայն հավանականությամբ պատկերել է ջերմ նույնասեռական մի հարաբերություն: Նկարը ցույց է տալիս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Անխ-խնումին և Խնում-հոթեփին, ովքեր ապրել և ծառայել են փարավոն Նիուսեռայի ժամանակ (գ. 2494-2345 մ.թ.ա.): Ի դեպ, երկուսից յուրաքանչյուրն ունեցել է ընտանիք՝ կանայք և երեխաներ, բայց երբ նրանք մահացել են իրենց ընտանիքները, ըստ երևույթին, որոշել են նրանց թաղել միասին՝ նույն գերեզմանում: Այդ գերեզմանում տեղադրվել են նաև մի քանի գծանկարներ և նկարներ, ընդ որում՝ այստեղ ցուցադրված նկարը, որոնք պատկերել են երկու հանգուցյալներին՝ իրար գրկախառնված և համբուրվելիս: