ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակը իր քարոզարշավի շրջանակներում, ի նպաստ ազատության և հավասարության, նախաձեռնել և արտադրել է Բոլիվուդյան առաջին տեսահոլովակը նույնասեռականների թեմայով: Այն սատարում է նույնասեռականների հավասար իրավունքները:
Տեսահոլովակի հերոսը և երգի կատարողը Բալիվուդյան հայտնի դերասանուհի Սելինա Ջեյթլին է: Տեսահոլովակի գաղափարը կենտրոնացած է, սակայն, մի տարեց կնոջ (տատի) կերպարի վրա, որը, ավանդույթների պաշտպան և պահապան լինելով հանդերձ, ի վերջո ընդունում և օրհնում է ոչ ավանդական սերը և դրա կրող զույգին:
Դանիլոն (Դանիել Թավարեզ) և Մարկոսը (Դիեգո Թոռակա) երջանիկ գեյ զույգ են, ովքեր որոշել են ապրել միասին: Դանիլոն մոտ է իր հայրական տնից դուրս գալ և տեղափոխվել իր զուկընկերոջ տանը, երբ իր ծնողները դժբախտ պատահարի զոհ են դառնում: Այս դեպքը փոխում է երկու երիտասարդների ծրագիրը, քա՞նի որ Դանիլոն հանկարծ դառնում է իր 10-ամյա եղբոր՝ Լուկասի (Էդուարդո Մելո) խնամակալը:
Նոր կապեր են ստեղծվում երեք հերոսների միջև, երբ նրանք փորձում են միասին ապրել: Մինչ եղբայրներ Դանիլոն և Լուկասը սկսում են միմյանց ճանաչել շատ առավել խորապես քան նախկինում, Մարկոսը փորձում է հաստատել, թե արդյոք այս նոր ընտանեկան կազմում ու՞նի իր տեղը: Մասնավորապես, նրա հարաբերությունները փոքրիկ Լուկասի հետ բարդ են և զգայուն:
Ֆիլմը հմտորեն քննարկում է գեյ ընտանիքի կազմավորման հետ կապված մի քանի խնդիրներ, խուսափելով վիճահարույց հիմնահարցերը՝ թե՛ նույնասեռական ամուսնությունն և թե՛ երեխա որդեգրելը:
Հաջողակ մանկաբույժ Էմանուելն (Լամբերթ Ուիլսոն) ու փաստաբան Ֆիլիպը (Փասքալ Էլբե) կատարյալ սիրալիր և երջանիկ մի զույգ են, բայց հակադրվում են մեկ հիմնական հարցի շուրջ՝ երեխա ունենա՞լ, թե՝ ոչ:
Էմանուելը այնքան շատ է ցանկանում երեխա ունենալ, որ պատրաստ է նույնիսկ կորցնել Ֆիլիպին: Ֆիլիպը, սակայն, կտրականապես դեմ է երեխա ունենալու մտքին, քանի որ համոզված է, որ երեխան լրջորեն կփոխի իր անհոգ ապրելակերպը: Զուգընկերները, ի վերջո, բաժանվում են:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
Ինչպե՞ս երեխա ունենալ
Էմանուելը կանգնում է մի խրթին հարցի առաջ՝ ինչպե՞ս կարող է երեխա ունենալ: Որդեգրելը մի տարբերակ է, բայց Էմանուելի փորձը այդ ուղղությամբ չի հաջողվում: Ֆրանսիական օրենքը տարասեռական ամուրի տղամարդուն թույլ տալիս է երեխա որդեգրել, բայց չի ճանաչում նույն իրավունքը նույնասեռական տղամարդու համար:
Սա առաջին որակյալ ֆիլմերից է, որն անրադառնում է գեյ զույգերի կողմից երեխայի որդեգրման բարդ հարցին և դա անում է ծիծաղաշարժ, թեթև ու միաժամանակ խելացի և հուզիչ կերպով:
Երբ մի կետ ջնջվում է
Գորանը (Գուստաֆ Սքարսգարդ) և իր ամուսինը՝ Սվենը (Թորքել Փեթերսոն), տեղափոխվում են մի արվարձան՝ ձևավորելու իրենց նորաստեղծ ընտանիքը և ապրելու սովորական միջին խավի կյանքով:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
Նրանք որոշում են որդեգրել մի երեխա, սակայն վարչական մի սխալի պատճառով մեկուկեսամյա որբի փոխարեն, նրանք ստանում են Պատրիկին (Թոմ Լջունգմեն), ով մի տասնհինգ-ամյա դատվածության անցյալով չարաճճի պատանի է:
Այն ինչ իրավիճակն էլ ավել է բարդացնում՝ այն է որ Պատրիկը ատում է գեյերին և հետևաբար դեմ է այս պայմանավորվածությանը: Նա հավատում է այն կարծրատիպին, որի համաձայն նույնասեռականները մանկապիղծներ են:
Այս ֆիլմի գլխավոր հերոս Զաքը (Թրեվոր Րայթ) ցանկանում է դառնալ գեղանկարիչ, բայց արվեստի ինստիտուտում սովորելու իր հնարավորությունը զոհաբերել է, որպեսզի կարողանա աշխատել և ֆինանսապես օգնել իր ավագ քրոջը և հնգամյա եղբորորդի Կոդիին: Իր ազատ ժամերին նա նկարում է որմնանկարներ, զբաղվում է ալիքասահքով և ունենում է հանդիպումներ իր մտերիմ ընկերոջ և զուգընկերուհու հետ: Երբ իր ընկերոջ ավագ եղբայրը՝ Շանը (Բրեդ Րոուի), Լոս Անջելեսից վերադառնում է իրենց քաղաք մի քանի շաբաթով, Զաքի կյանքը հիմնովին փոխվում է:
Զաքը և Շանը շատ արագ մտերմանում են, քանի որ երկուսն էլ սիրում են ալիքասահքով զբաղվել: Շանը, ով գրող է, Զաքին խրախուսում է հետամուտ լինել արվեստի ինստիտուտում կրթությունը շարունակելու իր ձգտմանը:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
Մի գիշեր, երբ երկուսն էլ խմած են լինում, հանկարծակի համբուրվում են, ինչը Զաքին ամբողջովին շփոթության է մատնում, քանի որ նա դժվարանում է հասկանալ և ընդունել այն հանգամանքը, որ իրեն կարող է ինչ-որ տղամարդ գրավիչ թվալ:
Պատահական սեր
Սա մի պարզ պատմություն է պատահական սիրո մասին՝ մի սեր, որը զարգանում է բարեկամական հարաբերություններից: Պատահական է այն բանով, որ նախքան Շանի հետ մտերմանալը, Զաքը լիովին անտեղյակ է իր սեռական կողմնորոշման մասին: Դեռ ավելին՝ կարծես թե հերոսներից ոչ մեկն իր կյանքի այդ փուլում լուրջ հարաբերությունների պատրաստ չի: