Showing posts with label երգ. Show all posts
Showing posts with label երգ. Show all posts

11.1.16

երգ >>> «Ես նույնպես ունեմ իրավունք»

երգ «Ես նույնպես ունեմ իրավունք» / J'ai le droit aussi
երգիչ Կալոգերո / Calogero
Ֆրանսիա
2015

Կալոգերո Մորիսին (1971 թ.-), ով հայտնի է որպես Կալոգերո, ֆրանսիացի փոփ-ռոք երգահան, երաժիշտ և երգիչ է: Նա իր կարիերան սկսել է 1990-ականներին սակայն հայտնի է դարձել 2000-ականներին:

Կալոգերոն` ինչպես ինքն է հայտարարել, այս երգը գրել է այն պատճառով, որ նա ունի բազմաթիվ նույնասեռական ընկերներ և համոզված է, որ նույնասեռականների ինքնադրսևորումը մնում է բարդ ու կնճրոտ մի հարց, մասնավորապես, դեռահաս տարիքում:


Այս երգում, երգիչը  ձևանում է որպես մի գեյ պատանի, ով վստահ չէ, թե իր ծնողները և մյուսները ինչպես կարձագանքեն, երբ իմանան իր սեռական կողմնորոշման մասին: Երգի հերոսը կարծում է, որ նա ունի իրավունք՝ բաց, թափանցիկ և ազատ սիրային հարաբերությունների, ինչպես ունեն իր եղբայրը, քույրը և համադասարանցիները:

Կալոգերոն կարծում է, որ նույնասեռականությունը բնական մարդկային երևույթ է և հրավիրում է բոլորին լինել հանդուրժող այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են իրենցից:



երգի բառերը  >>>

J'ai le droit aussi / «Ես նույնպես ունեմ իրավունք»


Que dira mon père / Ի՞նչ կասի հայրս,
J'en ai marre de faire semblant / Ես հոգնել եմ ձևացնելուց:
Que dira ma mère / Ի՞նչ կասի մայրս,
M'aimera-t-elle toujours autant / Դեռ ինձ նույնչպափ կսիրի ՞ :

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

Que diront les gens / Ի՞նչ կասեն մարդիկ:
Ils plaindront mes pauvres parents / Նրանք կողբան խեղճ ծնողներիս:
Que dire à ces gens / Ի՞նչ ասեմ այդ մարդկանց,
Qui me trouvent trop différent / Ովքեր ինձ գտնում են տարբեր չափազանց :

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

Tant pis si ça choque / Թքած ունեմ, եթե ցնցող է դա,
Je ne veux plus avoir peur / Ես չեմ ուզում այլևս վախով ապրել:
Un homme est un homme / Մարդը մարդ է,
Peu importe où va son cœur / Անկախ նրանից, թե իր սիրտը ում է ուզում:

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

J'ai le droit de vivre heureux / Իրավունք՝ երջանիկ ապրելու:

Que dira mon père / Ի՞նչ կասի հայրս:
Que dira ma mère / Ի՞նչ կասի մայրս:
Que diront les gens / Ի՞նչ կասեն մարդիկ:

J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:
J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:
J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:


7.1.16

երգ >>> «Կապույտ թաղամաս» եռերգություն

երեք երգեր «Կապույտ թաղամաս» (Blue Neighbourhood) ալբոմից
երգիչ Troye Sivan
Ավստրալիա
2015

19 ամյա ավստրալացի երիտասարդ և տաղանդավոր երգիչ Թրոյ Սիվանը այս եռերգությունում (տրիլոգիա) պատմում է իր մանկության սիրո մասին: Այս երեք երգերը նրա  դեբյուտային ալբոմի` «Blue Neighborhood»-ի (Կապույտ թաղամաս) մի մասն են կազմում:

Առաջին երգում երգիչը պատմում է իր և լավագույն ընկերոջ մանկության տարիներին գործած «անմեղ հանցանքի» մասին: Նրանք հասկացել էին, որ իրենց ընկերությունը հեռուն է գնում, բայց ի վերջո բաժանվում են արտաքին խնդիրների պատճառով:

Երկրորդ տեսահոլովակում ցուցադրվում է նրանց պատանեկությունը, երբ երգիչը փորձում է նորից կապնվել իր կյանքի սիրո հետ, սակայն ընկերոջ հոմոֆոբ հայրը փորձում է արգելել նրանց հարաբերությունները: Ստիպված ընկերը հարմարվում է ընդունված կարգին և թողնելով Թրոյին գտնում է ընկերուհի:


Եռերգությունն ավարտվում է գերեզմանոցում: Հիմա, երբ լավագույն ընկերոգ հարբեցող հայրը մահացել է, երգիչը գնում է այնտեղ փորձելու վերադարձնել այն մեկին ում սիրում է:

երգ 1-ին  “Վայրի” (WILD)


երգ 2-րդ FOOLS «Հիմարներ»


երգ 3-րդ TALK ME DOWN «հավաստիացրու ինձ»



28.12.15

Տոնական երգեր գեյ երգչախմբերի կատարմամբ


Գոյություն ունեն «գեյ տղամարդկանց երգչախմբեր» (gay men’s chorus) Հյուսիսային Ամերիկայի և Հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Նրանցից որոշները՝ ինչպես օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) երգչախումբը մեծ են և հզոր, մինչդեռ որոշները՝ փոքր և աննշմարելի: Որոշները՝ ինչպես օրինակ՝ Դուբլինի (Իռլանդիա) երգչախումբը, մնացել են սիրողական մակարդակում և հիմնականում ծառայում են իրենց տեղական ԼԳԲՏ համայնքներին, այնինչ որոշներն՝ ինչպես Բոստոնի (ԱՄՆ) երգչախումբն ընդլայնել են իրենց լսարանը և պարբերաբար հանդես են գալիս հեղինակավոր համերգասրահներում, ազգային և միջազգային մասշտապով:

Կազմված հիմնականում նույնասեռական և երկսեռական տղամարդկանցից, այս երգչախմբերը փակ կառույցներ չեն, այլ ընդունում են տարրասեռական երգիչների մասնակցությունն և հաճախ համագործակցում են նշանավոր արվեստագետների հետ, անկախ նրանց սեռական կողմորոշումից:

Առաջին գեյ տղամարդկանց երգչախումբը հիմնադրվել է 1978 թ. Սան Ֆրանցիսկոյում, գեյ ազատագրական շարժման վերելքի ժամանակ, իսկ երևույթն արագորեն տարածվել է ԱՄՆ-ում և Կանադայում, ապա Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Եվրոպայում: Ի դեպ, որոշ վայրերում, այդ թվում Ավստրալիայի քաղաքներում, հիմնվել են խառը, այսպես կոչված գեյերի և լեսբուհիների երգչախմբեր: Ներկայումս աշխարհում գոյություն ունեն ավելի քան 250 ԼԳԲՏ երգչախմբեր, որոնցից մեծ մասն անդամակցում են ԼԳԲՏ երգչախմբերի համաշխարհային ասոցիացիային:

Որպես մշակութային կառույցներ, գեյ երգչախմբերը նպաստել են ԼԳԲՏ համայնքներին իրենց մղած պայքարում՝ ընդդեմ խտրականության և ի նպաստ հավասար իրավունքների, թե՛ մշակութային և թե՛ դրամահավաքային հարթակներում: Հարկ է նշել, որ որոշ երգչախմբեր շատ ակտիվ և արդյունավետ գործունեություն են ծավալել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, հատկապես 1980-ականների համաճարակի ժամանակ:

Նշելու Ամանորը իր ընթերցողների հետ, ԿԻՆՈՄԱՐԴԸ ընտրել և ներկայացնում է ստորև մի քանի տոնական երգեր, առավել կայացած և ճանաչված երգչախմբերի կատարմամբ:


«Այն ամենն ինչ ես Ս. Ծննդյան ցանկանում եմ՝ դու ես» (All I Want for Christmas Is You)
Բոստոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2012



«Հալելույա» (Hallelujah)
Վաշինգտոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2009



«Ձմեռ պապը ժամանում է քաղաք» (Santa Claus Is Coming To Town)
Լոնդոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
Միացյալ Թագավորություն, 2011



«Հյուսիսային բևեռի ռոք-ենդ-ռոլ» (North Pole Rock & Roll)
Սան Ֆրանցիսկոյի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2012



«Ճերմակ Ս. Ծնունդ» (White Christmas)
Օսլոյի գեյ տղամարդկանց երգչախումբ
Նորվեգիա, 2011



«Այն ամենն ինչ ես Ս. Ծննդյան ցանկանում եմ՝ դու ես», (All I Want for Christmas Is You)
Նյու Յորքի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2015



«Լուռ գիշեր» (Silent Night)
Բոստոնի գեյ տղամարդկանց երգչախումբ
ԱՄՆ, 2013



12.2.15

Գեյ հեղինակ >>> երգ >>> Ինձ էլ պառկեցրու քեզ հետ

երգ «Պառկեցրու ինձ» (Lay Me Down)
երգիչ  Սեմ Սմիթ
Միացիալ Թագավորություն
2015

 


երգի բառերը >>>
"Lay Me Down"

Yes, I do, I believe
 That one day I will be where I was
 Right there, right next to you
 And it's hard, the days just seem so dark
 The moon, the stars are nothing without you
 
Your touch, your skin,
 Where do I begin?
 No words can explain the way I’m missing you
 Deny this emptiness, this hole that I’m inside
 These tears, they tell their own story
 
You told me not to cry when you were gone
But the feeling’s overwhelming, they're much too strong
 Can I lay by your side, next to you, you
 And make sure you’re alright?
 I’ll take care of you,
 And I don’t want to be here if I can’t be with you tonight
 
I’m reaching out to you
 Can you hear my call? (who's to say you won't hear me?)
 This hurt that I’ve been through 
I’m missing you, missing you like crazy
 
You told me not to cry when you were gone
But the feeling’s overwhelming, they're much too strong
 Can I lay by your side, next to you, you
 And make sure you’re alright?
 I’ll take care of you
 And I don’t wanna be here if I can’t be with you tonight
 
Lay me down tonight, lay me by your side
 Lay me down tonight, lay me by your side
 
Can I lay by your side, next to you, you
 And make sure you’re alright?
 I’ll take care of you
 And I don’t wanna be here if I can’t be with you tonight
 

 հեղինակի կայքը ԱՅՍՏԵՂ

17.8.14

Գեյ հեղինակ >>> երգ >>> Սելֆիից ոչ մի ինքնազսպում

երգ No Selfie Control / Սելֆիից ոչ մի ինքնազսպում
երգիչ Cazwell
ԱՄՆ
2013




>>> երգի բառերը
 

16.8.14

երգ >>> Դիմավորում

երգ The Welcome / Դիմավորում
երգչուհի Celina Jaitly
Հնկաստան
2014 

 
ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակը իր քարոզարշավի շրջանակներում, ի նպաստ ազատության և հավասարության, նախաձեռնել և արտադրել է Բոլիվուդյան առաջին տեսահոլովակը նույնասեռականների թեմայով: Այն սատարում է նույնասեռականների հավասար իրավունքները:
 
Տեսահոլովակի հերոսը և երգի կատարողը Բալիվուդյան հայտնի դերասանուհի Սելինա Ջեյթլին է: Տեսահոլովակի գաղափարը կենտրոնացած է, սակայն, մի տարեց կնոջ (տատի) կերպարի վրա, որը, ավանդույթների պաշտպան և պահապան լինելով հանդերձ, ի վերջո ընդունում և օրհնում է ոչ ավանդական սերը և դրա կրող զույգին:
 
(կարելի է փոխել ենթագրերը Ռուսերենի)



>>> նկարահանման կուլիսներում

7.6.14

Ֆրեդի Մերկուրի >>> Ես ուզում եմ ազատվել

երգ I Want To Break Free  
խումբ Քուին
ՄԹ
1984





երգի բառերը
I want to break free
I want to break free
I want to break free from your lies
You're so self satisfied I don't need you
I've got to break free
God knows, God knows I want to break free.

I've fallen in love
I've fallen in love for the first time

And this time I know it's for real
I've fallen in love, yeah
God knows, God knows I've fallen in love.

It's strange but it's true
I can't get over the way you love me like you do
But I have to be sure
When I walk out that door
Oh how I want to be free, baby
Oh how I want to be free,
Oh how I want to break free.

But life still goes on
I can't get used to, living without, living without,
Living without you by my side
I don't want to live alone, hey
God knows, got to make it on my own
So baby can't you see
I've got to break free.

I've got to break free
I want to break free, yeah
I want, I want, I want, I want to break free.

22.5.14

Շառլ Ազնավուր՝ համարձակ ու առաջադեմ երգիչ


Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նրա իսկական անունն Է  Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։ Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից է, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը Իզմիրից է՝ Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի Օլիմպիա դահլիճում, հաջող ելույթից հետո։

Նա 1971-ին հեղինակում և 1972-ին երգում է Comme ils disent («Ինչպես ասում են») երգը, որում նկարագրում է մի տրանսվեստիտի բարդ իրավիճակը: Երգը Ազնավուրին ներշնչել է իր վարորդ և քարտուղար Անդրյուշան:

Այդ ժամանակ հասարակությունը ընդհանրապես տրանսվեստիզմը, փոխսեռականությունը, երկսեռականությունը և նույնասեռականթյունը համարում եր նույն երևույթը անտեղյակ լինելու պատճարով: Ի դեպ, թեման այդ ժամանակաշրջանի տաբուներից էր: Ազնավուրն առաջինն էր, որ առանց հեգնանքի և ծաղրանքի փորձեց ներկայացնել տրանսվեստիտ-նույնասեռականի դրամատիկ կերպարը, ով գիշերները կերպարանափոխվելով՝ ակումբում սթրիփթիզ է ներկայացնում, իսկ ավարտին, երբ վերջին հագուստն է հանում, ցնցում է հանդիսատեսին` ցուցադրելով, որ ինքը տղամարդ է:

Ազնավուրն հիշում է, երբ առաջին անգամ նույնասեռական իր ընկերների շրջանակներում պատրաստվել է կատարել այդ երգը, վերջիններիս արձագանքը սառն էր եղել.”Հետո նրանք ինձ հարցրին, թե ո՞վ է կատարելու երգը: Ասեցի՝ ես ինքս: Այնուհետև երկար լռությունից հետո, մեկն անհանգստացած ցանկացավ իմանալ, արդյոք ես չե՞մ պատրասվում նախքան երգելը որևէ հայտարարություն անել:

- Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ բեմում նման հայտարություն անելիս՝ ես հիմա ինձ հոմոսեքսուալի տեղ եմ դնելու, բայց այդպիսին չեմ:
 Եւ վերջում, այլևս ոչ մի հարց նրանց կողմից:”

 Շառլ Ազնավուրի կատարումը 1972-ին


>


Comme ils disent / «Ինչպես ասում են»

J'habite seul avec maman / Ես ապրում եմ մենակ`մամայիս հետ,
Dans un très vieil appartement rue Sarasate / Սարազաթ փողոցի մի շատ հին բնակարանում
J'ai pour me tenir compagnie / ինձ շրջապատող ընկերներն են
Une tortue deux canaris et une chatte. / մի կրիա, երկու դեղձանիկ ու մի կատու:

Pour laisser maman reposer / Որպէսզի մամաս հանգստանա
Très souvent je fais le marché et la cuisine / շատ հաճախ ես եմ գնում շուկա և եփում ճաշ,
Je range, je lave, j'essuie, / տունը հավաքում, լվանում, մաքրում,
A l'occasion je pique aussi à la machine. / երբեմն էլ [կարի] մեքենայով կար անում:

Le travail ne me fait pas peur / Աշխատանքն ինձ չի վախեցնում,
Je suis un peu décorateur un peu styliste / ես մի քիչ դեկորատոր եմ, մի քիչ էլ դերձակ,
Mais mon vrai métier c'est la nuit. / բայց իմ իրական արհեստը գիշերն է,
Je l'exerce en travesti, je suis artiste. / երբ տրանսվեստիտի կերպարում եմ. ես արտիստ եմ:

J'ai un numéro très spécial / Ունեմ շատ առանձնահատուկ համար,
Qui finit en nu intégral après strip-tease, / որի վերջում լրիվ մերկանում եմ, սթրիպտիզից հետո
Et dans la salle je vois que / և սրահում տեսնում եմ,
Les mâles n'en croient pas leurs yeux. / որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին,
Je suis un homo comme ils disent. / ես հոմոսեքսուալ եմ [նաև Օ՜հ ես տղամարդ եմ ], ինչպես ասում են:

Vers les trois heures du matin /Գիշերվա ժամը երեքին
On va manger entre copains de tous les sexes / տարբեր սեռի ընկերներով գնում ենք ուտելու,
Dans un quelconque bar-tabac. / պատահական մի բար ակումբում
Et là on s'en donne à cœur joie et sans complexe / և այդտեղ մենք զվարճանում ենք և առանց բարդույթի,
On déballe des vérités / անկեղծանում
Sur des gens qu'on a dans le nez, on les lapide. / այն մարդկանց մասին, որոնց հեգնում ենք. մենք նրանց քարկոծում ենք
Mais on le fait avec humour / բայց դա մենք անում ենք հումորով,
Enrobé dans des calembours mouillés d'acide / բառախաղով, թեթև կծույով:

On rencontre des attardés / Մենք հանդիպում ենք հետամնացների,
Qui pour épater leurs tablées marchent et ondulent / որոնք սեղանակիցներին զարմացնելու համար քայլում են`օրորվելով,
Singeant ce qu'ils croient être nous / կապկելով այն ինչ կարծում են մենք ենք,
Et se couvrent, les pauvres fous, de ridicule. / և ծիծաղելի են դառնում այդ խեղջ ապուշները:

Ça gesticule et parle fort. / Իրանց ձև են տալի, բարձր խոսում,
Ça joue les divas, les ténors de la bêtise. / իրենց [օպերայի] դիվաների տեղ են դնում, հիմարության տենորների:
Moi les lazzi, les quolibets / Ինձ այդ գրեհիկները, կեղծարարները,
Me laissent froid puisque c'est vrai. / ինձ անտարբեր են թողնում, քանի որ`
Je suis un homo comme ils disent. / ես հոմոսեքսուալ եմ, ինչպես ասում են:

A l'heure où naît un jour nouveau / Այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
Je rentre retrouver mon lot de solitude. / ես տուն եմ գնում`վերգտնելու իմ մենության անկյունը,
J'ôte mes cils et mes cheveux / հանում եմ իմ թարթիչները, պարիկը`
Comme un pauvre clown malheureux de lassitude. / ինչպես մի խեղճ ծաղրածու` դժբախտացած ձանձրույթից:

Je me couche mais ne dors pas / Պառկում եմ, բայց չեմ քնում,
Je pense à mes amours sans joie si dérisoires. / մտածում եմ տխուր սերերիս մասին. այնքան ողբալի է:
A ce garçon beau comme un Dieu / Այն աստվածային գեղեցիկ տղայի մասին,
Qui sans rien faire a mis le feu à ma mémoire. / ով առանց ոչինչ անելու կրակ գցեց հիշողությանս մեջ :

Ma bouche n'osera jamais / Բերանս երբեք չի համարձակվի
Lui avouer mon doux secret mon tendre drame / նրան խոստովանել իմ նուրբ գաղտնիքը, իմ ջերմ ցավը,
Car l'objet de tous mes tourments / քանի որ իմ բոլոր տառապանքների առարկան
Passe le plus clair de son temps au lit des femmes / իր ժամանակի մեծ մասը անց է կացնում կանանց անկողիններում:

Nul n'a le droit en vérité / Ոչոք իրավունք չունի, իրականում,
De me blâmer de me juger et je précise / ինձ մեղադրելու, դատելու, և ես հաստատում եմ,
Que c'est bien la nature qui / որ բնությունն է
Est seule responsable si / միակ պատասխանատուն, որ
Je suis un "homme oh" comme ils disent. / ես հոմոսեքսուալ եմ, ինչպես ասում են:

Լառա Ֆաբիանի կատարումը  >>>


Մարկ Ալմոնդի անգլերեն տարբերակը  >>>



21.5.14

ՄՆԱ !

երգ Stay
երգիչ Steve Grand
ԱՄՆ
2013

 

14.5.14

Երգ` ի հիշատակ մահացած ընկերոջ

երգ Beautiful Boy
երգչուհի Coleen McMahon
ԱՄՆ
2013



21.4.14

սիրային փնտրտուքներ

երգ My Heart Won't Let Go
երգիչ Colton Ford (Գլեն Սուքեսյան / Glenn Soukesian)
ԱՄՆ
2008

Թող ինձ ապրել կրկին

երգ Let Me Live Again
երգիչ Colton Ford (Գլեն Սուքեսյան / Glenn Soukesian)
ԱՄՆ
2013

12.3.14

Լ Ա Վ

երգ Love
խումբ Kazaky
ՈՒկրաինա
2011

շոշափի՛ր ինձ

երգ Touch me
խումբ Kazaky
ՈՒկրաինա
2013

 
>>> երգի բառերը >>> 
You wanna touch me
You wanna touch me now
You wanna touch me
When the music plays around
Touch me
You wanna touch me more
You wanna touch me
And it’s just higher and higher
Touch me
You can touch me now
You wanna touch me
When the music plays around
You wanna touch me
You can touch me more
You wanna touch me
And it’s just higher and higher
Touch me
You wanna touch me
You wanna touch me
You wanna touch me
And it’s just higher and higher
Everyday you can see the sky
When the cloud is out all you need
But at night you can back to your desires
And again I feel what you need
I feel what you need
You can touch me
You wanna touch me now
You wanna touch me
When the music plays around
You wanna touch me
You can touch me more
You wanna touch me
It takes higher and higher
Touch me
You wanna touch me(I feel what you need)
You wanna touch me(I feel what you need)
You wanna touch me(I feel what you need)
And it’s just higher and higher
 




23.9.13

իմ կեղտոտ հիշողությունը

երգ Ma memoire sale
երգիչ Louis Garrel 
երաժշտական հատված Love Songs / Les Chansons D'Amour (Ֆրանսիա, 2007) ֆիլմից