7.10.14

Թաքուն երջանկության վկաները` նույնասեռականները, լուսանկարչության վաղ շրջանում, օնլայն ցուցահանդես 10 մասով, մաս 4-րդ

Հանուն ընտանեկան գերագույն շահերի
 
Ակնհայտ է, որ այս լուսանկարները ներկայացնում են գոյություն ունեցած ընդհանուր լուսանկարների ընդամենը մի փոքր մասը: Ըստ Գենթի` ցավոք, պիտի արձանագրել, որ բազմաթիվ լուսանկարներ ոչնչացվել են սարսափահար եղած հարազատների միջոցով` լուսանկարում նկարահանված անձնավորության մահվանից հետո:
 
Գոյություն ունեն նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք սովորաբար վերագրվում են նույնասեռականների բայց անհնար է վստահորեն ասել, որ այս վերագրումը տեղին է: Հատկանշական է , որ այդ լուսանկարներում պատկերված մարդիկ անհայտ են և նկարում ընդունած իրենց կեցվածքը` փոքր-ինչ  անորոշ: Նրանք կարող են լինել շատ մտերիմ եղբայրներ, հայրեր ու որդիներ, շատ հարազատ ընկերներ կամ նույնիսկ լավ համադասարանցիներ և գործընկերներ:
 
Ըստ Գենթի, սակայն, կարելի է հեշտությամբ ենթադրել, որ յուրաքանչյուր լուսանկարի դիմաց, որը այժմ սխալմամբ վերագրվում է նույնասեռականի, եղել են հազարավոր իրական նույնասեռականների նկարներ, որորնք վառվել, պատռվել և ոչնչացվել են «ընտանեկան գաղտնիքը» պահելու նպատակով:
 
________________________________________________________________

Հերթական դիրքերում
Թուշը թշի վրա






Շուրթերը շրթերի վրա
 





 
Ժպտացող «թղթային» կիսալուսնի վրա նստած (1920-ականների ժողովրդական թեմաներից մեկը)



Երկաթուղու գծերի երկայնքով քայլելը և նրանց վրա նստելը կարծես թե հավերժական մոդայիկ դիրքեր են:


_________________________________________________________________
«Թաքուն երջանկության վկաները»
օնլայն ցուցահանդես 10 մասով
 
1. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Ա  > > >  ԱՅՍՏԵՂ
2. Ստուդիայում նկարահանված լուսանկարները, Բ  > > >  ԱՅՍՏԵՂ
3. Ստուդիայից դուրս, տան կամ ազատ բնության մեջ  > > >  ԱՅՍՏԵՂ
4. Հերթական դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
5. Անսովոր դիրքերում  > > >  ԱՅՍՏԵՂ
6. Ծովի հետ  > > >  ԱՅՍՏԵՂ
7. Բանակում  > > >  ԱՅՍՏԵՂ
8. Ընկերական խմբեր  > > >  ԱՅՍՏԵՂ
9. Մերկություն  > > >  ԱՅՍՏԵՂ
10. Վարագույրը քաշած  > > >  ԱՅՍՏԵՂ
 

No comments: