21.6.13

Ֆիլմ >>> Պատրիկ 1.5 , մաս 2-րդ՝ 2-ից


Ընտանեկան ճգնաժամ

Զույգը մոտենում է որդեգրման գործակալությանը՝ շտկելու այս սխալը, բայց  վերջինս նրանց խնդրում է համբերել և սպասել մի որոշ ժամանակ: Հաջորդող քանի օրերի ընթացքում երեք կերպարների մեջ՝ թե՛ պատանու և զույգի,  թե՛ ամուսինների միջև ծագում են սուր հակամարտություններ:

Իրական Շվեդիան

Ֆիլմի պատմությունը մեծ չափով կանխատեսելի է, այնուամենայնիվ, ֆիլմը զվարճալի է և հետաքրքիր՝ հմուտ դերակատարումներով և ռեժիսուրայով: Ֆիլմը ցուցադրում է այն մարտահրավերները, որոնց նույնասեռականները, ընդհանրապես և նույնիսկ ազատ երկրներում,  բախվում են, երբ ցանկանում են ձևավորել ընտանիք և վարել սովորական կյանք:

Այն նաև ցույց է տալիս, թեպետ խելամիտ և կատակերգական ոճով, հոմոֆոբիայի պատահական արտացոլումներն աշխատանքային ոլորտում և ինչպես նաև հանրային կյանքում: Սրանք խիստ հակադրվում են այն շատ դրական պատկերին, որը Շվեդիան ձևավորել է արտերկրում շնորիվ իր առաջադեմ օրենսդրության՝ սեռական փոքրամասնությունների և հասարակական այլ հարցերի առնչությամբ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.9 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

 ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>



- Սա չի ստացվի: Ինչպե՞ս եմ ձեզ կոչելու,
հայրի՞կ և զայրի՞կ:

- Ես մի անգամ քացով տվեցի մի գոմիկի դեմքին:

- Ինչ որ բան կա իմ մեջ, որը հրահրում ա վատ բաների:
- Գնա՛ դժոխք, գոմի՛կ:


- Դու սովորում ես ապրել սպիերով:
________________________________________________________
«Պատրիկ 1.5-ն» այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: