Showing posts with label Looking. Show all posts
Showing posts with label Looking. Show all posts

14.3.17

Սերիալ >>> «Փնտրելիս», մաս 2-րդ՝ 2-ից


Սահմանափակ հաջողություն

Այս սերիալը երևի ունեցել է մեծ հաջողության հասնելու բոլոր հարկավոր տարրերը, օրինակ՝ հզոր ամերիկյան կաբելային հեռուստաալիքի (HBO) աջակցությունը կամ տաղանդավոր Էնդրու Հեյգի ռեժիսորությունը, որի նախորդ գործը՝ «Շաբաթավերջ» ֆիլմը, մեծ ճանաչման էր արժանացել: Պետք է նաև նշել, որ դերասանները գերազանց են և շատ համոզիչ: Ավելին, Սան Ֆրանցիսկո քաղաքի ապշեցուցիչ տեսարանները լիարժեք ներառվել են ֆիլմում: Սակայն սերիալն ինչ-որ կերպ չի կարողանում բավարարել հանդիսատեսի ակնկալիքները:

Կարելի է ասել, որ այս սերիալի հիմնական բացթողումը նրա սցենարն է: Չնայած նրան, որ բոլոր հիմնական եւ երկրորդական կերպարները ներկայացվում են իրատեսորեն՝ իրենց ուժեղ եւ թույլ կողմերով, նրանք չունեն խորություն: Բացի այդ, թեև նրանք իրենց 30-ականներում են, ակնհայտորեն անչափ չկայացած են և փորձում են լուծել հարցեր, որոնց մարդիկ սովորաբար բախվում են շատ ավելի վաղ տարիքում: Ավելին՝ երկխոսությունները վատ են գրված և որոշ դեպքերում տպավորտությունն այն է, որ խոսակցությունը ընդհանրապես անիմաստ ու ավելորդ է:

Ընդհանուր առմամբ սերիալը զուրկ է որևէ հրատապ իրադարձությունից կամ կենտրոնական ինտրիգից, և նրա պատմությունը սովորաբար զարգանում է կանխատեսելիորեն: Կարծես թե հետաքրքրաշարժ պատմության փոխարեն հեղինակները փորձել են պատկերել իրենց կերպարների զգացմունքներն ու մտքերը նրանց առօրյա կյանքում: Սա, սակայն, սերիալին զրկել է հետաքրքրությունից: Շատ դեպքերում, սերիալը ընթանում է առանց որևէ զարգացումների, այնքան դանդաղ և հանդարտ, որ ուղղակի ձանձրալի է դառնում:

Մեկ այլ հարց, որը սերիալի պատմությունն աղքատացնում է, նրա սահմանափակվածությունն է գեյ համայնքով: Ճիշտ է՝ Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ի այն քաղաքն է, որն ունի նույնասեռականների ամենամեծ խտությունը և առավել կազմակերպված ու աշխույժ գեյ համայնքներից մեկը: Սակայն այս սերիալը նայելիս այնպիսի տպավորություն է, որ բացի նույնասեռականներից գրեթե ոչ ոք չի ապրում Սան Ֆրանցիսկոյում: Նույնիսկ Դոմի լավագույն ընկերուհի Դորիսի (Լորան Վիդմեն) հերթական և մասամբ արհեստական ընդգրկումը չի կարողանում փոխել դրությունը:

Սրանք, թերևս, այն պատճառներն են, թե ինչու այս նախագիծը չհաջողեց գրավել ավելի լայն լսարան, քան նույնասեռական թեմայով որոշ այլ ֆիլմեր և դադարեցվեց երկրորդ սեզոնի վերջում: Այնուհետև HBO-ն հեղինակներին հնարավորություն տվեց նկարահանել մի ֆիլմ, որում նրանք փորձեցին եզրափակել պատմությունը:

«Փնտրելիս, ֆիլմը»
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Գրեթե անհնար է հասկանալ և վայելել այս ֆիլմը, եթե նախօրոք չենք դիտել սերիալը: Այսպիսով, սա կարելի է ավելի շատ համարել մի երկար և եզրափակիչ էպիզոդ, քան թե առանձին ֆիլմ: 

Այս էպիզոդը ցույց է տալիս Փեթրիկի վերադարձը Սան Ֆրանցիսկո, իր ներկայիս բնակավայր Դենվերից, գրեթե 9 ամիս անց: Նա եկել է մասնակցելու մի հարսանիքի: Դենվեր տեղափոխվելուց ի վեր նա առիթ է ունեցել մտածելու և գնահատելու իր կյանքի անցած ուղին և հատկապես իր ձախողված հարաբերությունները թե՛ Րիչիի և թե՛ Քևինի հետ: 

Հարցն այն է, թե արդյոք իր կարճ այցի ընթացքում նա կկարողանա՞ եզրափակել իր անպատասխան հարցերի շարքը և իր կյանքը դնել հստակ ուղու վրա: Այս էպիզոտում մենք ականատես ենք չորս հետաքրքրական զրույցների՝ բոլորը Փեթրիկի մասնակցությամբ: Մեկը տեղի է ունենում Դոմի հետ՝ մահճակալում, երկրորդը մի 22-ամյա պատահական տղայի հետ՝ սեքսով զբաղվելուց հետո, մյուսը և առավել զարմանալին՝ Քևինի հետ, իսկ վերջինը՝ քաղաքապետարանի այն պաշտոնյայի հետ, ով գրանցում է ամուսնությունները:

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.2 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՍԵՐԻԱԼԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  >>> 








Սերիալի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>




___________________________________________________________
«Փնտրելիս» սերիալը այս կայքում

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ, Փեթրիկը և իր ընկերները  >>>  ԱՅՍՏԵՂ

Սերիալ >>> «Փնտրելիս», մաս 1-ին՝ 2-ից


ՍԵՐԻԱԼ
Փնտրելիս / Looking / В поиске
ՌԵԺԻՍՈՐ
Էնդրու Հեյգ
ՏԱՐԵԹԻՎ
2014 – 2016 (2 սեզոն)
ԵՐԿԻՐ
ԱՄՆ
ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
18 (8+10) + ֆիլմ

Բացառապես նույնասեռական կերպարներով այս հեռուստասերիալը կարծես թե փորձում է հետևել «Մարդկանց պես տարօրինակ»  հաջողակ սերիալին՝ գրեթե 10 տարի անց: Այն ցույց է տալիս Սան Ֆրանցիսկոյում բնակվող 3 նույնասեռական ընկերների ձգտումները՝ կայունացնելու իրենց սիրային կյանքը, հստակեցնելու իրենց ընտանեկան հարաբերությունները և մշակելու իրենց մասնագիտական կարիերան:

Երեք ընկերները բնակվում են միասին: Նրանցից մեկը 29-ամյա Փեթրիկն է (Ջոնաթան Գրոֆ), որը վիդեո խաղերի ծրագրավորող է: Փեթրիկը նախկինում ընդհանրապես անհաջող սիրային փորձառություններ է ունեցել, բայց իրավիճակը փոխվում է այն բանից հետո, երբ նա հանդիպում է գեղեցիկ, բայց համեստ մեքսիկացի-ամերիկացի վարսավիր Րիչիին (Ռաուլ Կաստիյո)։ Միաժամանակ իր աշխատավայրում նոր ղեկավար է ժամանում՝ սեքսուալ Քևինը (Րասել Թովի): 

Ընկերներից մյուսը Դոմն է (Մուրեյ Բարթլեթ), ով 39-ամյա մատուցող է և երազում է մի օր ունենալ իր սեփական ռեստորանը: Իսկ երրորդը 31-ամյա և որպես արվեստագետի օգնական աշխատող Ագուստինն է (Ֆրենքի Ջեյ Ալվարեզ), ով ծագումով Կուբացի է և ուսանողական տարիներից ի վեր՝ Փեթրիկի ամենամոտ ընկերը:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Թեմաներ

Այս սերիալի հիմնական թեման սիրո (և շարունակական հարաբերության) և սեքսի (և պատահական շփման) միջև երկընտրանքի և հավասարակշռության հարցն է գեյ շրջանակներում: Բոլոր երեք տղաներն իրականում փնտրում են սեր և երջանկություն, բայց սիրելու պարագայում նրանք պետք է ընդունեն իրենց զգացմունքային խոցելիությունը, որից սարսափում և խուսափում են: Փոխարենը նրանք նախընտրում են պատահական շփումները և զուտ սեքսը:

Սերիալում քննարկվող այլ թեմաները ներառում են միջ-ռասայական և միջ-դասակարգային կապերը (Րիչին և Փեթրիկը), թմրամիջոցներից կախվածությունը, սեքսը և հիգիենան, ինչպես նաև ծերացումը: Այս թեմաների մեծ մասը հետաքրքիր են, բայց ոչ շատ նոր՝ բացառությամբ ծերացման խնդրի (40-ամյա Դոմը): Հարկ է նշել, որ սերիալը չի կենտրոնանում լուրջ թեմաների վրա, ինչպիսիք են հոմոֆոբիան, ՁԻԱՀ-ը կամ պայքարը հանուն հավասար իրավունքների:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՍԵՐԻԱԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
UAKINO
NUR
SERIA Z
KADU
___________________________________________________________
«Փնտրելիս» սերիալը այս կայքում

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  >>>  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  >>>  ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ, Փեթրիկը և իր ընկերները  >>>  ԱՅՍՏԵՂ