20.12.14

«Քամասութրա» ներդաշնակ և զգայական սեքսի տարբերակներ, օնլայն ցուցահանդես 4 մասով, նախաբան

Մի հինդու տաճարի քանդակներ

«Քամասութրան» (ոմանք թարգմանել են կամասուտրա) մի հին գիրք է՝ նվիրված մարդկային ցանկության հարցին, որն ըստ հինդու մտքի կյանքի չորս հոգևոր նպատակներից մեկն է: Գիրքը կազմվել է մոտավորապես 4-րդ դարում մի փիլիսոփայի կողմից, ով համադրել և հավաքագրել  է մի շարք ավելի վաղ գրվածքներ: Քամասութրայի մի մասը մանրամասնորեն քննարկում է սեռական տարբեր խնդիրներ՝ այդ թվում սեռական շփման հնարավոր դիրքերի և ձևերի էությունը (ի դեպ՝ առանց նկարազարդումների):
 
Իր մի շարք հատվածներում գիրքը քննարկում է նաև հնարավոր նույնասեռական փորձառությունները՝ շատ պարզ ու հստակ ոճով, առանց որևէ քողարկումների և կնճռոտ արտահայտությունների:
 
Հարկ է նշել, որ նույնասեռականության վերաբերյալ հինդու կրոնը պարունակում է անհամապատասխանություններ և հակասություններ: Չնայած նրան, որ որոշ հինդու «սուրբ» գրքեր պարունակում են հստակ հրահանգներ` ընդդեմ նույնասեռականության, որոշ հինդու հոսանքներ նույնասեռականությունը համարում են բնական մի երևույթ և մարդկային ցանկության հնարավոր արտահայտություններից մեկը:
 
Այստեղ մենք ներկայացնում ենք լուսանկարների և գեղանկարների հավաքածուներ, որոնցում հեղինակներն ապացուցում են իրենց քամասութրայական ոգեշնչումնրը՝ նույնասեռական շփումների տարբերակումներով: 
  1. Մեծ Մոնղոլների քամասութրայական մանրանկարները >>> ԱՅՍՏԵՂ
  2. Միսիոներական դիրքեր >>> ԱՅՍՏԵՂ
  3. Տերմինատորական շփումներ >>> ԱՅՍՏԵՂ
  4. Երաժշտական էրոտիկ նոտաներ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: