Showing posts with label վավերագրական. Show all posts
Showing posts with label վավերագրական. Show all posts

28.4.15

ՖԻԼՄ >>> Խելագար սերը


 ՖԻԼՄ
 Խելագար սերը / L'amour fou
 
 / Ив Сен-Лоран: Сумасшедшая любовь
 ՌԵԺԻՍՈՐ
  Փիեր Թորեթոն
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Փիեր Թորեթոն, Էվ Գիյու 
 ՏԱՐԵԹԻՎ
 2009
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 98

Երկու երիտասարդ հանդիպում են 1958 թ. Փարիզում: Յուրաքանչյուրը կարծում է, որ գտել է իր կյանքի ընկերոջը: Եվ, իրոք, Իվ Սեն Լորանի և Փիեր Բերժեի հարաբերությունը տևում է ուղիղ 50 տարի՝ մինչև առաջինի մահը: Այս վավերագրական ֆիլմը պատմում է այդ հարաբերության մասին:
 
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>
 

  
Փիեր Բերժեն, ով մշտապես և կտրականապես հրաժարվել է ֆիլմ կամ վիդեո տեսագրությունից, այստեղ առաջին անգամվա համար գտնվում է տեսախցիկի դիմաց՝ պատմելու իր և իր զուգընկերոջ կյանքը՝ մի կյանք, որը լի է եղել արտակարգ հաջողություններով, բայց նաև ցավոտ պահերով, շատ ջերմությամբ և հարգանքով, բայց ևս զգացմունքային բարդ մարտահրավերներով:
 
Արխիվային լուսանկարները և լրատվական տեսանյութերը, ինչպես նաև Իվ Սեն Լորանի և Փիեր Բերժեի ընկերների և մոտիկների հետ հարցազրույցները հարստացնում են Փիեր Բերժեի պատմածը:
 
Փիեր Բերժեն խոսելիս՝ ֆիլմը ցույց է տալիս այն բոլորը, որոնք նրանք կերտել են միասին իրենց անձնական կյանքում՝ Մարաքեշի Մաջորել այգու առանձնատունը, Նորմանդիում գտնվող Գաբրիել ամրոցը, Փարիզի բնակարանը և իրենց առասպելական արվեստի հավաքածուն: Արվեստի հավաքածուն հզոր մի վկայություն է՝ երկուսի խորը կապի մասին գեղարվեստի հետ:
 
Ֆիլմը անդրադառնում է, թե ինչպես Իվ Սեն Լորանի մահից հետո Փիեր Բերժեն որոշում է բաժանվել իրենց արվեստի հավաքածուից և կալվածներից: «Առանց Իվ սրանք այլևս իմաստ չունեն». խոստովանում է նա:
 
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10
 
ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
MAIL.RU
 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>
 

Զույգը երիտասարդ հասակում
Զույգը միջին հասակում
 
Զույգը տարեց հասակում
 
1971 թ. իր առաջին տղամարդու օծանելիքի գովազդի
մեջ մոդելի փոխարեն Իվ Սեն Լորանը նկարահանվում
է ինքը և ներկայանում է մերկ, որը առաջացնում է
մեծ սկանդալ:

հեղինակ Էնդի Ուորհոլ
 
Մոդել Քլոդիա Շիֆերի հետ
 

8.6.14

ֆիլմ >>> Հարվի Միլքի ժամանակները, մաս 1-ին՝ 3-ից


 ՖԻԼՄ
 Հարվի Միլքի ժամանակները / The Times of 

 Harvey Milk / Времена Харви Милка
 ՌԵԺԻՍՈՐ
 Րոբ Էփսթին
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Րոբ Էփսթին, Կարթեր Ուիլսոն, 

 Ջուդիթ Կոբրն
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարք Իշամ
 ՏԵՔՍՏ ԿԱՐԴԱՑՈՂ
 Հարվի Ֆիերսթին
 ՏԱՐԵԹԻՎ
 1984
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 90

Սա լավ կառուցված, ոգեկոչող և բովանդակալից ֆիլմ է, որը փաստագրում է Հարվի Միլքի (1930-1978) քաղաքական կարիերան, ով գեյ ազատագրական շարժման առաջնորդներից մեկն է եղել և ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բացահայտ նույնասեռական ընտրված պաշտոնյան: 

Միլքը 1977 թ. ընտրվեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքային ավագանու անդամ և սպանվեց 11 ամիս անց: Ինչպես վկայում է ֆիլմի անվանումը սա ոչ այնքան անհատ Միլքի մասին է, այլ նրա ժամանակաշրջանի, և ցույց է տալիս, թե ինչպես է Միլքը ազդվում ժամանակաշրջանից  և ինչպես է փոփոխության ենթարկում դրան:

Ցնցող սկիզբ

Ֆիլմը սկսվում է ցնցող և վշտալի մի տեսարանով: Առաջին պատկերները, որոնք մենք տեսնում ենք՝ լրատվական միջոցների հաղորդումներն են Միլքի սպանության հայտարարության մասին և այն բանի մասին, որ կասկածյալը Դան Ուայթ անունով մի այլ ավագանու անդամ է: Ընտրելով բացման այս տեսարանը՝ ռեժիսորը համարձակությամբ և անկեղծությամբ նախընտրում է խուսափել ֆիլմում կեղծ անորոշության գոյացումից:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>> 


Տարբեր, բայց լրացուցիչ վկայություններ

Ֆիլմը պատրաստվել է՝ օգտագործելով բնօրինակ հարցազրույցներ, բացառիկ վավերագրական կադրեր, հեռուստատեսային լուրերի հաղորդումներ և արխիվային նյութեր: Ֆիլմում Միլքը հանդես է գալիս որպես բարեհամբույր, հմայիչ, աշխույժ և բնազդորեն քաղաքական մի անձնավորություն, ով անդադար ցուցաբերում է հոգատարություն և հսկայական հումորի զգացում:

Ֆիլմի համար տեսագրված ութ բնօրինակ հարցազրույցները ներկայացնում են տարբեր, բայց լրացուցիչ տեսակետներ Միլքի մասին թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես ակտիվիստ և թե՛ ուղղակի որպես մարդ: 

Այս ութ անձնավորությունները աշխատել են Միլքի հետ տարբեր հարթակներում (քաղաքապետարանի քարտուղարուհի, ընտրական շտաբի համակարգող, մարտակից ակտիվիստ և այլն): Ի դեպ՝ մենք չենք տեսնում և լսում նրանց, ովքեր եղել են նրա ամենամտերիմները, ինչպես իր զուգընկեր Սկոտ Սմիթը: 

Հարկ է նաև նշել, որ հարցվածների մեծ մասը նույնասեռականներ են, որը կարող է նրանց մոտ ինչ որ չափ դրական տրամադրության առիթ է տվել Միլքի մասին: Թեկուզ երևի հենց այդ պատճառով ամենազարմանալի և ամենաբովանդակալից հարցազրույցը մի արհմիության առաջնորդի հետ է՝ մի սովորական տարասեռական տղամարդ, ով մեզ օգնում է պատկերացնել, թե ինչպես էր Միլքը ընկալվում նրանց կողմից, ովքեր սովորաբար չէին շփվում և, առավելապես, համագործակցում մի գեյ մարդու և ակտիվիստի հետ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Հարվի Միլքի ժամանակները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ

21.4.14