1.9.14

ֆիլմ >>> Իմ եղբայր՝ Նիխիլը, մաս 2-րդ՝ 2-ից


Համաճարակ տգիտություն

Ֆիլմը տեղի է ունենում Գոայում, որը մեծ համբավ վայելող ծովափյա քաղաք է: Մինչև 1961 թ., շուրջ 450 տարի, եղել է պորտուգալական գաղութ, և շարունակում է ամեն տարի գրավել մեծ թվով միջազգային զբոսաշրջիկների: Բնականաբար սպասելի էր, որ նրա արևմտամետ  բնակչությունը կլիներ ավելի լավ տեղեկացված և լայնախոհ, և կցուցաբերեր ավելի ադեկվատ վերաբերմունք ՄԻԱՎ-ով վարակված մի անձի նկատմամբ: Դա, սակայն, այդպես չէ: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես նրանք հալածում են մի ամբողջ ընտանիք և կիրառում հոմոֆոբ և անհանդուրժողական քայլեր ընդեմ Նիխիլին և նրան սատարող անձանց:

Այն, ինչ նույնչափ ցնցող է, պետության մոտեցումն է: Մի օր Նիխիլին ձերբակալում են լոկ այն պատճառով, որ վարակված է: Նրան փակում են մի կեղտոտ և փնթի սանատորիայում՝ ըստ Գոայի հանրային առողջապահության օրենքի, որը թույլ է տալիս կառավարությանը մեկուսացնել ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց:

Նիխիլի բռնափակումը սանատորիայի թշվառ պայմաններում ֆիլմի ամենամտահոգիչ դրվագներից մեկն է: Ըստ երևույթին, ժամանակի կառավարությունը նույն չափ անտեղյակ է եղել ՁԻԱՀ-ի մասին, որքան ընհանուր բնակչությունը:

Ընդունումը

Չնայած համայնքի կողմից արտահայտված սպառնալիքների, Անամիքան և Նայջելը մի փաստաբանի օգնությամբ ձեռք են բերում Նիխիլի ազատ արձակումը: Նիխիլը շարունակում է պայքարել ազատ և արդար ապրելու համար: Ի վերջո նա անցնում է ՁԻԱՀ-ի փուլին: Նա նաև հաշտվում է իր ծնողների հետ:

Առավել անսպասելի իրադարձություն է տեղի ունենում մեկ տարի Նիխիլի մահվանից անց` նրա ծնողները սկսում են վերաբերվել Նայջելի հետ իրենց որդու նման: Իրենց որդու նույնասեռականությունը և Նայջելին որպես նրա լիարժեք զուգընկերոջ ընդունումը, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ քան երբեք:

_____________________________________________________________ 
Դոմինիկ Դը Սուզա (1959-1992)  >>> ֆիլմի սցենարը մեծապես ոգեշնչված է նրա կյանքից, ով պատմականորեն ՄԻԱՎ-ով ախտորոշված առաջին անհատն է եղել Հնդկաստանում:



ՄԻԱՎ-ը և այլ թեմաներ

Սա մի սկսնակ ռեժիսորի շատ լավ առաջին աշխատանք է : Նաև առաջին հնկական ֆիլմն է, որի հիմնական հերոսները գեյ են: Ֆիլմը անդրադառնում է ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին, որոնք կարող են Հնդկաստանում ամրապնդել այն միտքը որ ՁԻԱՀ-ը նոյնասեռական հիվանդություն է կամ այն որ ՁԻԱՀ-ը նույնասեռականությանը հետ կապված միակ թեման է:

Ֆիլմը, սակայն, Նիխիլի պատմության միջոցով, բարձրացնում և քննարկում է մի շարք այլ կարևորագույն թեմաներ, ինչպիսիք են` պայքարը ապահովելու հասարակության և պետության կողմից ցուցաբերվող արդար, մարդկային արժանապատվության և հարգանքի վրա հիմնված վերաբերմունք (նույնիսկ ՄԻԱՎ-ով վարակված մի գեյ մարդու հանդեպ), գեյ որդու և իր հոր և ընտանիքի մյուս անդամների միջև հարաբերությունների դինամիկան, ծնողական ճնշումների տակ ամուսնանալու հարցը, և գեյ զույգընկերների հարաբերությունները անբարյացակամ միջավայրում:

Իմ եղբայր Նիխիլը կամ իմ զույգընկեր՝ Նիխիլը ?

Ֆիլմը նաև այն մասին է, թե ինչպես Հնդկաստանի նման մի ավանդական հասարակության մեջ, մի երիտասարդ կին ընդվզում է ծնողների դեմ որպեսզի կարողանա աջակցություն ցուցաբերել իր եղբորը: Նա քիչ անց նաև նախաձեռնում է նրանց վերահաշտեցումը և անուղղակիորեն նպաստում է եղբոր զույգընկերոջ` Նայջելի ընդունմանը ընտանիքում:

Անամիքան այն քույրն է, որ ամեն գեյ տղամարդ կուզենար  ունենալ: Ի դեպ, այս եղբայր-քույր սերտ հարաբերությունները կարևորագույն տեղ են գրավում պատմության մեջ. դա ապացուցում է նաև ֆիլմի անվանումը և պաստառը: Սակայն սա կարելի է նույնպես համարել «խուսափելու մի լուծում», այդ թվում ֆիլմի մարքեթինգային և հաղորդակցության առումով, հակակշռելու Նիխիլի նույնասեռականությանը և իր զույգընկերոջ հետ ունեցած հարաբերությանը:

Ճիշտ է, որ գրեթե ֆիլմի կեսերից, շեշտադրումը ի վերջո և անխուսափելիորեն անցում է Նիխիլ-Անամիքա ջերմ կապից` Նիխիլ-Նայջել զույգային հարաբերությանը: Նայջելը նվիրվում է իր զույգընկերոջը:

Հնդկական բայց ոչ բոլիվուդյան

Ֆիլմում դերասանական խաղը փայլուն է. խաղում են բոլիվուդյան դերասաններ, բայց սա բոլիվուդյան ֆիլմ չէ: Ֆիլմը ունի հստակ և առանց ճյուղավորումների պատմություն, ողջամիտ տևողություն, մի քանի երգ, որոնք ինտեգրված են պատմության մեջ, ոչ մի պարային համար, քանի որ պատմությունը չի պահանջում դա, և ոչ մի չափազանցված դրամատիկ տեսարան:

Բայց միևնույն ժամանակ սա բարդ գեղարվեստական ֆիլմ չէ, որ հասանելի է միայն կինոփառատոնի հանդիսատեսին:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.5 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՖԻԼՄԻ ԿԱՅՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>


- Ոչ ոք այստեղ չի ցանկանում ձեզ հետ աշխատել:
- Ես եմ, ով պետք է վախենամ ձեզ բոլորից:







ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>



 
___________________________________________________________
Իմ եղբայր՝ Նիխիլը  այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: