7.10.14

Թաքուն երջանկության վկաները` նույնասեռականները, լուսանկարչության վաղ շրջանում, օնլայն ցուցահանդես 10 մասով, մաս 10-րդ

 
Վարագույրը քաշած
 
Չնայած նրան, որ ֆոտոկրպակը հորինվել էր շատ ավելի վաղ, նա լայնորեն տարածվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ֆոտոկրպակը մեծ ժողովրդականություն վայելեց որպես նորույթ 1940 և 50 թվականներին ԱՄՆ-ում և Եվրոպայում:
 
Քանի որ նա որոշակի  գաղտնիության էր տրամադրում (ոչ մի լուսանկարիչ կամ երրորդ անձ ներգրավված չեր նկարահանման գործընթացքում), մարդիկ լուսանկարելիս իրենց այնպես ազատություններ էին թույլ տալիս, որ այլ պայմաններում չէին տա: Օրինակ` որոշ կանայք ֆոտոկրպակի գաղտնիությունից օգտվելով նկարվում էին մերկ: Հետևաբար որոշ սուպերմարկետներ և այլ խանութներ, ի վերջո, հեռացրին ֆոտոկրպակի վարագույրը, որպեսզի վհատեցնեն նման անպարկեշտ վարքագծերը:
 
Ֆոտոկրպակը որոշ նույնասեռական զույգերին տրամադրեց այն գաղտնիությունը, որը նրանց հարկավոր էր միասին նկարահանվելու համար: Կրպակի մեջ նկարվելը, սակայն, լիովին զերծ չէր բոլոր ռիսկերից: Շատ երկրներում, ինչպիսին է ԱՄՆ-ը, ոստիկանությունը կարող էր ձերբակալել գեյ տղամարդկանց ժամանակին օրինախախտում համարվող հիմունքների վրա, օրինակ` մեկ ուրիշ տղամարդու ձեռքը բռնելու համար: Ֆոտոկրպակում միմյանց համբուրելը կարող էր նկարահանված անձանց ձերբակալվելու պատճառ դառնալ: 
 
 


 
 
Ստորև երկու նկարները այժմ մաս են կազմում Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի գրադարանային հավաքածուի: Նրանք վերցվել են 1953-ին և ցույց են տալիս Ջոզեֆ Բերթրունդ Բելանժերին (աջ կողմի տղան) իր զուգընկերոջը հետ, ազատության մի ակնթարթում, Վանկուվեր, Կանադա:



Այս նավաստին քանի հոգու հետ է նույն դիրքում «նկարահանվել» ?


 
Ֆոտոկրպակը շարունակում է մինչ օրս ժողովրդականություն վայելել


_________________________________________________________________
«Թաքուն երջանկության վկաները»
օնլայն ցուցահանդես 10 մասով
 
1. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Ա  > > >  ԱՅՍՏԵՂ
2. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Բ  > > >  ԱՅՍՏԵՂ
3. Ստուդիայից դուրս, տան կամ ազատ բնության մեջ  > > >  ԱՅՍՏԵՂ
4. Հերթական դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
5. Անսովոր դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
6. Ծովի հետ  > > >  ԱՅՍՏԵՂ
7. Բանակում  > > >  ԱՅՍՏԵՂ
8. Ընկերական խմբեր  > > >  ԱՅՍՏԵՂ
9. Մերկություն  > > >  ԱՅՍՏԵՂ
10. Վարագույրը քաշած  > > >  ԱՅՍՏԵՂ
 

No comments: