Showing posts with label կատակերգություն. Show all posts
Showing posts with label կատակերգություն. Show all posts

25.4.17

Սերիալ >>> «Գրեյսն ու Ֆրենքին»


ՍԵՐԻԱԼ
Գրեյսն ու Ֆրենքին / Grace & Frankie / Грейс и Фрэнки
ՌԵԺԻՍՈՐ
Թեյթ Թեյլոր
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Մարթա Քաոֆմեն և Հովարդ Մորիս
ՏԱՐԵԹԻՎ
2015 – 2017 (3 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
39 (13 + 13 + 13)

Այս սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է Գրեյսի (Ջեյն Ֆոնդա) և Ֆրենքիի (Լիլի Թոմլին) կյանքն ամբողջությամբ փոփոխվում, երբ նրանց ամուսինները տեղեկացնում են, որ սիրահարված են միմյանց և որոշել են ապրել միասին: Գրեյսն ու իր ամուսին Րոբերթը (Մարթին Շին) և Ֆրենքին ու իր ամուսին Սոլը (Սեմ Վաթսոն) տարիներ ի վեր մտերիմ ընկերներ են եղել, այն աստիճան, որ միասին ձեռք են բերել մի լողափյա արձակուրդային առանձնատուն, որը կիսում են հանգստյան օրերին: Նրանց երեխաները մեծացել են միասին և նրանք նաև շատ մտերիմ ընկերներ են:

Սա «գեյ հեռուստասերիալ» չէ և, ինչպես անունն է հուշում, կենտրոնացած է երկու կին կերպարների վրա: Գրեյսը և Ֆրենքին, ովքեր իրենց վաղ 70-ական հասակում են և ունեն երեխաներ ու թոռներ, հանկարծ կռահում են, որ պետք է սկսել նոր կյանք՝ ապավինելով և աջակցելով միմյանց, թեև նրանք շատ տարբեր անհատականություններ են: Ծերացումից բխող բազմազան մարտահրավերները և երկընտրանքները, հատկապես կանանց պարագայում, կազմում են այս հեռուստասերիալի կենտրոնական թեման:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Վերջին հնարավորությունը»

Ի դեպ, հենց ծերացումն է հիմնական շարժիչ ուժը, որը որոշիչ է դառնում երկու նախկին ամուսինների քայլի համար: Նրանք ևս իրենց վաղ 70-ականներում են և զգում են, որ իրենց իսկական երջանկության «վերջին հնարավորության» դիմաց են կանգնած: Երկու նախկին ամուսինները գործընկեր իրավաբաններ են, ովքեր մասնագիտացած են ամուսնալուծության օրենքում: Երկար տարիներ գաղտնի հարաբերություններ վարելուց հետո նրանք, հաշվի առնելով, որ ամերիկյան հասարակությունն առաջընթացք է ապրել և լայնորեն ընդունել է նույնասեռականությունը, այլևս անիմաստ են համարում իրենց սերը գաղտնի պահելը:



Սերիալի առաջին սեզոնը հիմնականում ընդգրկում է երկակի բաժանումները և ապահարզանները և դրանց հաջորդող ցնցումներն իրենց ընտանիքների և ընկերների շրջանակներում: Մենք ականատես ենք բազմաթիվ հակամարտությունների և շփոթությունների մի սերիալի շրջանակում, որը հիմնականում կատակերգություն է: 

Հանգամանքները երկրորդ սեզոնում ավելի խաղաղ և հանդարտ են: Գրեյսն և Ֆրենքին փորձում են վերակառուցել իրենց կյանքը, մինչդեռ իրենց նախկին ամուսիններն ամրապնդում են իրենց հարաբերությունները և որոշում են ամուսնանալ: 

Երրորդ սեզոնում, բոլոր գլխավոր հերոսներն առերեսվում են մի շարք հետաքրքիր մարտահրավերների իրենց կարիերային հարթակներում: Ընդհանուր առմամբ, սերիալի երկրորդ և երրորդ սեզոնները շատ ավելի հաջողված են, քան առաջինը:



Լուրջ թեմաներ, զվարճալի ձևաչափ

Այս հեռուստասերիալը զվարճալի է և սովորաբար շատ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ: Ճիշտ է՝ կերպարները մասամբ կարծրատիպային են և, հետևաբար, պատմությունը երբեմն ձանձրալի է դառնում: Սակայն անչափ տաղանդավոր և թրծված չորս դերասանները կարողանում են հաղթահարել իրենց կարծրատիպային կերպարները: 

Սերիալը քննարկում է ծերացման հետ կապված բազմաթիվ առանցքային թեմաներ, ինչպիսիք են մենակությունը, սերը, բարեկամությունը, հիվանդությունը, ֆիզիկական քայքայումը, կենսաթոշակի անցնելը, ինչպես նաև որոշ տաբու թեմաներ, ինչպիսիք են սեռականությունը և սեփական կյանքը դադարեցնելու իրավունքը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

31.12.13

Ֆիլմ >>> Շքերթը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Շքերթը / The Parade / Парад
 ՌԵԺԻՍՈՐ
 Սրջան Դրագոյևիչ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Սրջան Դրագոյևիչ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Իգոր Փերովիկ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Նիքոլա Քոյո, Միլոշ Սամոլով, Գորան

 Եվթիչ, Հրիսթինա Փոփովիչ
 ՏԱՐԵԹԻՎ
 2011
 ԵՐԿԻՐ
 Սերբիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 112

Այս ֆիլմը հիմնված է իրական մի պատմության վրա: Մեկ տարի Միլոշևիչի բռնապետական վարչակարգի անկումից հետո Սերբիայում 2000 թ. մի խումբ ակտիվիստներ փորձում են կազմակերպել Բելգրադի առաջին գեյերի և լեսբիների հպարտության շքերթը, որը, ավաղ, ավարտվում է արյունահեղությամբ: Գրեթե 30 հոգուց բաղկացած ակտիվիստների փոքր խումբը հարձակման և դաժան ծեծի է ենթարկվում հարյուրավոր ֆուտբոլի խուլիգանների, ազգայնականների և կրոնական մոլեռանդների կողմից՝ ոստիկանության անտարբեր հայացքի ներքո: Այս ֆիլմը ոգեշնչված է երկրորդ փորձից, որը տեղի է ունեցել 10 տարի անց՝ 2010 թ., բայց որը նույնպես ձախողվում է:

Ճիշտ է, որ Խորհրդային Միության փլուզումը իր հետ բերեց մի շարք ազատություններ և ժողովրդավարական համակարգ՝ կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների մեծ մասում, սակայն, մեծապես չփոխեց հասարակության վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Գեյերի և լեսբիների հպարտության շքերթների պատմությունը այդ երկրներում 1990 թ.-ից ի վեր մարմնավորում է տիրող հոմոֆոբիայի խորությունը ու ծավալը թե՛ որոշակի հասարակական շերտերում, թե՛ քաղաքական և պետական ապարատի շարքերում՝ այդ թվում ոստիկանության մեջ:

Նույնասեռականների հպարտության շքերթի կազմակերպումը այդ երկրներում, հավանաբար, ներկայիս պահին ամենանպատակահարմար պայքարի ձևաչափը չէ՝ ի նպաստ հավասար իրավունքների և հասարակական ընդունման, սակայն, դա բնավ չի արդարացնում բռնության կիրառումը ազգամոլների, կրոնամոլների և այլ մոլեռանդների կողմից նման միջոցառումները ճնշելու և տապալելու համար:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Անհավանական պաշտպանը

Ֆիլմը ցույց է տալիս Բելգրադի հպարտության շքերթի կազմակերպիչներից մեկին՝ Միրքոյին (Գորան Եվթիչ), ով թատրոնի ռեժիսոր է, բայց հիմնականում իր ապրուստը վաստակում է ճոխ հարսանիքներ կազմակերպելով: Նրա զուգընկեր Ռադմիլոն (Միլոշ Սամոլով) մի անասնաբույժ է, ով ընդհանրապես շատ ավելի զուսպ մարդ է և չի զբաղվում գեյ ակտիվիզմով: Այդուհանդերձ, ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես նրանք երկուսն էլ իրենց առօրյա կյանքում ենթակա են չարաշահման և խտրականության տարբեր դրսևորումների:

Այն բանից հետո, երբ Բելգրադի ոստիկանությունը հրաժարվում է երաշխավորել գեյ հպարտության շքերթի ապահովությունը, հիասթափված Միրքոն սկսում է խորհել արտագաղթելու մասին: Ռադմիլոն, սակայն, փորձում է պարսավել նրան երկրից հեռանալուց՝ ձգտելով իր երկու հաճախորդների՝ տարօրինակ մի զույգի օգնությունը: 

Ռադմիլոն կապվում է «Կիտրոնին» և «Մարգարիտին»: Կիտրոնը (Նիքոլա Քոյո), ով մի միջահասակ մաչո գանգստեր է և Հարավսլավիայի պատերազմների վետերան, տնօրինում է ձյուդոյի մի ակումբ և նախատեսում է ամուսնանալ իրենից շատ ավելի երիտասարդ գեղեցկուհի Մարգարիտի (Հրիսթինա Փոփովիչ) հետ, ով վարում է գեղեցկության մի սրահ: Հասարակական և քաղաքական հարցերում առաջադեմ Մարգարիտը պնդում է, որ իր ապագա ամուսինը ցուցաբերի «լայնախոհություն»՝ ապահովելով հպարտության շքերթի պաշտպանությունը:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
«Շքերթը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ

22.8.13

Ֆիլմ >>> Dostana / Близкие друзья























ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>






ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ


ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

19.8.13

Ֆիլմ >>> «Թաքստոցը», մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ  
 Թաքստոցը / The Closet / Хамелеон
 ՌԵԺԻՍՈՐ
 Ֆրանսիս Վեբեր
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ֆրանսիս Վեբեր
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Վլադիմիր Կոսմա
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Դանիել Օթոյ, Ժերար Դեփարդյե, Միշել Լերոք
 ՏԱՐԵԹԻՎ
 2001
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 84

Այս խելամիտ կատակերգությունը մի կեղծված սեռական կողմնորոշման դրսևորման մասին է: 

Ֆրանսուա Փինյոնը (Դանիել Օթոյ), ով որպես հաշվապահ աշխատում է պահպանակ արտադրող գործարանում, ընդհանրապես մարգինալիզացված և անտեսված է իր գործընկերների կողմից՝ լուռ ու ձանձրալի անձնավորություն լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ Փինյոնը վարում է շատ միապաղաղ և աննշան կյանք: Նա ամուսնալուծված է իր կնոջից, ով արհամարհում է նրան, և ունի մի պատանի որդի, ով անտեսում է նրան:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ասեկոսեն

Սա է իրավիճակը, մինչև մի օր նա պատահմամբ բացահայտում է, որ շուտով ազատվելու է աշխատանքից: Անհուսությունից նա փորձում է ինքնասպան լինել, բայց իր հարևանը առաջարկում է մի հնարք բանեցնել՝ պաշտոնը պահելու համար: Նա Փինյոնին խորհուրդ է տալիս աշխատատեղում տարածել մի ասեկոսե, ըստ որի ինքը նույնասեռական է: 

Հարևանի հիմնավորումը այն է, որ պահպանակը գործարանի հիմնական արտադրանքն է, իսկ նույնասեռական համայնքի հետ լավ հարաբերություններ պահպանելու հրամայականը տնօրենին կմղի  չազատել Փինյոնին աշխատանքից՝ խուսափելու հավանական հոմոֆոբիայի մեղադրանքից:

Երբ գեյ լինելը ձեռնտու է

Մինչ իրական կյանքում և կինոյում սովորաբար գեյերն  են որ հանուն կարիերայի թաքցնում իրենց ինքնությունը և ձևացնում, թե «նորմալ» տարասեռականներ են, այս ֆիլմում քննարկվում է հակառակ երկընտրանքը՝ մի տարասեռական տղամարդ ձգտում է ձևանալ նույնասեռական: Ճիշտ է՝ մի շարք զարգացած երկրներում, որտեղ խտրականությունը սեռական կողմնորոշման հիմքով անօրինական է, կարելի է պատկերացնել նման իրավիճակ և հնարք:

Ֆիլմի պատմությունը իր տրամաբանությամբ նման է մի շարք ֆիլմերի, ինչպիսիք են՝ «Թութսին» (Tootsie/Тутси)(1982 թ.) և «Ալբերթ Նոբզը» (Albert Nobbs/Таинственный Альберт Ноббс)(2011 թ.), որոնցում գլխավոր հերոսը կեղծում է իր սեռը՝ աշխատանքի ընդունվելու և այն պահելու նպատակով: Թաքցնելով հերոսի սեռական ինքնությունը՝ այս ֆիլմերն ուսումնասիրում են գենդերային (կին-տղամարդ) հարցերն աշխատավայրում և, ընդհանրապես, հասարակության մեջ: «Թաքստոցը» առաջին ֆիլմն է, որն ուսումնասիրում է այդ հարցերը սեռական կողմնորոշման (նույնա-տարասեռականություն) հարթությունում:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Թաքստոցը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

10.7.13

Ֆիլմ >>> Մեր նման տղերքը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մեր նման տղերքը / Guys and Balls / Забойный футбол
 ՌԵԺԻՍՈՐ
 Շերի Հորման
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Բենեդիքթ Գոլհարթ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարտին Թոդշերաու
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Մաքսիմիլյան Բրյուքներ, Դավիդ Րոթ
 ՏԱՐԵԹԻՎ
 2004
 ԵՐԿԻՐ
 Գերմանիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 106

Էկքին (Մաքսիմիլյան Բրյուքներ) մի փոքր քաղաքի հացթուխի որդի է, ով որպես դարպասապահ խաղում է թաղի ֆուտբոլային թիմում մինչև այն օրը, երբ պատահմամբ նրա թիմակիցները հայտնաբերում են, որ նա նույնասեռական է: Այն բանից հետո, երբ իր հոմոֆոբ թիմակիցները նրան ստորացնում և բացառում են թիմից, Էկքին երդվում է , որ մի օր վերադառնա մի բացառիկ գեյ թիմի հետ միասին՝ մարտահրավեր նետելու և հաղթելու իր հին թիմակիցներին: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Գեյ թիմ»

Էկքին տեղափոխվում է Դորթմունդ, ուր ապրում է իր քույրը և այնտեղ սկսում է որոնել ու հավաքագրել գեյ ֆուտբոլիստների: Թիմի ձևավորման ընթացքումի նա սիրահարվում է Սվենին (Դավիդ Րոթ):

Սա շատ զվարճալի ֆիլմ է՝ թեպետ ունի կանխատեսելի պատմություն և լի է կարծրատիպային գեյ կերպարներով: Ի դեպ՝ ֆուտբոլի հավաքականը, որը Էկքին աստիճանաբար ձևավորում է, ներառում է Գերմանայի տարբեր գեյ ենթախմբերի և ենթամշակույթների ներկայացուցիչների, որոնք ծաղրապատկերված են, բայց այդուամենայնիվ համակրելի և հուզիչ կերպարներ են:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
__________________________________________________________
«Մեր նման տղերքը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

16.6.13

Ֆիլմ >>> Ես սիրում եմ քեզ, Ֆիլիպ Մորիս, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Ես սիրում եմ քեզ, Ֆիլիպ Մորիս / I Love You
 Phillip Morris / Я люблю тебя, Филлип Моррис
 ՌԵԺԻՍՈՐՆԵՐ
 Գլեն Ֆիկարա և Ջոն Րեքուա
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Գլեն Ֆիկարա և Ջոն Րեքուա  
 հիմնված Ս. Մեկվիքերի համանուն վեպի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Նիք Ուրաթա
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Ջիմ Կերի, Էուան Մեկգրեգոր, Ռ. Սանտորոն
 ՏԱՐԵԹԻՎ
 2009
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 93
  
Իրական պատմության վրա հիմնված և երկու հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ, այս կատակերգությունը ցուցադրում է մի խաբեբա և բազմիցս բանտից փախած մարդու` Սթիվեն Րասելի (Ջիմ Կերի) կյանքը:

Շրջադարձային ավտովթարը

Րասելը տարիներ շարունակ վարել է շատ սովորական ամերիկյան միջին խավի մարդու կյանք, մեկ առանձնահատկությամբ` ամուսնացած լինելով կնոջ հետ, նա գաղտնիորեն ունենում է պատահական սեքս տղաների հետ, մինչև մի օր, երբ նա  ծանր ավտովթարի է ենթարկվում:

Գրեթե մահացու վթարը նրան մղում է մի շարք որոշիչ եզրահանգումներ կատարել`. որ կյանքը կարճ է, որ նա ապրելու է միայն մեկ անգամ, որ նա նույնասեռական է և որ նա ավելի լավ կանի ապրի կյանքը լիարժեք, նույնիսկ եթե պիտի խախտի օրենքը:

Այնպես որ, նա բաժանվում է իր ընտանիքից, թողնում է իր ոստիկանական աշխատանքը, դադարում է եկեղեցում օրգան նվագել, տեղափոխվում է ծովեզրյա նահանգ` Ֆլորիդա, գտնում է մի գեղեցիկ զուգընկեր (Ռոդրիգո Սանտորոն) և սկսում է ապրել երջանիկ: Ֆինանսավորելու համար իր շռայլ ապրելակերպը, նա ընտրում է «հեշտ և արագ» ճանապարհ` դիմում է խարդախության ու գողողության և, ի վերջո, ձերբակալվում է:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Ես սիրում եմ քեզ, Ֆիլիպ Մորիսը» այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ