8.6.14

ֆիլմ >>> Հարվի Միլքի ժամանակները, մաս 3-րդ՝ 3-ից


Միլքից հետո

Իր վերջին մեկ երրորդում ֆիլմը հետևում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Միլքի սպանությունից հետո, այդ թվում՝ նրան սպանող Դան Ուայթի դատավարությանը: Ֆիլմը խուսափում է շահարկել Ուայթի գործի հնարավոր հոգեբանական դրդապատճառները: Ֆիլմը ներառում է Ուայթի խոստովանության ձայնագրության զգալի մասը: Հարկ է նշել, որ այդ խոստովանությունը առանցքային դեր է ունեցել երդվյալ ատենակալներին համոզելու, որ Ուայթի գործողությունը կանխամտածված չի եղել: 

Ֆիլմը ցույց է տալիս տեսանյութեր երկու հակադիր ցույցերից: Առաջինը լուռ ու զուսպ, մոմի լույսի ներքո մի երթ է՝ Միլքի հիշատակին, նրա սպանությունից անմիջապես հետո, իսկ երկրորդը մի քանի ամիս անց զայրացած գեյ ամբոխի ցույցն է և զանգվածային անկարգությունները, որոնք հաջորդում են Ուայթի դատավճռի հայտարարությանը:

-Եթե Դան Ուայթը սպանած լիներ միայն քաղաքապետին, նա հաստատ կդատապարտվեր ցմահ բանտարկության,- ֆիլմում ասում է մի հոգի՝ ավելացնելով «բայց նա սպանել է նաև մի գեյի և հետևաբար նրան հեշտությամբ ազատ արձակեցին»: Ուայթը կրեց ընդամենը հինգ տարի ազատազրկում և ազատ արձակվեց այս ֆիլմի ավարտից քիչ առաջ: (Նշենք, որ նա ինքնասպան է լինում այս ֆիլմից մեկ տարի անց):

Պատգամ

Որոշ ժամանակ նախքան իր սպանությունը Միլքը ձայնագրել է հետևյալ հաղորդագրությունը. «Ես խնդրում եմ, որ շարժումը շարունակվի, որ շարժումը աճի, քանի որ անցյալ շաբաթ ինձ զանգահարեցին Փենսիլվանիայի Ալթունա քաղաքից և պարզվեց, որ իմ ընտրվելը հույս է ներշնչել ինչ-որ մեկին, ևս մի հոգու: Եվ, ի վերջո, դրա մասին է այս բոլորը: Ոչ թե անձնական շահի, ոչ թե «ես»-ի , ոչ թե ուժ ձեռք բերելու, այլ Փենսիլվանիայի Ալթունայում բնակվող երիտասարդներին հույս տալու մասին է: Մենք պետք է նրանց հույս տանք: 

ԱյստեղՄիլքը հղում է անում հեռավոր գյուղաքաղաքում ապրող մի պատանու, ով Միլքի ընտրության լուրը լսելուց հետո վերանայում է իր որոշումը ինքնասպան լինելու կապակցությամբ: Միլքը ավելացնում է՝ «ես գիտեմ, որ մենակ հույս ունենալով չի կարելի ապրել, բայց առանց դրա էլ կյանքը չարժե ապրել»:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.4 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 

Նա ծառայել է ԱՄՆ-ի նավատորմում 1951-1955 թ.

Սկոտ Սմիթի հետ


Միլքը առաջին «գեյերի և լեսբուհիների ազատության
երթ»-ում, որը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկո քաղա-
քում 1978 թ.:




Դան Ուայթի հետ






Ուայթի դատավճռի հայտարարության հաջորդող
զանգվածային անկարգությունները
Դան Ուայթը

ֆիլմի ռեժիսորը
1985-ին ֆիլմը հաղթող ճանաչվեց
Օսկարի վավերագրական ֆիլմի
անվանակարգում
___________________________________________________________
«Հարվի Միլքի ժամանակները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: