Showing posts with label Baby Love. Show all posts
Showing posts with label Baby Love. Show all posts

27.1.14

ֆիլմ >>> Ինչպես մյուսները, մաս 2-րդ՝ 2-ից


Եվս մեկ տարբերակ է համատեղ երեխան լեսբուհու հետ: Էմանուելը հարցազրույցներ է կազմակերպում մի շարք լեսբուհի դիմորդների հետ, որը ֆիլմի ամենազվարճալի տեսարաններից է, սակայն, չի գտնում համապատասխան անձին:

Փոխնակ մորից օգտվելը մեկ այլ, բայց շատ ավելի բարդ տարբերակ է, քանի որ պահանջում է մի որևէ կնոջ հետ կազմակերպել կեղծ ամուսնություն: Ֆինան (Փիլար Լոփեզ դե Այալա), ով մի արգենտինացի կին է, կարիք ունի օրինականացնել ներգաղթյալի իր կարգավիճակը Ֆրանսիայում և հետևաբար ներկայացնում է լուրջ մի հնարավորություն, սակայն, այս տարբերակը պառակտում է Էմանուելի ընտանիքին և ընկերներին բարոյական հարթությունում:

Ժամանակակից թեմա, մակերեսային մատուցում

Այս ֆիլմը կիրառում է կատակերգության ավանդական բանաձևերը՝ ներկայացնելու ժամանակակից և վիճահարույց մի թեմա՝ գեյ ծնող լինելը: Այս նյութի շուրջ տարաձայնությունները, սակայն, բավարար խորությամբ չեն քննարկվում: Հիմնական հակառակ կողմը Ֆիլիպն է, ով ցանկանում է խուսափել երեխա դաստիարակելու գլխացավանքից: Ոչ մի այլ և ավելի լուրջ փաստարկներ՝ ընդեմ գեյ ծնող լինելուն, չեն ներկայացվում: 

Իսկ Էմանուելի երեխա ունենալու որոշումը ներկայացվում է որպես բացառապես բնական և բնազդային մի ցանկություն: Այստեղ ևս ոչ մի այլ փաստարկներ չեն ներկայացվում: Ընկերների և ընտանիքի անդամների տեսակետները՝ թեր կամ դեմ Էմանուելի ցանկությանը, մասնավորապես՝ այն տեսակետները, որոնք վերաբերում են փոխնակ մայր օգտագործելու հարցին, նույնպես, ներկայացվում են շատ սահմանափակ և մակերեսայնորեն:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 









ֆիլմի գլխավոր դերասանները  >>>

___________________________________________________________
«Ինչպես մյուսները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

ֆիլմ >>> Ինչպես մյուսները, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Ինչպես մյուսները / Baby Love / Как все
 ՌԵԺԻՍՈՐ
 Վենսան Գերանք
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Վենսան Գերանք
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Րոբերթ Բուրք
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Լամբերթ Ուիլսոն, Փասքալ Էլբե,

 Փիլար Լոփեզ դե Այալա
 ՏԱՐԵԹԻՎ
 2008
 ԵՐԿԻՐ
 Ֆրանսիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 90

Հաջողակ մանկաբույժ Էմանուելն (Լամբերթ Ուիլսոն) ու փաստաբան Ֆիլիպը (Փասքալ Էլբե) կատարյալ սիրալիր և երջանիկ մի զույգ են, բայց հակադրվում են մեկ հիմնական հարցի շուրջ՝ երեխա ունենա՞լ, թե՝ ոչ: 

Էմանուելը այնքան շատ է ցանկանում երեխա ունենալ, որ պատրաստ է նույնիսկ կորցնել Ֆիլիպին: Ֆիլիպը, սակայն, կտրականապես դեմ է երեխա ունենալու մտքին, քանի որ համոզված է, որ երեխան լրջորեն կփոխի իր անհոգ ապրելակերպը: Զուգընկերները, ի վերջո, բաժանվում են:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Ինչպե՞ս երեխա ունենալ 

Էմանուելը կանգնում է մի խրթին հարցի առաջ՝ ինչպե՞ս կարող է երեխա ունենալ: Որդեգրելը մի տարբերակ է, բայց Էմանուելի փորձը այդ ուղղությամբ չի հաջողվում: Ֆրանսիական օրենքը տարասեռական ամուրի տղամարդուն թույլ տալիս է երեխա որդեգրել, բայց չի ճանաչում նույն իրավունքը նույնասեռական տղամարդու համար: 

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Ինչպես մյուսները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ