Showing posts with label 1980-89 թ. ֆիլմ. Show all posts
Showing posts with label 1980-89 թ. ֆիլմ. Show all posts

12.6.14

Ֆիլմ >>> Սարդ-կնոջ արցունքը, մաս 1-ին՝ 2-ից


 Ֆիլմ
 Սարդ-կնոջ համբոյրը / The Kiss of the Spider Woman 

 / Поцелуй женщины-паука
 ՌԵԺԻՍՈՐ
 Հեկտոր Բաբենկո
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Լեոնարդ Շրեյդեր

 հիմնված Մանուել Փուիգի համանուն վեպի վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Նանդո Կորդեյրո և Ջոն Նեչլինգ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Ուիլյամ Հարթ, Ռաուլ Խուլյա, Սոնյա Բրագա
 ՏԱՐԵԹԻՎ
 1985
 ԵՐԿԻՐ
 Բրազիլիա և ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 121
Երջանիկ զգալու մեջ ամենահաճելին այն է, որ մեզ թվում է, թե այլևս երբեք դժբախտ չենք լինելու: 
- Մանուել Փուիգ
Համանուն հաջողակ գրքի և պիեսի հիման վրա նկարված այս ֆիլմը պատմում է երկու տարբեր և շատ առումներով՝ հակադիր տղամարդկանց մասին, ովքեր կիսում են մի բանտախուց, անանուն լատինաամերիկյան մի երկրում, որտեղ իշխում է զինվորական կառավարություն: 

Լուիս Մոլինան (Ուիլյամ Հարթ) նույնաասեռական դեկորատորէ, ով գտնվում է բանտում՝ դեռահաս տղայի հետ սեքսով զբաղվելու մեղադրանքով, իսկ Վալենթին Արեգուին (Ռաուլ Խուլյա) լրագրող է, ով ազատազրկվել է իր քաղաքական գործունեության պատճառով, մի հեղափոխական խմբի շրջանակներում:

Երկու հակասական կերպարներ

Պատկերված են երկու շատ կարծրատիպային կերպարներ՝ մի «փափուկ» տղամարդ և մի «իսկական» տղամարդ: Մոլինան մեղմ, զգացմունքային, թուլամորթ և որոշ առումներով՝ ծանծաղ նույնասեռական-տրանսվեստիտ է: Նա նախընտրում է մտածել և գործել կանացիորեն և մշտապես փորձում է գտնել իր կյանքի «իսկական տղամարդուն», ում կարող է լիովին սիրել և տրվել՝ որպես իր տիրոջ: Մինչդեռ Վալենթինը կոշտ, կոպիտ, մորուքավոր և փոքր-ինչ ձանձրալի ու խոժոռ մարդ է: 

Մոլինան հոգ է տանում մարդկային հարաբերությունների և զգացական կապերի համար և անտարբեր է հասարակական և քաղաքական հարցերի նկատմամբ: Բանտախցում գրեթե ոչինչ չունենալով՝ նա կարողանում է իրեն վերածել մի փողփողուն դրագ-քուինի և կազմակերպել ճոխ ֆիեստաներ: Կյանքի ծանր իրողություններից փախչելու համար նա ապաստան է գտնում երևակայական մի աշխարհում, որտեղ կարող է արտահայտել իր հմայքը կին կերպարների նկատմամբ և իրեն նույնականացնել նրանց հետ: 

Վալենթինը, ի տարբերություն Մոլինայի, լիովին կլանված է իր քաղաքական պայքարով և մարքսիստական գաղափարախոսությամբ: Նրա համար սերն ու կյանքի հաճույքները, ինչպիսիք են, օրինակ, լավ ուտեստները, երկրորդական են: Նա նույնիսկ դեռ չի խոստովանել իր սերը վաղեմի նշանածին:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Բախում և հաշտեցում

Երկու բանտակիցները, բնականաբար, բախվում են: Մոլինայի համար Վալենթինը տխուր մի մարդ է, ով ունի շատ նեղ և սահմանափակ հայացք կյանքին: Վալենթինի համար Մոլինան հասարակական պարազիտ է, տգետ ու վախկոտ մի մարդ, ով հաճախ մոռանում է իր «տղամարդկությունը»: Նա արհամարհում է Մոլինային: 

Սակայն երազողի և ակտիվիստի միջև առկա լարվածությամբ հանդերձ՝ ի վերջո երկուսի միջև զարգանում է փոխադարձ հարգանք ու բարեկամություն: Այս անհավանական մերձեցման պատճառներից մեկն այն է, որ գաղտնի ծառայությունները Մոլինայից խնդրել են լրտեսել Վալենթինին: Այնպես որ, Մոլինան փորձում է ամեն գնով մտերմանալ Վալենթինի հետ և նվաճել նրա վստահությունը: Մյուս պատճառն այն է, որ նա հրապուրվել է Վալենթինով: Նա անկեղծ է, երբ Վալենտինին առաջարկում է իր սիրտը՝ քաղցրավենիքի մի սրտաձև տուփի տեսքով:  

Փախուստ դեպի երևակայական աշխարհ

Սա ֆիլմ է՝ ֆիլմի մեջ: Մոլինան հաճախ է իր ժամանակն անցկացնում սիրած ֆիլմերի հիշողությունները պատմելով: Այդ ֆիլմերից մեկը պատերազմական սիրավեպ է, որում ֆրանսիացի մի կաբարեի երգչուհի (Սոնյա Բրագա) սիրահարվում է գերմանացի մի գեղեցիկ սպայի: Ապաքաղաքական Մոլինան երբեք չի հասկացել, որ դա նացիստական քարոզչական ֆիլմ է: Ի դեպ նրա ընդհանուր գիտելիքներն այնքան սահմանափակ են, որ նա հրեաներին շփոթում է թուրքերի հետ: 

Մոլինայի պատմած երկրորդ ֆիլմը, կարծես թե, իրականում ֆիլմ չէ և զուտ իր երևակայության արդյունքն է: Այս երկրորդ «ֆիլմը» արևադարձային սիրային հեքիաթ է, որի գլխավոր հերոսներն են Սարդ-կինը (Սոնյա Բրագա) և Վալենթինը:

Մոլինայի  պատմությունները հյուսվում են այնպես, որ նրան թույլ են տալիս ստեղծել երևակայական աշխարհ՝ Վալենթինին զվարճեցնելու և նրա ուշադրությունը իր ազատազրկման ծանր իրողությունից, այդ թվում՝ հարցաքննության և խոշտանգման փորձառություններից շեղելու համար: Աստիճանաբար Վալենթինը սկսում է գնահատել Մոլինայի զվարթ ու երջանիկ ապրելու ձգտումը, նրա հարուստ երևակայությունը և բարությունը: Այս փոխադարձ հարգանքը, իրար վրա ազդելը ու իրարից սովորելը, սակայն, տանում են շատ ավելի հեռու և հանգեցնում անսպասելի զարգացումների:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
_____________________________________________________
«Սարդ-կնոջ համբոյրը» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

8.6.14

ֆիլմ >>> Հարվի Միլքի ժամանակները, մաս 1-ին՝ 3-ից


 ՖԻԼՄ
 Հարվի Միլքի ժամանակները / The Times of 

 Harvey Milk / Времена Харви Милка
 ՌԵԺԻՍՈՐ
 Րոբ Էփսթին
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Րոբ Էփսթին, Կարթեր Ուիլսոն, 

 Ջուդիթ Կոբրն
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարք Իշամ
 ՏԵՔՍՏ ԿԱՐԴԱՑՈՂ
 Հարվի Ֆիերսթին
 ՏԱՐԵԹԻՎ
 1984
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 90

Սա լավ կառուցված, ոգեկոչող և բովանդակալից ֆիլմ է, որը փաստագրում է Հարվի Միլքի (1930-1978) քաղաքական կարիերան, ով գեյ ազատագրական շարժման առաջնորդներից մեկն է եղել և ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բացահայտ նույնասեռական ընտրված պաշտոնյան: 

Միլքը 1977 թ. ընտրվեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքային ավագանու անդամ և սպանվեց 11 ամիս անց: Ինչպես վկայում է ֆիլմի անվանումը սա ոչ այնքան անհատ Միլքի մասին է, այլ նրա ժամանակաշրջանի, և ցույց է տալիս, թե ինչպես է Միլքը ազդվում ժամանակաշրջանից  և ինչպես է փոփոխության ենթարկում դրան:

Ցնցող սկիզբ

Ֆիլմը սկսվում է ցնցող և վշտալի մի տեսարանով: Առաջին պատկերները, որոնք մենք տեսնում ենք՝ լրատվական միջոցների հաղորդումներն են Միլքի սպանության հայտարարության մասին և այն բանի մասին, որ կասկածյալը Դան Ուայթ անունով մի այլ ավագանու անդամ է: Ընտրելով բացման այս տեսարանը՝ ռեժիսորը համարձակությամբ և անկեղծությամբ նախընտրում է խուսափել ֆիլմում կեղծ անորոշության գոյացումից:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>> 


Տարբեր, բայց լրացուցիչ վկայություններ

Ֆիլմը պատրաստվել է՝ օգտագործելով բնօրինակ հարցազրույցներ, բացառիկ վավերագրական կադրեր, հեռուստատեսային լուրերի հաղորդումներ և արխիվային նյութեր: Ֆիլմում Միլքը հանդես է գալիս որպես բարեհամբույր, հմայիչ, աշխույժ և բնազդորեն քաղաքական մի անձնավորություն, ով անդադար ցուցաբերում է հոգատարություն և հսկայական հումորի զգացում:

Ֆիլմի համար տեսագրված ութ բնօրինակ հարցազրույցները ներկայացնում են տարբեր, բայց լրացուցիչ տեսակետներ Միլքի մասին թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես ակտիվիստ և թե՛ ուղղակի որպես մարդ: 

Այս ութ անձնավորությունները աշխատել են Միլքի հետ տարբեր հարթակներում (քաղաքապետարանի քարտուղարուհի, ընտրական շտաբի համակարգող, մարտակից ակտիվիստ և այլն): Ի դեպ՝ մենք չենք տեսնում և լսում նրանց, ովքեր եղել են նրա ամենամտերիմները, ինչպես իր զուգընկեր Սկոտ Սմիթը: 

Հարկ է նաև նշել, որ հարցվածների մեծ մասը նույնասեռականներ են, որը կարող է նրանց մոտ ինչ որ չափ դրական տրամադրության առիթ է տվել Միլքի մասին: Թեկուզ երևի հենց այդ պատճառով ամենազարմանալի և ամենաբովանդակալից հարցազրույցը մի արհմիության առաջնորդի հետ է՝ մի սովորական տարասեռական տղամարդ, ով մեզ օգնում է պատկերացնել, թե ինչպես էր Միլքը ընկալվում նրանց կողմից, ովքեր սովորաբար չէին շփվում և, առավելապես, համագործակցում մի գեյ մարդու և ակտիվիստի հետ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Հարվի Միլքի ժամանակները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ