7.10.14

Թաքուն երջանկության վկաները` նույնասեռականները, լուսանկարչության վաղ շրջանում, օնլայն ցուցահանդես 10 մասով, մաս 2-րդ

Դիմալուսանկարչության աճը և տարածումը
 
Լուսանկարչության գյուտն արվել  է 1839 թվականին: Սկսած 19-րդ դարի կեսից, լուսանկարչությունը տարածվեց մեծ թափով և վաստակեց ժողովրդականություն, մասամբ այն պատճառով, որ նա հագեցնում էր միջին խավերի` դիմանկար ունենալու պահանջարկը : Այս խավերը ֆինանսապես ի վիճակի չէին օգտվելու ավանդականորեն դիմանկարչությամբ զբաղվող գեղանկարիչների ծառայությունից: Այսպիսով` 19-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցավ դիմալուսանկարչության որոշակի պայթյունային աճ:
 
Դիմալուսանկարները սովորաբար պատկերահանվում էին ստուդիայում, մասնագետ լուսանկարչի միջոցով: Հետագայում, երբ տեսախցիկի գինը իջավ, և տեխնիկականորեն նրա օգտագործումը պարզեցվեց, մարդիկ սկսեցին նկարահանել հենց իրենք և տարբեր միջավայրերում` տանը կամ տնից դուրս:
 
Ստուդիայում նկարահանման դեկոր և կոմպոզիցիա
 
Ստուդիայում նկարահանման պարագայում լուսանկարիչը որոշում էր պատկերի տեխնիկական տվյալները, ինչպիսիք էին լուսավորման տեսակը և չափը, նաև վճռորոշ դեր էր խաղում դեկորի և կոմպոզիցիայի ընտրության մեջ:
 
Սովորաբար, դեկորը և կոմպոզիցիան պետք է փոխանցեին որոշակի գաղափարներ, զգացմունքներ և տրամադրություններ նկարահանվող մարդկանց մասին (երջանկություն, հասարակական դիրք, հարստություն, մտերմություն, մասնագիտություն, ներընտանիքային հիերարխիա և այլն):
 
Այս ժամանակաշրջանից մեզ հասած նույնասեռական զույգերի լուսանկարներում պատկերված են տարբեր խավերի և մասնագիտությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ և գյուղացիներ, և տարբեր աստիճանի մտերմության դրսևորումներ: Կոմպոզիցիայի առումով, նրանք պարունակում են որոշ պարբերական ձևեր` իրար ձեռքերը բռնած և սեղմած, զուգընկերներից մեկի ձեռքը մյուսի ազդրի կամ ծնկի վրա դրված, զուգընկերներից մեկը մյուսի գրկում նստած, և այլն:
________________________________________________________________
 
Ստուդիայում նկարահանված լուսանկարները (շարունակ.)










 
 
 Լորդ Ալֆրեդ «Բոսի» Դուգլասը և Մորիս Շուաբը

 
 
1890 թ.
_________________________________________________________________
«Թաքուն երջանկության վկաները»
օնլայն ցուցահանդես 10 մասով
 
1. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Ա  > > >  ԱՅՍՏԵՂ
2. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Բ  > > >  ԱՅՍՏԵՂ
3. Ստուդիայից դուրս, տան կամ ազատ բնության մեջ  > > >  ԱՅՍՏԵՂ
4. Հերթական դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
5. Անսովոր դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
6. Ծովի հետ  > > >  ԱՅՍՏԵՂ
7. Բանակում  > > >  ԱՅՍՏԵՂ
8. Ընկերական խմբեր  > > >  ԱՅՍՏԵՂ
9. Մերկություն  > > >  ԱՅՍՏԵՂ
10. Վարագույրը քաշած  > > >  ԱՅՍՏԵՂ
 

No comments: