Showing posts with label Ֆրանսիա. Show all posts
Showing posts with label Ֆրանսիա. Show all posts

11.1.16

երգ >>> «Ես նույնպես ունեմ իրավունք»

երգ «Ես նույնպես ունեմ իրավունք» / J'ai le droit aussi
երգիչ Կալոգերո / Calogero
Ֆրանսիա
2015

Կալոգերո Մորիսին (1971 թ.-), ով հայտնի է որպես Կալոգերո, ֆրանսիացի փոփ-ռոք երգահան, երաժիշտ և երգիչ է: Նա իր կարիերան սկսել է 1990-ականներին սակայն հայտնի է դարձել 2000-ականներին:

Կալոգերոն` ինչպես ինքն է հայտարարել, այս երգը գրել է այն պատճառով, որ նա ունի բազմաթիվ նույնասեռական ընկերներ և համոզված է, որ նույնասեռականների ինքնադրսևորումը մնում է բարդ ու կնճրոտ մի հարց, մասնավորապես, դեռահաս տարիքում:


Այս երգում, երգիչը  ձևանում է որպես մի գեյ պատանի, ով վստահ չէ, թե իր ծնողները և մյուսները ինչպես կարձագանքեն, երբ իմանան իր սեռական կողմնորոշման մասին: Երգի հերոսը կարծում է, որ նա ունի իրավունք՝ բաց, թափանցիկ և ազատ սիրային հարաբերությունների, ինչպես ունեն իր եղբայրը, քույրը և համադասարանցիները:

Կալոգերոն կարծում է, որ նույնասեռականությունը բնական մարդկային երևույթ է և հրավիրում է բոլորին լինել հանդուրժող այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են իրենցից:



երգի բառերը  >>>

J'ai le droit aussi / «Ես նույնպես ունեմ իրավունք»


Que dira mon père / Ի՞նչ կասի հայրս,
J'en ai marre de faire semblant / Ես հոգնել եմ ձևացնելուց:
Que dira ma mère / Ի՞նչ կասի մայրս,
M'aimera-t-elle toujours autant / Դեռ ինձ նույնչպափ կսիրի ՞ :

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

Que diront les gens / Ի՞նչ կասեն մարդիկ:
Ils plaindront mes pauvres parents / Նրանք կողբան խեղճ ծնողներիս:
Que dire à ces gens / Ի՞նչ ասեմ այդ մարդկանց,
Qui me trouvent trop différent / Ովքեր ինձ գտնում են տարբեր չափազանց :

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

Tant pis si ça choque / Թքած ունեմ, եթե ցնցող է դա,
Je ne veux plus avoir peur / Ես չեմ ուզում այլևս վախով ապրել:
Un homme est un homme / Մարդը մարդ է,
Peu importe où va son cœur / Անկախ նրանից, թե իր սիրտը ում է ուզում:

Je ne suis pas mieux qu'un autre / Ես ոչ ոքից ավելի լավը չեմ,
Je n'suis pas pire non plus / Ավելի վատն էլ չեմ:
J'ai le droit de vivre heureux / Ես իրավունք ունեմ ապրել երջանիկ,
J'ai le droit aussi  / Ես նույնպես ունեմ իրավունք, 
Le droit de l'aimer lui / Իրավունք՝ մի տղայի սիրելու,
J'ai le droit d'être amoureux / Իրավունք՝ սիրահար լինելու:

J'ai le droit de vivre heureux / Իրավունք՝ երջանիկ ապրելու:

Que dira mon père / Ի՞նչ կասի հայրս:
Que dira ma mère / Ի՞նչ կասի մայրս:
Que diront les gens / Ի՞նչ կասեն մարդիկ:

J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:
J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:
J'ai le droit aussi / Ես նույնպես ունեմ իրավունք:


28.4.15

ՖԻԼՄ >>> Խելագար սերը


 ՖԻԼՄ
 Խելագար սերը / L'amour fou
 
 / Ив Сен-Лоран: Сумасшедшая любовь
 ՌԵԺԻՍՈՐ
  Փիեր Թորեթոն
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Փիեր Թորեթոն, Էվ Գիյու 
 ՏԱՐԵԹԻՎ
 2009
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 98

Երկու երիտասարդ հանդիպում են 1958 թ. Փարիզում: Յուրաքանչյուրը կարծում է, որ գտել է իր կյանքի ընկերոջը: Եվ, իրոք, Իվ Սեն Լորանի և Փիեր Բերժեի հարաբերությունը տևում է ուղիղ 50 տարի՝ մինչև առաջինի մահը: Այս վավերագրական ֆիլմը պատմում է այդ հարաբերության մասին:
 
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>
 

  
Փիեր Բերժեն, ով մշտապես և կտրականապես հրաժարվել է ֆիլմ կամ վիդեո տեսագրությունից, այստեղ առաջին անգամվա համար գտնվում է տեսախցիկի դիմաց՝ պատմելու իր և իր զուգընկերոջ կյանքը՝ մի կյանք, որը լի է եղել արտակարգ հաջողություններով, բայց նաև ցավոտ պահերով, շատ ջերմությամբ և հարգանքով, բայց ևս զգացմունքային բարդ մարտահրավերներով:
 
Արխիվային լուսանկարները և լրատվական տեսանյութերը, ինչպես նաև Իվ Սեն Լորանի և Փիեր Բերժեի ընկերների և մոտիկների հետ հարցազրույցները հարստացնում են Փիեր Բերժեի պատմածը:
 
Փիեր Բերժեն խոսելիս՝ ֆիլմը ցույց է տալիս այն բոլորը, որոնք նրանք կերտել են միասին իրենց անձնական կյանքում՝ Մարաքեշի Մաջորել այգու առանձնատունը, Նորմանդիում գտնվող Գաբրիել ամրոցը, Փարիզի բնակարանը և իրենց առասպելական արվեստի հավաքածուն: Արվեստի հավաքածուն հզոր մի վկայություն է՝ երկուսի խորը կապի մասին գեղարվեստի հետ:
 
Ֆիլմը անդրադառնում է, թե ինչպես Իվ Սեն Լորանի մահից հետո Փիեր Բերժեն որոշում է բաժանվել իրենց արվեստի հավաքածուից և կալվածներից: «Առանց Իվ սրանք այլևս իմաստ չունեն». խոստովանում է նա:
 
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10
 
ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
MAIL.RU
 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>
 

Զույգը երիտասարդ հասակում
Զույգը միջին հասակում
 
Զույգը տարեց հասակում
 
1971 թ. իր առաջին տղամարդու օծանելիքի գովազդի
մեջ մոդելի փոխարեն Իվ Սեն Լորանը նկարահանվում
է ինքը և ներկայանում է մերկ, որը առաջացնում է
մեծ սկանդալ:

հեղինակ Էնդի Ուորհոլ
 
Մոդել Քլոդիա Շիֆերի հետ
 

ՖԻԼՄ >>> Իվ Սեն Լորան, մաս 1-ին՝ 2-ից


ՖԻԼՄ
Իվ Սեն Լորան / Yves Saint Laurent
 / Ив Сен-Лоран
ՌԵԺԻՍՈՐ
Ջելիլ Լեփեր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Ժեք Ֆիեշի, Ջելիլ Լեփեր,

Ժերեմի Գեզ, Մարի-Փիեր Հյուսթեր

հիմնված Լորանս Բենաիմի համանուն վեպի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Իբրահիմ Մալուֆ
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Փիեր Նինե, Գիյոմ Գալիեն
ՏԱՐԵԹԻՎ
2014
ԵՐԿԻՐ
Ֆրանսիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
105

Այս ֆիլմը ցույց է տալիս Իվ Սեն Լորանի կյանքը, ով հանդիսանում է 20-րդ դարի երեք ամենանշանավոր և ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկը՝ Քրիսթիան Դիորը և Կոկո Շանելը լինելով մյուս երկուսը:

Արագ վերելք

Ֆիլմը սկսվում է 1950 թ. Օրանում, երբ Ալժիրը դեռ ֆրանսիական մի գաղութ էր: Օրանը այն քաղաքն է, որտեղ ծնվել և մեծացել է Իվ Սեն Լորանը: Ֆիլմը հակադրման մեջ է դնում այս պատկերները 2008 թ. իրադարձությունների հետ, երբ մահանում է մոդելավորողը: 2008 թ. պատկերները վերցված են մի վավերագրական ֆիլմից, որը կոչվում է «Խելագար սերը» (L'amour fou / Ив Сен-Лоран: Сумасшедшая любовь) և վերաբերվում է Իվ Սեն Լորանի անձնական կյանքին և իր տպավորիչ ու բացառիկ արվեստի հավաքածուին, որը աճուրդի է հանվում և ցրվում նրա մահից հետո:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես 1958 թ., երբ Իվ Սեն Լորանը (Փիեր Նինե) հազիվ 21 տարեկան է, անսպասելիորեն նշանակվում է որպես գեղարվեստական ղեկավար Փարիզի լեգենդար Քրիսթիան Դիոր նորաձևության տան մեջ: Դիորի պիտակի տակ ներկայացված նրա առաջին հավաքածուն հիացմունք է առաջացնում և ակնթարթորեն նրան վերադասում բարձրագույն կարարվեստի (haute couture) առաջատար վերնախավի մեջ:

Հենց նույն հավաքածուի ցուցադրման ընթացքում նա հանդիպում է Փիեր Բերժեին (Գիյոմ Գալիեն), ով արվեստների հովանավոր է և կոլեկցիոներ: Նրանք սիրահարվում են և ձևավորում 20-րդ դարի ամենաազդեցիկ գեյ զույգերից մեկը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Հաջողությունը և դրա գինը

Երեք տարի անց Իվը առանձնանում է Դիորից և հիմնում իր սեփական նորաձևության տունը: Փիեր Բերժեն հանձ է առնում նոր ընկերության կառավարումը: Իվ Սեն Լորանի մոդելավորման տաղանդը՝ համակցված Փիեր Բերժեի գործարարական խորաթափանցությանը, արագորեն YSL (Yves Saint Laurent) նորաձևության տանը և բրենդը դարձնում է մոլորակի նորաձևության շքեղաշուք հսկաներից մեկը:

Արտասովոր այս հաջողության և ստեղծագործական աշխատանքի խենթ ռիթմին զուգահեռ ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես հոգեպես թույլ ու փխրուն Իվը աստիճանաբար ալկոհոլային և թմրանյութային կախվածություն է ձեռք բերում: Սեռական արկածները հանդիսանում են լիցքաթափման մեկ այլ միջոց: Ֆիլմը ցույց է տալիս նրա վիճահարույց ու կրքոտ հարաբերությունը մոդելավորող Քարլ Լագերֆելդի զուգընկեր Ժեք դե Բաշերի հետ, և Փիեր Բերժեի կոշտ միջամտումը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
«Իվ Սեն Լորան
ը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

19.5.14

ֆիլմ >>> The Witnesses / Les Témoins / Վկաները / Свидетели

ռեժիսոր André Téchiné / Ֆրանսիա / 2007



 

Ֆիլմի ռուսերեն տարբերակը օնլայն նայելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ

15.5.14

Արդի պատկերագրության վարպետներ՝ Փիեր և Ժիլ, օնլայն ցուցահանդես 6 մասով, մաս 1-ին


Փիեր Կոմոյը՝ ծնված 1950 թ., և Ժիլ Բլանշարը՝  ծնված 1953 թ., որ ճանաչված են որպես Փիեր և Ժիլ (Pierre et Gilles / Пьер и Жиль), նշանավոր ֆրանսիացի արվեստագետներ են և հայտնի նույնասեռական զույգ: Համատեղելով լուսանկարչությունը և գեղանկարչությունը՝ նրանք հորինել և զարգացրել են իրենց ուրույն ոճը:
Ուրույն ոճ
Փիերը և Ժիլը ստեղծագործում են բացառապես միասին: Նրանք նկարահանում են միայն ստուդիայում՝ շրջապատելով իրենց սյուժեին եռաչափ հարթակով, օգտագործելով ճոխ դեկորներ և հանդերձներ, տեղադրելով խնամքով ընտրած իրեր և պարագաներ և ապահովելով կատարյալ լուսավորություն: Օգտագործված առարկաների և իրերի մեծ մասը նրանք հավաքել են իրենց դեպի Հնդկաստան և այլ երկրներ կատարած բազմաթիվ ուղևորությունների ընթացքում:
Այսպիսով՝ յուրաքանչյուր լուսանկարում նրանք ստեղծում են եզակի մթնոլորտ, որը համընկնում է պատկերի թեմային և նկարահանվող մոդելի անձնավորությանը: Փիերի և Ժիլի ստուդիան գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում՝ իրենց առանձնատան վերին հարկում: 

Աշխատանքների նմուշներ


<<Արդի ժամանակները>>, 2008 թ., մոդել Ֆրանսուա Սագա

<<Մատադորը>>, 1999 թ., մոդել Ֆեռնանդո Լեոնե

<<Հոկտեմբեր>>, 2011 թ., մոդել Թոմաս Թաբթի

<<Անտառի հաճույք>>, 1996 թ., մոդել Ժիրո
<<Գրեթե ոչինչ>>, 2000 թ., մոդելներ Ժերեմի Ելքայմ և Սթեֆան Րիդո
<<Ջրահարսն և նավաստին>>

<<Սպարտակը>>, 2006 թ., մոդել Նիկոլա

<<Վերածնունդ>>, 1999 թ
<<Սալիմը>>, 1999 թ., մոդել Սալիմ Քեշիուշ

<<Երկրորդ նկուղ>>, 2012 թ., մոդել Ահմեդ Զերարի

<<Սարդը>>, 1998 թ., մոդել Իվան

<<Քաղցր և աղի>>, 2008 թ., մոդել Խայմե Դե Օլիվեյրա

<<Պառակտում>>, 2013 թ., մոդել Րիքի Սաք-Մեն

<<Մահը>>, 1997 թ., մոդել Ժիլ

<<Սատանան>>, 1997 թ., մոդել Փիեր
<<Սիրահարները>>, 1998 թ., մոդելներ Եոհան և Լեո

<<Փոքրիկ պարտիզպանը>>, 1993 թ., մոդել Դիդիե

<<Վարդագույն եռանկյունին>>, 1993 թ., մոդել Լորան Կոմբ
<<Բանտարկյալը>>, 1994 թ., մոդել Լորան Քոմբ

<<Վագրը>>, 2007 թ., մոդել Թայգեր Թայսոն

<<Թիմոն>>, 1998 թ., մոդել Թիմո

<<Կեցցե Ֆրանսիան>>, 2006 թ., մոդելներ Սերժ, Մուսա և Ռոբերտ

<<Տիեզերագնացները>>, 1991 թ., ինքնադիմանկար

Շարունակությունը >>> ԱՅՍՏԵՂ

 __________________________________________________________________
«Արդի պատկերագրության վարպետներ՝ Փիեր և Ժիլ»
օնլայն ցուցահանդես 6 մասով

մաս 1-ին >>> Ուրույն ոճ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ >>> Մասնագիտական աշխատանքի ընթացքը >>> ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ >>> Էրոտիկ թեմաներ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ >>> Դիցաբանական թեմաներ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ >>> Կրոնական թեմաներ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 6-րդ >>> Այլ աշխատանքներ >>> ԱՅՍՏԵՂ

27.1.14

ֆիլմ >>> Ինչպես մյուսները, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Ինչպես մյուսները / Baby Love / Как все
 ՌԵԺԻՍՈՐ
 Վենսան Գերանք
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Վենսան Գերանք
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Րոբերթ Բուրք
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Լամբերթ Ուիլսոն, Փասքալ Էլբե,

 Փիլար Լոփեզ դե Այալա
 ՏԱՐԵԹԻՎ
 2008
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 90

Հաջողակ մանկաբույժ Էմանուելն (Լամբերթ Ուիլսոն) ու փաստաբան Ֆիլիպը (Փասքալ Էլբե) կատարյալ սիրալիր և երջանիկ մի զույգ են, բայց հակադրվում են մեկ հիմնական հարցի շուրջ՝ երեխա ունենա՞լ, թե՝ ոչ: 

Էմանուելը այնքան շատ է ցանկանում երեխա ունենալ, որ պատրաստ է նույնիսկ կորցնել Ֆիլիպին: Ֆիլիպը, սակայն, կտրականապես դեմ է երեխա ունենալու մտքին, քանի որ համոզված է, որ երեխան լրջորեն կփոխի իր անհոգ ապրելակերպը: Զուգընկերները, ի վերջո, բաժանվում են:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ինչպե՞ս երեխա ունենալ 

Էմանուելը կանգնում է մի խրթին հարցի առաջ՝ ինչպե՞ս կարող է երեխա ունենալ: Որդեգրելը մի տարբերակ է, բայց Էմանուելի փորձը այդ ուղղությամբ չի հաջողվում: Ֆրանսիական օրենքը տարասեռական ամուրի տղամարդուն թույլ տալիս է երեխա որդեգրել, բայց չի ճանաչում նույն իրավունքը նույնասեռական տղամարդու համար: 

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Ինչպես մյուսները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

19.8.13

Ֆիլմ >>> «Թաքստոցը», մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ  
 Թաքստոցը / The Closet / Хамелеон
 ՌԵԺԻՍՈՐ
 Ֆրանսիս Վեբեր
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ֆրանսիս Վեբեր
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Վլադիմիր Կոսմա
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Դանիել Օթոյ, Ժերար Դեփարդյե, Միշել Լերոք
 ՏԱՐԵԹԻՎ
 2001
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 84

Այս խելամիտ կատակերգությունը մի կեղծված սեռական կողմնորոշման դրսևորման մասին է: 

Ֆրանսուա Փինյոնը (Դանիել Օթոյ), ով որպես հաշվապահ աշխատում է պահպանակ արտադրող գործարանում, ընդհանրապես մարգինալիզացված և անտեսված է իր գործընկերների կողմից՝ լուռ ու ձանձրալի անձնավորություն լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ Փինյոնը վարում է շատ միապաղաղ և աննշան կյանք: Նա ամուսնալուծված է իր կնոջից, ով արհամարհում է նրան, և ունի մի պատանի որդի, ով անտեսում է նրան:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ասեկոսեն

Սա է իրավիճակը, մինչև մի օր նա պատահմամբ բացահայտում է, որ շուտով ազատվելու է աշխատանքից: Անհուսությունից նա փորձում է ինքնասպան լինել, բայց իր հարևանը առաջարկում է մի հնարք բանեցնել՝ պաշտոնը պահելու համար: Նա Փինյոնին խորհուրդ է տալիս աշխատատեղում տարածել մի ասեկոսե, ըստ որի ինքը նույնասեռական է: 

Հարևանի հիմնավորումը այն է, որ պահպանակը գործարանի հիմնական արտադրանքն է, իսկ նույնասեռական համայնքի հետ լավ հարաբերություններ պահպանելու հրամայականը տնօրենին կմղի  չազատել Փինյոնին աշխատանքից՝ խուսափելու հավանական հոմոֆոբիայի մեղադրանքից:

Երբ գեյ լինելը ձեռնտու է

Մինչ իրական կյանքում և կինոյում սովորաբար գեյերն  են որ հանուն կարիերայի թաքցնում իրենց ինքնությունը և ձևացնում, թե «նորմալ» տարասեռականներ են, այս ֆիլմում քննարկվում է հակառակ երկընտրանքը՝ մի տարասեռական տղամարդ ձգտում է ձևանալ նույնասեռական: Ճիշտ է՝ մի շարք զարգացած երկրներում, որտեղ խտրականությունը սեռական կողմնորոշման հիմքով անօրինական է, կարելի է պատկերացնել նման իրավիճակ և հնարք:

Ֆիլմի պատմությունը իր տրամաբանությամբ նման է մի շարք ֆիլմերի, ինչպիսիք են՝ «Թութսին» (Tootsie/Тутси)(1982 թ.) և «Ալբերթ Նոբզը» (Albert Nobbs/Таинственный Альберт Ноббс)(2011 թ.), որոնցում գլխավոր հերոսը կեղծում է իր սեռը՝ աշխատանքի ընդունվելու և այն պահելու նպատակով: Թաքցնելով հերոսի սեռական ինքնությունը՝ այս ֆիլմերն ուսումնասիրում են գենդերային (կին-տղամարդ) հարցերն աշխատավայրում և, ընդհանրապես, հասարակության մեջ: «Թաքստոցը» առաջին ֆիլմն է, որն ուսումնասիրում է այդ հարցերը սեռական կողմնորոշման (նույնա-տարասեռականություն) հարթությունում:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Թաքստոցը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

14.7.13

Կարճամետրաժ ֆիլմ >>> Սիրո մի երգ


ՖԻԼՄ
Սիրո մի երգ / A Song of Love / Песнь любви 
ՌԵԺԻՍՈՐ
Ժան Ժենե
ՍՑԵՆԱՐԻՍՏ
Ժան Ժենե
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Սայմոն Թերներ (2003)
ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Ժավա, Անդրե Րեյբազ
ՏԱՐԵԹԻՎ
1950
ԵՐԿԻՐ
Ֆրանսիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
26

Այս ֆիլմն ունի որոշակի պատմական նշանակություն: Դա միակ ֆիլմն է, որ ֆրանսիացի նշանավոր վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ և քաղաքական գործիչ Ժան Ժենեն (1910-1986) նկարահանել է: Իր վաղ կյանքում, Ժենեն եղել է թափառաշրջիկ մի մարդ և մանր հանցագործ, որի պատճառով տարիներ անց է կացրել բանտում: Ազատ արձակվելուց հետո, նա դարձել է գրող: Հարկ է նշենք, որ իր որոշ գործերում նա զբաղվել է նույնասեռականության թեմայով:

Այս սև ու սպիտակ համր ֆիլմը (երաժշտությունը ավելացվել է ավելի ուշ) անկասկած մասամբ հիմնված է Ժենեյի անձնական փորձառությունների վրա որպես բանտում փակված մի նույնասեռական մարդ: Ֆիլմը հնարավոր չի եղել ցուցադրել մինչև 1975 թ.: Հիշենք, որ 1950 թ. Ֆրանսիայում նույնասեռականությունը դեռևս համարվում էր որպես սեռական շեղում և հոգեկան հիվանդություն, և նրա բոլոր հանրային դրսևորումները խստիվ արգիլված էին:

Սիրային կիրք կամ սեքս

Ֆիլմի սյուժեն, որը թե՛ բանաստեղծական է և թե՛, միևնույն ժամանակ էրոտիկ, սահմանված է մի բանտում՝ որտեղ բանտապահը հաճույք է ստանում գաղտնիորեն բանտարկյալներին նայելուց սեռական մաստուրբացիա կատարելիս: Փակվածների շարքում են հարակից խցերում բանտարկված երկու դատապարտյալներ, ովքեր սիրահարված են իրար: Նրանք իրենց սերն արտահայտում են ստեղծագործական տարբեր ձևերով, այդ թվում` փչելով ծխախոտի ծուխը իրենց միացյալ պատում գոյացած մի փոքր անցքից:

Բանտապահը՝ ով խանդում է երկու բանտարկյալների մտերմությանը, մտնում է նրանցից մեկի խուցը, նրան ծեծում և նրան ստիպում է ծծել իր ատրճանակը: Դատապարտյալը, սակայն, պահակի հրամանը կատարելիս մտնում է իր երազների մեջ, և իրեն պատկերացնում է իր սիրեկանի հետ դաշտում զբոսնելիս: Այս սիրային երազը կտրականապես հակադրվում է պահակի զուտ սեռական երևակայություններին: Ֆիլմի վերջին տեսարանում պարզվում է, որ պահակի զորությունը ոչ մի կերպ չի կարող հասնել բանտարկյալների սիրո ուժգնությանը, թեև նրանք երբեք ի վիճակի չեն եղել իրականացնել իրենց սերը:

Ժան Ժենեն
Հարկ է նշել, որ «Սիրո մի երգ»-ից բացի Ժան Ժենեն ուրիշ ֆիլմ չի նկարահանել, բայց իր որոշ գրվածնքները վերածվել են ֆիլմի: Դրանց շարքում է նրա խոշոր վեպերից մեկը՝ «Բրեստցի Քերելը» (1947 թ.), որը նույնասեռականության թեմայի մասին է, և ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերը ադապտացրել է ֆիլմի 1982 թ.:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ՖԻԼՄԻ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>