Փիեր Կոմոյը՝ ծնված 1950 թ., և Ժիլ Բլանշարը՝ ծնված 1953 թ., որ ճանաչված են որպես Փիեր և Ժիլ (Pierre et Gilles / Пьер и Жиль), նշանավոր ֆրանսիացի արվեստագետներ են և հայտնի նույնասեռական զույգ: Համատեղելով լուսանկարչությունը և գեղանկարչությունը՝ նրանք հորինել և զարգացրել են իրենց ուրույն ոճը:
Ուրույն ոճ
Փիերը և Ժիլը ստեղծագործում են բացառապես միասին: Նրանք նկարահանում են միայն ստուդիայում՝ շրջապատելով իրենց սյուժեին եռաչափ հարթակով, օգտագործելով ճոխ դեկորներ և հանդերձներ, տեղադրելով խնամքով ընտրած իրեր և պարագաներ և ապահովելով կատարյալ լուսավորություն: Օգտագործված առարկաների և իրերի մեծ մասը նրանք հավաքել են իրենց դեպի Հնդկաստան և այլ երկրներ կատարած բազմաթիվ ուղևորությունների ընթացքում:
Այսպիսով՝ յուրաքանչյուր լուսանկարում նրանք ստեղծում են եզակի մթնոլորտ, որը համընկնում է պատկերի թեմային և նկարահանվող մոդելի անձնավորությանը: Փիերի և Ժիլի ստուդիան գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում՝ իրենց առանձնատան վերին հարկում:
Աշխատանքների նմուշներ
 |
| <<Արդի ժամանակները>>, 2008 թ., մոդել Ֆրանսուա Սագա |
 |
| <<Մատադորը>>, 1999 թ., մոդել Ֆեռնանդո Լեոնե |
 |
| <<Հոկտեմբեր>>, 2011 թ., մոդել Թոմաս Թաբթի |
 |
| <<Անտառի հաճույք>>, 1996 թ., մոդել Ժիրո |
 |
| <<Գրեթե ոչինչ>>, 2000 թ., մոդելներ Ժերեմի Ելքայմ և Սթեֆան Րիդո |
 |
| <<Ջրահարսն և նավաստին>> |
 |
| <<Սպարտակը>>, 2006 թ., մոդել Նիկոլա |
 |
| <<Վերածնունդ>>, 1999 թ |
 |
| <<Սալիմը>>, 1999 թ., մոդել Սալիմ Քեշիուշ |
 |
| <<Երկրորդ նկուղ>>, 2012 թ., մոդել Ահմեդ Զերարի |
 |
| <<Սարդը>>, 1998 թ., մոդել Իվան |
 |
| <<Քաղցր և աղի>>, 2008 թ., մոդել Խայմե Դե Օլիվեյրա |
 |
| <<Պառակտում>>, 2013 թ., մոդել Րիքի Սաք-Մեն |
 |
| <<Մահը>>, 1997 թ., մոդել Ժիլ |
 |
| <<Սատանան>>, 1997 թ., մոդել Փիեր |
 |
| <<Սիրահարները>>, 1998 թ., մոդելներ Եոհան և Լեո |
 |
| <<Փոքրիկ պարտիզպանը>>, 1993 թ., մոդել Դիդիե |
 |
| <<Վարդագույն եռանկյունին>>, 1993 թ., մոդել Լորան Կոմբ |
 |
| <<Բանտարկյալը>>, 1994 թ., մոդել Լորան Քոմբ |
 |
| <<Վագրը>>, 2007 թ., մոդել Թայգեր Թայսոն |
 |
| <<Թիմոն>>, 1998 թ., մոդել Թիմո |
 |
| <<Կեցցե Ֆրանսիան>>, 2006 թ., մոդելներ Սերժ, Մուսա և Ռոբերտ |
 |
| <<Տիեզերագնացները>>, 1991 թ., ինքնադիմանկար |
__________________________________________________________________
«Արդի պատկերագրության վարպետներ՝ Փիեր և Ժիլ»
օնլայն ցուցահանդես 6 մասով
մաս 1-ին >>> Ուրույն ոճ >>>
ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ >>> Մասնագիտական աշխատանքի ընթացքը >>>
ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ >>> Էրոտիկ թեմաներ >>>
ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ >>> Դիցաբանական թեմաներ >>>
ԱՅՍՏԵՂ
մաս 5-րդ >>> Կրոնական թեմաներ >>>
ԱՅՍՏԵՂ
մաս 6-րդ >>> Այլ աշխատանքներ >>>
ԱՅՍՏԵՂ
No comments:
Post a Comment