Showing posts with label ԱՄՆ. Show all posts
Showing posts with label ԱՄՆ. Show all posts

25.4.17

Սերիալ >>> «Գրեյսն ու Ֆրենքին»


ՍԵՐԻԱԼ
Գրեյսն ու Ֆրենքին / Grace & Frankie / Грейс и Фрэнки
ՌԵԺԻՍՈՐ
Թեյթ Թեյլոր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Մարթա Քաոֆմեն և Հովարդ Մորիս
ՏԱՐԵԹԻՎ
2015 – 2017 (3 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
39 (13 + 13 + 13)

Այս սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է Գրեյսի (Ջեյն Ֆոնդա) և Ֆրենքիի (Լիլի Թոմլին) կյանքն ամբողջությամբ փոփոխվում, երբ նրանց ամուսինները տեղեկացնում են, որ սիրահարված են միմյանց և որոշել են ապրել միասին: Գրեյսն ու իր ամուսին Րոբերթը (Մարթին Շին) և Ֆրենքին ու իր ամուսին Սոլը (Սեմ Վաթսոն) տարիներ ի վեր մտերիմ ընկերներ են եղել, այն աստիճան, որ միասին ձեռք են բերել մի լողափյա արձակուրդային առանձնատուն, որը կիսում են հանգստյան օրերին: Նրանց երեխաները մեծացել են միասին և նրանք նաև շատ մտերիմ ընկերներ են:

Սա «գեյ հեռուստասերիալ» չէ և, ինչպես անունն է հուշում, կենտրոնացած է երկու կին կերպարների վրա: Գրեյսը և Ֆրենքին, ովքեր իրենց վաղ 70-ական հասակում են և ունեն երեխաներ ու թոռներ, հանկարծ կռահում են, որ պետք է սկսել նոր կյանք՝ ապավինելով և աջակցելով միմյանց, թեև նրանք շատ տարբեր անհատականություններ են: Ծերացումից բխող բազմազան մարտահրավերները և երկընտրանքները, հատկապես կանանց պարագայում, կազմում են այս հեռուստասերիալի կենտրոնական թեման:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Վերջին հնարավորությունը»

Ի դեպ, հենց ծերացումն է հիմնական շարժիչ ուժը, որը որոշիչ է դառնում երկու նախկին ամուսինների քայլի համար: Նրանք ևս իրենց վաղ 70-ականներում են և զգում են, որ իրենց իսկական երջանկության «վերջին հնարավորության» դիմաց են կանգնած: Երկու նախկին ամուսինները գործընկեր իրավաբաններ են, ովքեր մասնագիտացած են ամուսնալուծության օրենքում: Երկար տարիներ գաղտնի հարաբերություններ վարելուց հետո նրանք, հաշվի առնելով, որ ամերիկյան հասարակությունն առաջընթացք է ապրել և լայնորեն ընդունել է նույնասեռականությունը, այլևս անիմաստ են համարում իրենց սերը գաղտնի պահելը:



Սերիալի առաջին սեզոնը հիմնականում ընդգրկում է երկակի բաժանումները և ապահարզանները և դրանց հաջորդող ցնցումներն իրենց ընտանիքների և ընկերների շրջանակներում: Մենք ականատես ենք բազմաթիվ հակամարտությունների և շփոթությունների մի սերիալի շրջանակում, որը հիմնականում կատակերգություն է: 

Հանգամանքները երկրորդ սեզոնում ավելի խաղաղ և հանդարտ են: Գրեյսն և Ֆրենքին փորձում են վերակառուցել իրենց կյանքը, մինչդեռ իրենց նախկին ամուսիններն ամրապնդում են իրենց հարաբերությունները և որոշում են ամուսնանալ: 

Երրորդ սեզոնում, բոլոր գլխավոր հերոսներն առերեսվում են մի շարք հետաքրքիր մարտահրավերների իրենց կարիերային հարթակներում: Ընդհանուր առմամբ, սերիալի երկրորդ և երրորդ սեզոնները շատ ավելի հաջողված են, քան առաջինը:



Լուրջ թեմաներ, զվարճալի ձևաչափ

Այս հեռուստասերիալը զվարճալի է և սովորաբար շատ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ: Ճիշտ է՝ կերպարները մասամբ կարծրատիպային են և, հետևաբար, պատմությունը երբեմն ձանձրալի է դառնում: Սակայն անչափ տաղանդավոր և թրծված չորս դերասանները կարողանում են հաղթահարել իրենց կարծրատիպային կերպարները: 

Սերիալը քննարկում է ծերացման հետ կապված բազմաթիվ առանցքային թեմաներ, ինչպիսիք են մենակությունը, սերը, բարեկամությունը, հիվանդությունը, ֆիզիկական քայքայումը, կենսաթոշակի անցնելը, ինչպես նաև որոշ տաբու թեմաներ, ինչպիսիք են սեռականությունը և սեփական կյանքը դադարեցնելու իրավունքը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

14.3.17

Սերիալ >>> «Փնտրելիս», մաս 1-ին՝ 2-ից


ՍԵՐԻԱԼ
Փնտրելիս / Looking / В поиске
ՌԵԺԻՍՈՐ
Էնդրու Հեյգ
ՏԱՐԵԹԻՎ
2014 – 2016 (2 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
18 (8+10) + ֆիլմ

Բացառապես նույնասեռական կերպարներով այս հեռուստասերիալը կարծես թե փորձում է հետևել «Մարդկանց պես տարօրինակ»  հաջողակ սերիալին՝ գրեթե 10 տարի անց: Այն ցույց է տալիս Սան Ֆրանցիսկոյում բնակվող 3 նույնասեռական ընկերների ձգտումները՝ կայունացնելու իրենց սիրային կյանքը, հստակեցնելու իրենց ընտանեկան հարաբերությունները և մշակելու իրենց մասնագիտական կարիերան:

Երեք ընկերները բնակվում են միասին: Նրանցից մեկը 29-ամյա Փեթրիկն է (Ջոնաթան Գրոֆ), որը վիդեո խաղերի ծրագրավորող է: Փեթրիկը նախկինում ընդհանրապես անհաջող սիրային փորձառություններ է ունեցել, բայց իրավիճակը փոխվում է այն բանից հետո, երբ նա հանդիպում է գեղեցիկ, բայց համեստ մեքսիկացի-ամերիկացի վարսավիր Րիչիին (Ռաուլ Կաստիյո)։ Միաժամանակ իր աշխատավայրում նոր ղեկավար է ժամանում՝ սեքսուալ Քևինը (Րասել Թովի): 

Ընկերներից մյուսը Դոմն է (Մուրեյ Բարթլեթ), ով 39-ամյա մատուցող է և երազում է մի օր ունենալ իր սեփական ռեստորանը: Իսկ երրորդը 31-ամյա և որպես արվեստագետի օգնական աշխատող Ագուստինն է (Ֆրենքի Ջեյ Ալվարեզ), ով ծագումով Կուբացի է և ուսանողական տարիներից ի վեր՝ Փեթրիկի ամենամոտ ընկերը:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Թեմաներ

Այս սերիալի հիմնական թեման սիրո (և շարունակական հարաբերության) և սեքսի (և պատահական շփման) միջև երկընտրանքի և հավասարակշռության հարցն է գեյ շրջանակներում: Բոլոր երեք տղաներն իրականում փնտրում են սեր և երջանկություն, բայց սիրելու պարագայում նրանք պետք է ընդունեն իրենց զգացմունքային խոցելիությունը, որից սարսափում և խուսափում են: Փոխարենը նրանք նախընտրում են պատահական շփումները և զուտ սեքսը:

Սերիալում քննարկվող այլ թեմաները ներառում են միջ-ռասայական և միջ-դասակարգային կապերը (Րիչին և Փեթրիկը), թմրամիջոցներից կախվածությունը, սեքսը և հիգիենան, ինչպես նաև ծերացումը: Այս թեմաների մեծ մասը հետաքրքիր են, բայց ոչ շատ նոր՝ բացառությամբ ծերացման խնդրի (40-ամյա Դոմը): Հարկ է նշել, որ սերիալը չի կենտրոնանում լուրջ թեմաների վրա, ինչպիսիք են հոմոֆոբիան, ՁԻԱՀ-ը կամ պայքարը հանուն հավասար իրավունքների:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
UAKINO
NUR
SERIA Z
KADU
___________________________________________________________
«Փնտրելիս» սերիալը այս կայքում

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ, Փեթրիկը և իր ընկերները  >>>  ԱՅՍՏԵՂ

29.10.15

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> Դատապարտվածները


 ՖԻԼՄ
 Դատապարտվածները / Caught 
 ՌԵԺԻՍՈՐ
 Մոնթե Փաթերսոն
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Մոնթե Փաթերսոն
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆ
 Գաբրիել Գաթոն
 ՏԱՐԵԹԻՎ
 2010
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 14

Հիմնված իրական պատմության վրա, այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես ԱՄՆ-ի Օհայո նահանգում բնակվող մի երիտասարդ վտանգում է ամեն ինչ, որպեսզի արտահայտի իր ճնշված սեռականությունը, հանրային մի զուգարանում: Պատմությունը սահմանված է 1960 թվականներին, երբ նույնասեռականությունը անօրինական էր ԱՄՆ-ում և ենթակա էր պատժի: 

Ֆիլմը ցույց է տալիս, որ ոստիկանությունը գաղտնիորեն նկարահանել է նույնասեռականների շփումը հեռավոր մի հանրային զուգարանում, և ապա ձերբակալել այդ մարդկանց: Այսպիսով, 1962 թ. ամռանը ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, մեկ զուգարանում, ոստիկանությունը նկարահանել է 68 անձանց, որոնցից 38-ը դատապարտվել են, և յուրաքանչյուրը առնվազն 1 տարի անց է կացրել նահանգային քրեակատարողական հիմնարկում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.3 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ՖԻԼՄԸ  >>>



7.2.15

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> Ագեվազ


 ՖԻԼՄ
 Ագեվազ / Kangourou
 ՌԵԺԻՍՈՐ
 Դամիեն Մորո  
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Դանիել Բորթզ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Դամիեն Մորո , Րայան Փաթրիքս
 ՏԱՐԵԹԻՎ
 2014
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ 
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 8

Այս ֆիլմում ռեժիսորը, ով նաև նրա գլխավոր դերասանն է, ներկայացնում է իր էրոտիկ ֆանտազիաներից մեկը:
Դամիենը երկաթուղային կայարանում սպասելիս նկատում է մի հրապուրիչ ուղեկցի՝ Րայանին: Երբ գնացքը գալիս է, նրանք երկուսն էլ բարձրանում են նույն վագոնի մեջ և նստում դեմ դիմաց: Փաստորեն նրանց մոտ առկա է փոխադարձ հրապուրանք:
Երբ Րայանը իջնում է գնացքից, ձեռքից վայր է ընկնում իր շարֆը, որը Դամիենը վերցնում է ու հոտոտում: Շարֆի բույրը նրան ուղեկցում է իր էրոտիկ երևակայությունների թեժ աշխարհը:
Բայց մի՞թե Րայանը իրոք բարձրացավ Դամիենի վագոնը, նա արդյոք  իր շարֆը վայր գցե՞ց, թե այդ բոլորը տեղի ունեցան Դամիենի մտքում: Այստեղ բացակայում է երևակայության և իրականության մեջ հստակ տարանջատումը և սա երևի շատ էական էլ չի:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
- / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ՖԻԼՄԸ >>>




ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>



20.12.14

«Քամասութրա» ներդաշնակ և զգայական սեքսի տարբերակներ, օնլայն ցուցահանդես 4 մասով, մաս 3-րդ

3. Տերմինատորական շփումներ
 
Սիրի՛ր փոխարեն սպանես!

Գեղարվեստական ղեկավար և լուսանկարիչ ` Սզար
ԱՄՆ

Այս աշխատանքի հեղինակը փորձել է առաջարկել, որ տերմինատորները զբաղվեն սիրով ու սեքսով, այլ ոչ թե սպանելով և ոչնչացնելով: Տերմինատորները քամասութրայական դիրքերում տարօրինակ են երևում, բայց միևնույն ժամանակ զվարճալի և ծիծաղելի:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 ______________________________________________________________
«Քամասութրա՝» ներդաշնակ և զգայական սեքսի տարբերակներ
օնլայն ցուցահանդես 4 մասով
 
նախաբան >>> ԱՅՍՏԵՂ
մաս 1-ին >>> Մեծ Մոնղոլների քամասութրայական մանրանկարները >>> ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ >>> Միսիոներական դիրքեր >>> ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ >>> Տերմինատորական շփումներ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ >>> Երաժշտական էրոտիկ նոտաներ >>> ԱՅՍՏԵՂ
 

5.10.14

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ >>> 306



ՖԻԼՄ
 306
 ՌԵԺԻՍՈՐ
 Էլիոթ Լոնդոն
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Էլիոթ Լոնդոն, Գրեգորի Ֆելան
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Ջեդ Սմիթ  
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆ   
 Բրեյան Էսթել
 ՏԱՐԵԹԻՎ
 2010
 ԵՐԿԻՐ
ԱՄՆ 
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
11 

Այս ֆիլմում ոչ ոք այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից: Ֆիլմի հիմքում դրված է ինտրիգային իրավիճակ հարաբերություններում ճշմարտացիության և հավատարմության բացակայության մասին:

Գլխավոր  հերոսը` Էրիկը, ով համալսարանի ուսանող է, գնում է մի հանդիպման` գործարարի կոստյում հագած: Նա, սակայն, չի հավակնում բիզնեսմեն լինել, այլ հանդես է գալիս որպես մարմնավաճառ: Բայց  նման արարքի նա հիմնականում գնում է ոչ միայն գումար վաստակելու նպատակով: Մարմնավաճառությունը նրա համար նաև  իրեն ցանկալի զգալու հնարավորություն է: Նա աշխատում է խուսափել, որ իր պատահական սեքսուալ հանդիպումները հանգեն ավելի լուրջ զգացմունքային հարաբերությունների:

Նրա հաճախորդը մի տարեց ամուսնացած տղամարդ է, ով հաստատ իր սեքսուալ արկածները թաքցնում է իր կնոջից և ընտանիքից:

Այս բոլորը, սակայն, ֆիլմում բացահայտված կեղծիքի միակ արտացոլումները չեն ...

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.5 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

Ֆիլմի օնլայն տարբերակը  > > >



ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  > > >





22.8.14

Սև ու սպիտակի վարպետ` Ռոբերտ Մափլթորփը, օնլայն ցուցահանդես 7 մասով, մաս 1-ին

ՆԱԽԱԲԱՆ
 
Ռոբերտ Մափլթորփը (1946-1989) 20-րդ դարի ամենանշանավոր գեղալուսանկարիչներից է: Նա հայտնի է իր երբեմն վիճահարույց, բայց պարբերաբար ծայրահեղ ոճավորված սև ու սպիտակ պատկերներով:
 
Մափլթորփը հիմնականում աշխատել է ստուդիայում և գրեթե միայն սև ու սպիտակ գույներով՝ բացառությամբ իր վերջին մի քանի գործերից: Նրա ստեղծագործական աշխատանքը ներառում է բազմազան նյութեր, այդ թվում` հանրահայտ մարդկանց դիմանկարներ, բայց նա հիմնականում նվիրվել է էրոտիկ թեմաների և նատյուրմորտ ծաղիկների լուսանկարչությանը: Կարելի է ասել, որ նա էրոտիկ նրբերագներ է հաղորդել նույնիսկ իր նկարած ծաղիկներին:
 

«Քեն Մուդին և Ռոբերտ Շերմանը», 1, 1984

«Քեն Մուդին և Ռոբերտ Շերմանը», 2, 1988

«Քեն Մուդին», 1983
 
«Դերիք Կրոսը», 1983

«Աջիթոն», 1981
 
«Թոմասը», 1, 1987
 
«Թոմասը», 2, 1987
 
«Թոմասը», 1986
 
«Շուշան», 1986
 
«Թոմասը», 3, 1987
 
«Սոնիա Րեսիքան», 1988
 
«Շուշան», 1988

«Կրծքեր», 1987

«Չարլզը», 1988

«Թոմասը», 1986
 
«Կլիր և ատրճանակ», 1982

«Ատրճանակ»
 
«Կովբոյր», 1979

«Կլիր և դեվը»

«Կլիր և ծունկր», 1978

Ինքնադիմանկար

«Վինսենթը», 1981
 
«Պարանոց»

«Անութ», 1988
 
«Պորտ», 1986

«Կրծքապտուկ», 1988

Շարունակությունը` ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Սև ու սպիտակի վարպետը` Ռոբերտ Մափլթորփը» այս կայքում

օնլայն ցուցահանդես 7 մասով
 
մաս 2-րդ >>> ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ >>> ԿՈԼԱԺՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ >>> ՓԱՌՔԻ ՕՐԵՐԸ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ >>> ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 6-րդ >>> ԱՆԱԿՆԿԱԼԵԼԻՆ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 7-րդ >>> ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ