12.6.13

Ֆիլմ >>> Ապաստան, մաս 2-րդ՝ 2-ից


Կրկնակի մարտահրավերը
 
Կարելի է հասկանալ Զաքի զգացմունքային խառնաշփոթության աստիճանը, քանի որ նա պարտավոր  է համադրել երկու մարտահրավերներ՝ առաջին անգամ սիրահարվելու ուժեղ զգացմունքները և իր նույնասեռականության բացահայտումն ու ընդունումը: Ֆիլմն անդրադառնում է այս կրկնակի մարտահրավերին՝ առանց դրամատիկական չափազանցությունների, շատ բնական ձևով, և սա, անկասկած, ֆիլմի արժեքավոր  կողմերից մեկն է:
 
Կոդին որպես ցուցանիշ
 
Մի այլ հետաքրքիր հանգամանք այն է, թե ինչպես Զաքը, Շանը, Զաքի քույրը և նրա զուգընկերը հակադրվում են միմյանց հետ երեխա Կոդիի հանդեպ ունեցած իրենց համակրանքի, հանձնառությունների և պարտավորությունների առումով, և սա՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումներից և արյունակցական կապերից:
 
Սա նաև բացահայտում է յուրաքանչյուր երկու զույգերի պատրաստակամության մակարդակը՝ ձևավորելու կայուն ընտանեկան միավոր:
 
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.6 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10
 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ֆիլմի գլխավոր դերասանները >>>

 
 
 
___________________________________________________________
«Ապաստանը» այս կայքում
 
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
 

No comments: