16.6.14

Ֆիլմ >>> Նախքան գիշերամուտ, մաս 2-րդ՝ 2-ից


Բանտում

1974 թ. Առենասը ձերբակալվում է իբրև մանկապղծության և առանց պաշտոնական արտոնության արտերկրում հրատարակչական գործունեություն ծավալելու («հակահեղափոխական քարոզչություն») մեղադրանքներով: Նա փորձում է բանտից փախչել, բայց նորից ձերբակալվում է և այս անգամ տեղափոխվում է տխրահռչակ մի բանտ, որտեղ հիմնականում պահվում են մարդասպաններ և բռնաբարողներ:

Շատ տպավորիչ է, թե ինչպես է  Առենասը պայքարում շարունակել իր ստեղծագործական աշխատանքը ցանկացած իրավիճակում: Նոր բանտում նա օգնում է անգրագետ բանտարկյալներին՝ նրանց կողմից նամակներ գրելով իրենց կանանց ու սիրուհիներին: Փոխարենը նրանք Առենասին վարձահատույց են լինում  ծխախոտով, որի թուղթը նա օգտագործում է գրելու համար:

Շոն Փենն անճանաչելի է ոսկե ատամներով մի
գյուղացու դերում
Այսպիսով 70-ականների մեծ մասը Առենասը անց է կացնում բանտարկության մեջ: Բանտից ազատվելով թաքնվելով՝  փորձում է երկրից փախչել, իհարկե, այդ ընթացքում չի դադարում  գրել: Նրա աշխատանքները, սակայն, մնում են չհրատարակված՝ Կաստրիստ իշխանությունների տխրահռչակ գրաքննության պատճառով:

«Աքսորում»

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես, 1980 թ. շնորհիվ Կուբայի և ԱՄՆի միջև արտագաղթի վերաբերյալ կնքված մի համաձայնագրի, Առենասը վերջապես կարողանում է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նա սկսում է նոր կյանք իր բարեկամ Լազարո Գոմեզ Կառիյեսի (Օլիվիե Մարտինեզ) հետ: «Աքսորը» Առենասին բերում է ազատություն, սակայն չի ապահովում երջանկություն:

տեսարան ֆիլմից >>> անմիջական մի համբույր


Մի քանի տարի անց նա ախտորոշվում է ՁԻԱՀ-ով և երեք տարի տառապելուց հետո՝ 1990 թ., ինքնասպան է լինում: Վերջին տեսարաններից մեկում՝ հիվանդանոցից տուն վերադառնալու ճամփին, արտասանվում է «Շքերթը ավարտվեց» բանաստեղծությունը՝ մի բանաստեղծություն, որը նա գրել է հեղափոխության հետևանքների և իր հիասթափության մասին:

Ընդհանրապես, Առենասի կյանքի վերջին 10 տարիների լուսաբանումը բավականին սահմանափակ է, արագ և, ի տարբերություն ֆիլմի մյուս հատվածներին՝ փոքր-ինչ միալար: Սա, թերևս, վկայում է, որ ԱՄՆ-ում կյանքը ավելի քիչ է ոգեշնչել նրան: 

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>






Ջոնի Դեփը ֆիլմում խաղում է երկու փոքր դերեր` «Բոն-Բոն» անունով մի հրապուրիչ տրանսվեստիտի դերը և սադիստ, բայց սիրախոսող բանտապետ լեյտենանտ Վիկտորի դերը:











ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները >>>



Իրական Ռեյնալդո Արենասը >>>
  



Խավիեր Բարդեմը Ռեյնալդո Առենասին մարմնավորելու համար լավագույն դերասան ճանաչվեց Վենետիկի միջազգային կինոփառատոնում 2000 թ.

___________________________________________________________
«Նախքան գիշերամուտը» այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՕՊԵՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ >>> ԱՅՍՏԵՂ 

No comments: