7.10.14

Թաքուն երջանկության վկաները` նույնասեռականները, լուսանկարչության վաղ շրջանում, օնլայն ցուցահանդես 10 մասով, մաս 1-ին

Հետաքրքրության և հետազոտության մի նոր նյութ
 
Վերջին տարիներին հետաքրքրությունը աճել է բացահայտելու և արձանագրելու գեյերի ներկայությունը լուսանկարչության վաղ ժամանակաշրջանում (19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին):
 
Չնայած նրան, որ այդ ժամանակաշրջանում, նույնասեռականությունը անօրինական էր, արևմտյան շատ երկրներում և հասարակության համար` անընդունելի, ամենուր, զարմանալիորեն շատ նույնասեռականներ և երկսեռականներ համարձակվել են լուսանկարի ձևի տակ արձանագրել իրենց հարաբերությունները:
 
Մի քանի անձիք և հաստատություններ փորձել են հավաքել, վերականգնել և պահպանել այս լուսանկարները: Այդ անձանց թվում են ամերիկացի զգեստի ձևավորող Ջեֆրեյ Գենթը (Jeffrey Gent) և Ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լիֆշիզը (Sebastien Lifshitz): Նրանք կարողացել են հավաքագրել մեծ թվով նույնասեռական անձանց և զույգերի լուսանկարներ:
 
Ի նպաստ ճշգրտության և ստույգության
 
Կինոմարդի օնլայն ցուցահանդեսը մեծապես հիմնված է Գենթի և Լիֆշիզի հավաքածուների վրա: Մեծ քանակությամբ լուսանկարներից առանձնացվել և ընտրվել են առավել գեղեցիկ ու հետաքրքիրները:
 
Ընտրության ընթացում փորձ է եղել բացառել բոլոր այն լուսանկարները, որոնք միանշանակ կամ մեծ հավանականությամբ, չեն կարող վերագրվել նույնասեռական անձանց և զույգերի: Սա նշանակում է, որ, ցավոք ինքնաբերաբար անտեսվել են նույնասեռական այն զույգերի լուսանկարները, ովքեր որոշել են բացահայտորեն չարտահայտել իրենց մտերմությունը ու սերը, և նկարահանվել են զուսպ դիրքերում:
 
________________________________________________________________

Արդյո՞ք հետևյալ 5 լուսանկարներում պատկերված մարդիկ նույնասեռականներ են: Մենք չենք կարող վստահորեն դրական կամ բացասական պատասխան տալ այս հարցին: Հետևյալ 5-ը և բոլոր նման լուսանկարները հանվել են ներկա ցուցահանդեսից: Այս 5 նկարներում պատկերված մարդիկ կարող են լինել նույնասեռական զույգեր, եղբայրներ, հայրեր ու որդիներ, մտերիմ ընկերներ, նույնիսկ լավ համադասարանցիներ կամ գործընկերներ:
 
Մենք ներառել ենք միայն այն նկարները, որոնցում պատկերված զույգերը բացահայտ մտերիմ դիրքեր են կիրառել կամ նկարների հետևում արձանագրած գրությունները վկայում են նկարահանվածների ինքնության մասին: Ցավոք, սա նշանակում է, որ բոլոր այն գեյ զույգերի լուսանկարները, ովքեր նկարահանվել են առանց մտերմության որևէ ակնհայտ արտահայտության ինքնաբերաբար դուրս են մնացել ցուցահանդեսից:





Բուլղար զինվորներ, 1915թ.
 
Ստուդիայում նկարահանված լուսանկարները
 
19-րդ դարի նույնասեռական զույգերի լուսանկարչության հերթական կոմպոզիցիաներն են եղել նկարահանվել միմյանց  ձեռքերը բռնած և սեղմած, զուգընկերներից մեկի ձեռքը մյուսի ազդրի կամ ծնկի վրա դրված, զուգընկերներից մեկը մյուսի գրկում նստածև այլն: 










1900 թ.
 
 
_________________________________________________________________
«Թաքուն երջանկության վկաները»
օնլայն ցուցահանդես 10 մասով
 
1. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Ա  > > >  ԱՅՍՏԵՂ
2. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Բ  > > >  ԱՅՍՏԵՂ
3. Ստուդիայից դուրս, տան կամ ազատ բնության մեջ  > > >  ԱՅՍՏԵՂ
4. Հերթական դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
5. Անսովոր դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
6. Ծովի հետ  > > >  ԱՅՍՏԵՂ
7. Բանակում  > > >  ԱՅՍՏԵՂ
8. Ընկերական խմբեր  > > >  ԱՅՍՏԵՂ
9. Մերկություն  > > >  ԱՅՍՏԵՂ
10. Վարագույրը քաշած  > > >  ԱՅՍՏԵՂ
 

No comments: