7.10.14

Թաքուն երջանկության վկաները` նույնասեռականները, լուսանկարչության վաղ շրջանում, օնլայն ցուցահանդես 10 մասով, մաս 6-րդ

Թաքուն պահվող իրերի արտադրումը
 
Նույնասեռական զույգերի այս լուսանկարները ևս մեկ անգամ հստակորեն ապացուցում են այն փաստը, որ նույնասեռական սերը և հարաբերությունները միշտ էլ գոյություն են ունեցել հասարակության մեջ, թեպետ գաղտնիորեն: Նույնիսկ այն ժամանակ, երբ նույնասեռականությունը անօրինական էր շատ արևմտյան երկրներում, ինչպիսիք էին Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, և սոցիալապես անընդունելի և դատապարտված, ամենուր, այս զույգերը համառորեն որոշել են կանգնել տեսախցիկի առջև` վկայելու և արձանագրելու իրենց սերը, մտերմությունը և երջանկությունը:
 
Ակնհայտ է, որ ստուդիայում նկարահանման դեպքում, գեյ զուգընկերները ինչ-որ չափով ռիսկի էին դիմում` բացահայտելով իրենց հարաբերությունները մասնագետ լուսանկարչին: Տանը կամ դրսում նկարահանման դեպքում, նրանց սովորաբար անհրաժեշտ էր շատ վստահելի երրորդ մի անձ, ով պետք է վերցներ պատկերը, ինչպես նաև պարտադիր վերցնում էին հավելյալ ռիսկեր` ֆիլմը ինչ -որ լաբորատորիայում մշակելու համար:
 
Դիմելով այս բոլոր ռիսկերին` նրանք հիմնականում արձանագրում էին իրենց հարաբերությունները, քաջ գիտակցելով, որ երբևիցե չեն կարողանալու այս լուսանկարները ցույց տալ իրենց հարազատներին կամ օգտագործել որևէ այլ կերպ, օրինակ` որպես դեկորի իրեր: Այդ ժամանակաշրջանում սովորություն կար շրջանակված դիմանկարները ցուցադրել տան տարբեր սենյակներում:
 
Գեյ զույգերի այս պատկերները դատապարտված էին դառնալ թաքուն պահվող առարկաներ և, որպես այդպիսին, միանում էին լուսանկարում պատկերված անձանց թաքնված կյանքին:

________________________________________________________________

Ծովափներում


 
Որոշ լուսանկարների հետևում կան գրություններ, որոնք օգնում են հաստատելու, որ պատկերված տղամարդիկ գեյ զույգեր են: Օրինակ`
Մարտի 26-ին, 1949
Բազին,
Ես միշտ հիշում եմ այն ժամանակները, որ մենք միասին ենք անցկացրել:
Ողջ իմ սիրով,
Քո` Թոմի





 
երգ Ավելի ցածր խոսի / Parle Plus Bas
երգիչ Պատրիկ Ֆիորի
Ֆրանսիա
 
 
 
 
Գեյ նավաստիները
 
Կան բազմաթիվ լուսանկարներ, որոնց մեջ պատկերված են նավաստիներ` շատ մտերմիկ և երբեմն էլ ռոմանտիկ դիրքերում: Այս ցուցահանդեսում, սակայն, չեն ներառվել զգեստահանդեսներին և դիմակահանդեսներին մասնակցող գեյ զույգերի այն լուսանկարները, որոնց մեջ նրանք պատկերված են իրենց շատ սիրած հագուստով` նավաստու համազգեստով: Մենք սահամանափակվել ենք իրական նավաստիներով: 










 
_________________________________________________________________
«Թաքուն երջանկության վկաները»
օնլայն ցուցահանդես 10 մասով
 
1. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Ա  > > >  ԱՅՍՏԵՂ
2. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Բ  > > >  ԱՅՍՏԵՂ
3. Ստուդիայից դուրս, տան կամ ազատ բնության մեջ  > > >  ԱՅՍՏԵՂ
4. Հերթական դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
5. Անսովոր դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
6. Ծովի հետ  > > >  ԱՅՍՏԵՂ
7. Բանակում  > > >  ԱՅՍՏԵՂ
8. Ընկերական խմբեր  > > >  ԱՅՍՏԵՂ
9. Մերկություն  > > >  ԱՅՍՏԵՂ
10. Վարագույրը քաշած  > > >  ԱՅՍՏԵՂ
 

No comments: