Showing posts with label Guys and Balls. Show all posts
Showing posts with label Guys and Balls. Show all posts

11.7.13

Ֆիլմ >>> Մեր նման տղերքը, մաս 2-րդ՝ 2-ից


Ֆիլմը ներկայացնում է մակերեսայնորեն, բայց մեծ հումորով, թե ինչպես է Էկքին դրսևորում իր սեռական կողմնորոշումը իր ընկերների և ընտանիքի անդամների հանդեպ և ինչպես հետագայում ջանքեր է գործադրում «գեյ թիմ» կազմելու ուղղությամբ՝ ապացուցելու բոլորին, որ նույնասեռականները կարող են լինել կոմպետենտ մարզիկներ:

Իսկական տղամարդիկ

Այս ֆիլմի հիմնական հետաքրքրությունը այն է, որ առաջին ֆիլմերից է, որ զբաղվել է սպորտի մեջ նույնասեռականների ներկայության թեմայով: Մի շարք «տղամարդկային» ոլորտների պես, ինչպիսիք են բանակը և ոստիկանությունը, որոշ սպորտաձևեր, ինչպիսիք են ֆուտբոլը և հոկեյը, ընկալվում են որպես «կոշտ» ոլորտներ, որտեղ մասնակիցներից ակնկալվում է լինել «իսկական տղամարդիկ» (ոչ թե նույնասեռականներ) և, հետևաբար, նույնասեռական մարզիկները հակված են մնալ ծպտյալ, նույնիսկ այն երկրներում, որտեղ նույնասեռականությունն այլևս տաբու չէ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.7 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
5 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>






- Ինձ հարկավոր են մի քանի կոշտ տղերք:






ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>


___________________________________________________________
«Մեր նման տղերքը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

10.7.13

Ֆիլմ >>> Մեր նման տղերքը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Մեր նման տղերքը / Guys and Balls / Забойный футбол
 ՌԵԺԻՍՈՐ
 Շերի Հորման
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Բենեդիքթ Գոլհարթ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարտին Թոդշերաու
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Մաքսիմիլյան Բրյուքներ, Դավիդ Րոթ
 ՏԱՐԵԹԻՎ
 2004
 ԵՐԿԻՐ
 Գերմանիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 106

Էկքին (Մաքսիմիլյան Բրյուքներ) մի փոքր քաղաքի հացթուխի որդի է, ով որպես դարպասապահ խաղում է թաղի ֆուտբոլային թիմում մինչև այն օրը, երբ պատահմամբ նրա թիմակիցները հայտնաբերում են, որ նա նույնասեռական է: Այն բանից հետո, երբ իր հոմոֆոբ թիմակիցները նրան ստորացնում և բացառում են թիմից, Էկքին երդվում է , որ մի օր վերադառնա մի բացառիկ գեյ թիմի հետ միասին՝ մարտահրավեր նետելու և հաղթելու իր հին թիմակիցներին: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Գեյ թիմ»

Էկքին տեղափոխվում է Դորթմունդ, ուր ապրում է իր քույրը և այնտեղ սկսում է որոնել ու հավաքագրել գեյ ֆուտբոլիստների: Թիմի ձևավորման ընթացքումի նա սիրահարվում է Սվենին (Դավիդ Րոթ):

Սա շատ զվարճալի ֆիլմ է՝ թեպետ ունի կանխատեսելի պատմություն և լի է կարծրատիպային գեյ կերպարներով: Ի դեպ՝ ֆուտբոլի հավաքականը, որը Էկքին աստիճանաբար ձևավորում է, ներառում է Գերմանայի տարբեր գեյ ենթախմբերի և ենթամշակույթների ներկայացուցիչների, որոնք ծաղրապատկերված են, բայց այդուամենայնիվ համակրելի և հուզիչ կերպարներ են:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
__________________________________________________________
«Մեր նման տղերքը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ