8.6.14

ֆիլմ >>> Հարվի Միլքի ժամանակները, մաս 1-ին՝ 3-ից


 ՖԻԼՄ
 Հարվի Միլքի ժամանակները / The Times of 

 Harvey Milk / Времена Харви Милка
 ՌԵԺԻՍՈՐ
 Րոբ Էփսթին
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Րոբ Էփսթին, Կարթեր Ուիլսոն, 

 Ջուդիթ Կոբրն
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարք Իշամ
 ՏԵՔՍՏ ԿԱՐԴԱՑՈՂ
 Հարվի Ֆիերսթին
 ՏԱՐԵԹԻՎ
 1984
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 90

Սա լավ կառուցված, ոգեկոչող և բովանդակալից ֆիլմ է, որը փաստագրում է Հարվի Միլքի (1930-1978) քաղաքական կարիերան, ով գեյ ազատագրական շարժման առաջնորդներից մեկն է եղել և ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բացահայտ նույնասեռական ընտրված պաշտոնյան: 

Միլքը 1977 թ. ընտրվեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքային ավագանու անդամ և սպանվեց 11 ամիս անց: Ինչպես վկայում է ֆիլմի անվանումը սա ոչ այնքան անհատ Միլքի մասին է, այլ նրա ժամանակաշրջանի, և ցույց է տալիս, թե ինչպես է Միլքը ազդվում ժամանակաշրջանից  և ինչպես է փոփոխության ենթարկում դրան:

Ցնցող սկիզբ

Ֆիլմը սկսվում է ցնցող և վշտալի մի տեսարանով: Առաջին պատկերները, որոնք մենք տեսնում ենք՝ լրատվական միջոցների հաղորդումներն են Միլքի սպանության հայտարարության մասին և այն բանի մասին, որ կասկածյալը Դան Ուայթ անունով մի այլ ավագանու անդամ է: Ընտրելով բացման այս տեսարանը՝ ռեժիսորը համարձակությամբ և անկեղծությամբ նախընտրում է խուսափել ֆիլմում կեղծ անորոշության գոյացումից:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>> 


Տարբեր, բայց լրացուցիչ վկայություններ

Ֆիլմը պատրաստվել է՝ օգտագործելով բնօրինակ հարցազրույցներ, բացառիկ վավերագրական կադրեր, հեռուստատեսային լուրերի հաղորդումներ և արխիվային նյութեր: Ֆիլմում Միլքը հանդես է գալիս որպես բարեհամբույր, հմայիչ, աշխույժ և բնազդորեն քաղաքական մի անձնավորություն, ով անդադար ցուցաբերում է հոգատարություն և հսկայական հումորի զգացում:

Ֆիլմի համար տեսագրված ութ բնօրինակ հարցազրույցները ներկայացնում են տարբեր, բայց լրացուցիչ տեսակետներ Միլքի մասին թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես ակտիվիստ և թե՛ ուղղակի որպես մարդ: 

Այս ութ անձնավորությունները աշխատել են Միլքի հետ տարբեր հարթակներում (քաղաքապետարանի քարտուղարուհի, ընտրական շտաբի համակարգող, մարտակից ակտիվիստ և այլն): Ի դեպ՝ մենք չենք տեսնում և լսում նրանց, ովքեր եղել են նրա ամենամտերիմները, ինչպես իր զուգընկեր Սկոտ Սմիթը: 

Հարկ է նաև նշել, որ հարցվածների մեծ մասը նույնասեռականներ են, որը կարող է նրանց մոտ ինչ որ չափ դրական տրամադրության առիթ է տվել Միլքի մասին: Թեկուզ երևի հենց այդ պատճառով ամենազարմանալի և ամենաբովանդակալից հարցազրույցը մի արհմիության առաջնորդի հետ է՝ մի սովորական տարասեռական տղամարդ, ով մեզ օգնում է պատկերացնել, թե ինչպես էր Միլքը ընկալվում նրանց կողմից, ովքեր սովորաբար չէին շփվում և, առավելապես, համագործակցում մի գեյ մարդու և ակտիվիստի հետ:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

___________________________________________________________
«Հարվի Միլքի ժամանակները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: