20.12.14

«Քամասութրա» ներդաշնակ և զգայական սեքսի տարբերակներ, օնլայն ցուցահանդես 4 մասով, մաս 1-ին

1. Մեծ Մոնղոլների քամասութրայական մանրանկարները

«Քամասութրան» 4-րդ դարի հինդու գիրք է: Այս կայքում ներկայացված մանրանկարները, սակայն, պատկանում են 17-ից 19-րդ դարերին, երբ Հյուսիսային Հնդկաստանում իշխում էին Մեծ Մոնղոլների արքայատոհմը (1526-1857): Չնայած որոշ հինդու ոգեկոչումների՝ այդուամենայնիվ, Մեծ Մոնղոլները մահմեդականներ էին, ովքեր իրենց կայսրության մեջ կարողացան ստեղծել մի մթնոլորտ, որը հռչակված էր մասամբ խաղաղությամբ, հանդուրժողականությամբ և նորարարությամբ:

Իրենց իշխանության ժամանակաշրջանում Մեծ Մոնղոլները նպաստեցին արվեստների, ճարտարապետության, գրականության և բանաստեղծության զարգացմանը, մասամբ շնորհիվ Հնդկաստան հրավիրված բազմաթիվ պարսիկ արվեստագետների և մտավորականների: Ի դեպ արքունիքի պաշտոնական լեզուն պարսկերենն էր, որը բացատրում է մանրանկարներին կցագրված պարսկերեն և ուրդու ձեռագրերը:

Մեծ Մոնղոլների «Քամասութրան»

Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանի մանրանկարչության հիմնական թեմաներն են եղել ճոխ խնջույքը և որսորդությունը: Սեռական հարաբերությունները (թեկուզ տարասեռական սեքսը) ընդհանրական թեմա չեն եղել: Թերևս ավելի հազվադեպ է եղել նույնասեռական սեքսի թեման: Այստեղ ներկայացված մանրանկարները պատկանում են այս վերջին կատեգորիային:

Հավատարիմ Քամա Սուտրայի ոճին՝ այս մանրանկարներում պատկերված են մի շարք սովորական և որոշ անհավանական ստեղծագործական դիրքեր՝ այդ թվում դիրքեր, որոնք սեքսի գործողության մեջ ներգրավում են անսովոր առարկաներ՝ ինչպիսին է ճոճանակը: Պարզ է, որ այս դիրքերը պահանջում էին վառ երևակայություն և ճկուն մարմիններ:

Տարօրինակ պնդում Քամասութրայի երկրում

Հարկ է ավելացնել, որ Հնդկաստանում նույնասեռականությունը անօրինական հայտարարվեց բրիտանական գրավումից և գաղութացումից անմիջապես հետո: Ի դեպ նույնասեռականությունը արգելված էր ողջ Բրիտանական Կայսրության տարածքում: 1860 թ.  Մոնղոլ վերջին արքա Բահադուրի գահազրկումից ընդամենը երեք տարի անց, ըստ Հնդկաստանի քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի, քրեականացվեցին սեռական այն գործողությունները, որոնք դեմ էին «բնական կարգին»:

Այս օրենքը պահպանվեց Հնդկաստանի անկախությունից հետո (1947 թվին): Հոմոֆոբ խմբերը՝ այդ թվում հինդու և մահմեդական ծայրահեղականները, պայքարեցին պահպանելու համար բրիտանական գաղութատիրական ժամանակաշրջանից մնացած այս օրենքը: Զավեշտալի է, որ նրանք պնդում էին (և մինչ օրս շարունակում են պնդել), որ նույնասեռականությունը «արևմտյան երևույթ» է և, որ նա հակասում է հնդկական արժեքներին և ավանդույթներին:















Ի լրումն սեռական նյութերով նկարների՝ որոշ մանրանկարներ պատկերում են նույնասեռական սերը: Այս մանրանկարը, օրինակ, պատկերազարդում է հետևյալ չափածոն՝ մի երիտասարդ հալվում  է, երբ իր սիրեկանը մոտենում և զրուցում է նրա հետ:



Եռյակի տարբերակներ


Նկարի մանրամասները



Նկարչություն մետաքսի վրա




 ______________________________________________________________
«Քամասութրա՝» ներդաշնակ և զգայական սեքսի տարբերակներ
օնլայն ցուցահանդես 4 մասով

նախաբան >>> ԱՅՍՏԵՂ
մաս 1-ին >>> Մեծ Մոնղոլների քամասութրայական մանրանկարները >>> ԱՅՍՏԵՂ
մաս 2-րդ >>> Միսիոներական դիրքեր >>> ԱՅՍՏԵՂ
մաս 3-րդ >>> Տերմինատորական շփումներ >>> ԱՅՍՏԵՂ
մաս 4-րդ >>> Երաժշտական էրոտիկ նոտաներ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: