7.10.14

Թաքուն երջանկության վկաները` նույնասեռականները, լուսանկարչության վաղ շրջանում, օնլայն ցուցահանդես 10 մասով, մաս 7-րդ

Թաքուն երջանկության վկաները
 
Այս պատկերները հարցի տակ են դնում հերթական հասկացություններն ու ենթադրությունները 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսին (նախքան նույնասեռականության օրինականացումը) Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գեյերի մասին` որ ժամանակ նույնասեռականները ապրել են մեկուսացման, ամոթի ու տանջանքի մեջ, որ նրանք պարտադիր զսպել ու թաքցրել են իրենց սեռականության բոլոր դրսևորումները, որ նրանք իրենց սեռականությունը արտահայտել են միայն ամենապարզունակ մակարդակում` սեքսով զբաղվելով մութ այգիներում և հանրային զուգարաններում, որ նրանք վարել են տխուր ու միայնակ կյանքեր («հավերժական ամուրի») կամ խրվել ու տառապել են կեղծ ամուսնական հարաբերություններում:
 
Այս նկարներում պատկերված անձանց մեծ մասը դրսևորում են երջանկություն և  ինչ -որ հանգստություն` թե՛ զուգընկերոջ հանդեպ, թե՛ տեսախցիկի նկատմամբ: Նրանց հայացքներում և ընդհանուր կեցվածքում չկա որևէ նշույլ ինչ -որ մեղավորության, ստորացվածության կամ ընկճվածության զգացումից, որը բնականաբար կարող էր լինել հասարակության կողմից միանշանակ մերժված լինելու պատճառով: Նրանք ակնհայտորեն հպարտ են և ինքնավստահ` իրենց սեռական ինքնությունը, սիրային և մտերիմ հարաբերությունները դրսևորելուց` առնվազն պատկերահանման պահին:
 
Այս լուսանկարները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում գոնե որոշ նույնասեռական և երկսեռական անձինք և զույգեր կարողացել են խուսափել զոհականացումը և շրջանցել են իրենց առջև դրված տխուր ու ողբերգական կյանքով ապրելու ճանապարհը:

________________________________________________________________

Բանակում

Մեծ թվով լուսանկարներ վերաբերում են առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին մասնակից զինվորներին, ներառյալ հակառակ կողմերում պատերազմողներին: Հետևյալ նկարներում պատկերված լուրջ զինվորական համազգեստներում այս տղամարդիկ արտահայտել են միմյանց հանդեպ մտերմություն և սեր:
 
>>> Առաջին համաշխարհայինը







 
երկու զինվոր համբուրվելիս իսկ երորդը
այդ համբույրը ուսումնասիրելիս?
 
 >>> Երկրորդ համաշխարհայինը 











 
 
գերմանացի զինվորներ?
_________________________________________________________________
«Թաքուն երջանկության վկաները»
օնլայն ցուցահանդես 10 մասով
 
1. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Ա  > > >  ԱՅՍՏԵՂ
2. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Բ  > > >  ԱՅՍՏԵՂ
3. Ստուդիայից դուրս, տան կամ ազատ բնության մեջ  > > >  ԱՅՍՏԵՂ
4. Հերթական դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
5. Անսովոր դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
6. Ծովի հետ  > > >  ԱՅՍՏԵՂ
7. Բանակում  > > >  ԱՅՍՏԵՂ
8. Ընկերական խմբեր  > > >  ԱՅՍՏԵՂ
9. Մերկություն  > > >  ԱՅՍՏԵՂ
10. Վարագույրը քաշած  > > >  ԱՅՍՏԵՂ
 

No comments: