12.6.13

Ֆիլմ >>> Ապաստան, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Ապաստան / Shelter / Убежище
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջոնահ Մարքովիթս
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ջոնահ Մարքովիթս   
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Ջոն Րոբինսոն
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Թրեվոր Րայթ, Բրեդ Րոուի
 ՏԱՐԵԹԻՎ
 2007
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 88

Այս ֆիլմի գլխավոր հերոս Զաքը (Թրեվոր Րայթ) ցանկանում է դառնալ գեղանկարիչ,  բայց արվեստի ինստիտուտում սովորելու իր հնարավորությունը զոհաբերել է, որպեսզի կարողանա աշխատել և ֆինանսապես օգնել իր ավագ քրոջը և հնգամյա եղբորորդի Կոդիին: Իր ազատ ժամերին նա նկարում է որմնանկարներ, զբաղվում է ալիքասահքով և ունենում է հանդիպումներ  իր մտերիմ ընկերոջ և զուգընկերուհու հետ: Երբ իր ընկերոջ ավագ եղբայրը՝ Շանը (Բրեդ Րոուի), Լոս Անջելեսից վերադառնում է իրենց քաղաք մի քանի շաբաթով, Զաքի կյանքը հիմնովին փոխվում է:

Զաքը և Շանը շատ արագ մտերմանում են, քանի որ երկուսն էլ սիրում են ալիքասահքով զբաղվել: Շանը, ով գրող է, Զաքին խրախուսում է հետամուտ լինել արվեստի ինստիտուտում կրթությունը շարունակելու իր ձգտմանը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>




Մի գիշեր, երբ երկուսն էլ խմած են լինում, հանկարծակի  համբուրվում են, ինչը Զաքին ամբողջովին շփոթության է մատնում, քանի որ նա դժվարանում է հասկանալ և ընդունել այն հանգամանքը, որ իրեն կարող է ինչ-որ  տղամարդ գրավիչ թվալ:

Պատահական սեր

Սա մի պարզ պատմություն է պատահական սիրո մասին՝ մի սեր, որը զարգանում է բարեկամական հարաբերություններից: Պատահական է այն բանով, որ նախքան Շանի հետ մտերմանալը, Զաքը լիովին անտեղյակ է իր սեռական կողմնորոշման մասին: Դեռ ավելին՝ կարծես թե հերոսներից ոչ մեկն իր կյանքի այդ փուլում լուրջ հարաբերությունների պատրաստ չի:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
«Ապաստանը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: