12.6.13

Ֆիլմ >>> Քրիստոֆերը և իրեն նմանները, մաս 2-րդ՝ 2-ից


Իշրվուդը կինոյում՝ «Կաբարե» և այլ ֆիլմեր

Այս հեռուստաֆիլմը ունի որոշ թերություններ, բայց այդուամենայնիվ հետաքրքիր աշխատանք է: Ֆիլմի կարեորագույն կողմերից մեկն  այն է, որ մեզ թույլ է տալիս ավելի լավ ծանոթանալ Քրիստոֆեր Իշրվուդին և նրա բեռլինյան տարիներին: Ի դեպ՝ բրիտանացի վիպասանը 1939 թ. տեղափոխվել է ԱՄՆ: Նա երբեք չի թաքցրել իր նույնասեռականությունը և իր որոշ աշխատանքներում գրել է գեյ թեմաների մասին:

Տեսարան ֆիլմից  >>>


Նրա բեռլինյան շրջադարձային տարիները ներշնչել են իր աշխատանքների մի մասը՝ այդ թվում «Բեռլինի վեպերը» (1946 թ.): Ռեժիսոր Բոբ Ֆոսը 1972 թ. այս աշխատանքը վերածել է «Կաբարե» (Cabaret / Кабаре) անունով երաժշտական ֆիլմի: «Կաբարե» ֆիլմում դերասանուհի Լայզա Մինելին մարմնավորում է Սելի Բաուլս տիպարը, որը հիմնված է Ջին Րոսի վրա, իսկ դերասան Մայքլ Եորքը խաղում է Բրայան Ռոբերթսի դերը, որը ներկայացնում է Քրիստոֆեր Իշրվուդին: Ի դեպ՝ «Կաբարե» ֆիլմում Բրայան Ռոբերթսը չունի հստակ սեռական կողմնորոշում. նա  շփոթված է և հավանաբար երկսեռական: 

«Բեռլինի վեպերը» գրքի հրատարակումից երեսուն և «Կաբարե» ֆիլմի ցուցադրումից չորս տարի անց, Իշրվուդը հրատարակել է իր ինքնակենսագրական «Քրիստոֆերը և իրեն նմանները» վեպը, որում նա պարզաբանել է իր սեռական կողմնորոշումը և իր հարաբերությունները Ջին Րոսի հետ:
Կաբարե ֆիլմի բացման տեսարանը՝ Բրայան Ռոբերթսը, ում տիպարը հիմնված է Քրիստոֆեր Իշրվուդի վրա, ժամանում է Բեռլին  >>>

Հետաքրքիր է նշել, որ Իշրվուդի մի այլ աշխատանք՝ նրա 1964 թ. «Մի միայնակ մարդ» (A Single Man / Одинокий мужчина) վեպը նաև վերածվել է ֆիլմի 2009 թ.: Բացի այդ՝ 2008 թ. մի վավերագրական ֆիլմ՝ «Քրիսը և Դոնը՝ մի սիրո պատմություն» (Chris & Don: A Love Story / Крис и Дон. История любви) անունով, որը ներկայացրել է Քրիստոֆեր Իշրվուդի և իր զուգընկերոջ՝ գեղանկարիչ Դոն Բաքարդիի հարաբերությունները:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.8 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>> 



- Ես ավելի շուտ սիրում եմ օտարերկրացի լինելը:






- Գերհարդը. նա ուժեղ է, բայց Հա՞յնզը…:

___________________________________________________________
«Քրիստոֆերը և իրեն նմանները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ


No comments: