Դիեգոյի բնակարանը ծառայում է որպես մի վայր, որտեղ տեղի են ունենում բոլոր այս զրույցները և փաստորեն դառնում է նրանց ապաստանը աշխարհից, որտեղ նրանք կարող են անհոգ վայելել երաժշտություն և լավ սնունդ: Համենայնդեպս, Դավիդը չի թողնում այլընտրանք, քանի որ նա խուսափում է Դիեգոյի հետ դրսում տեսնվելուց: Նա նույնիսկ անամոթաբար Դիեգոյին խնդրում է, որ եթե մի օր պատահաբար իրար տեսնեն քաղաքում, նույնիսկ չմոտենա և չողջունի: Այդուամենայնիվ, Դավիդը աստիճանաբար սկսում է արժևորել Դիեգոյին և նրա միջոցով հմայվում է արվեստով և գրականությամբ:
Այս հանդիպումների ընթացքում, Դիեգոն համոզում է Դավիդին, որ վերջինս փորձի հնդկական թեյ, խմի ամերիկյան վիսկի, բայց չի կարողանում գայթակղել նրան՝ իր հետ սեռական շփման համար: Ավելի ճիշտ՝ նրա գայթակղության ռազմավարությունը հանգեցնում է անսպասելի արդյունքի՝ Դավիդը սիրահարվում է Դիեգոյի հարևանուհի Նենսիին:
- Դու այնքան գեղեցիկ ես Դավիդ:
- Մենակ թե ափսոս, որ գեյ չես:
- Ոչ ոք կատարյալ չէ:
Անցումային շրջանի հայելին
Այս ֆիլմն ունի թե՛ լավ ռեժիսուրա և թե՛ հաջողած խաղարկություն: Երկու գլխավոր դերասաններն էլ կատարյալ են: Ֆիլմը զվարճալի է և հմայիչ: Ավելին, այն Կուբայից ներկայացնում է իրատեսական պատկեր: Սա, թերևս, հնարավոր է դարձել ռեժիսորի կարգավիճակի շնորհիվ, ով համարվել է Կուբայի բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսորներից մեկը և, բնականաբար, ենթակա չի եղել պետական գրաքննության:
Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է մի ժամանակաշրջանում, երբ կոմունիստական կուսակցությունը և Կուբայի կառավարությունը քննարկում և վերանայում էին իրենց դիրքորոշումը սեռական փոքրամասնությունների նկատմամբ (վաղ 1990-ականներին): Այդ անցումային շրջանում պետությունը դադարեցրել էր նույնասեռականների հալածանքները։ (Այս հալածանքները կարելու է տեսնել այլ ֆիլմերում, ինչպես օրինակ «Նախքան գիշերամուտ» ֆիլմում):
Ընդհանուր առմամբ, ֆիլմը Դիեգոյին օգտագործում է որպես հայելի՝ պարսավելու Դավիդիի տարասեռական կողմնակալություններն ու Կոմկուսի դոգմաները և կոչ է անում ընդունել բազմազանությունը:
Տեսարան ֆիլմից >>> թե ի՞նչպես գայթակղության թիրախին սուրճ հրամցնել
Լատինաամերիկյան նմանություններ
Այս ֆիլմի պատմության ընդհանուր կառուցվածքը հիշեցնում է «Սարդ-կնոջ համբույրը»՝ մեկ այլ ֆիլմ՝ բաղկացած երկխոսությունների շերտերից, որում ներկայացված է մի ձախակողմյան հեղափոխականի և մի նույնասեռականի հակադրությունը լատինաամերիկյան պայմաններում: «Սարդ-կնոջ համբույրը», իհարկե, ավելի մուգ երանգով ֆիլմ է, քանի որ ֆիլմի երկու հերոսները գտնվում են բանտախցում: Բայց «Սարդ»-ում ևս տարասեռական և նույնասեռական կերպարները ներկայացվում են շատ կարծրատիպային ձևով և նրանց միջև հակասություններն ու հակամարտությունները, ի վերջո, հանգեցնում են փոխադարձ ընդունման և բարեկամության: Եվ «Սարդ»-ում ևս գեյ հերոսը սիրահարվում է տարասեռական կերպարին, իրեն դնելով փակուղու առաջ:
«Ելակ և Շոկոլադ»-ում կերպարները չափազանց կարծրատիպային են: Դիեգոն ներկայացնում է այն, ինչ կարելի է կոչել «դրական գեյ կարծրատիպ»: Նա կրթված ու պատրաստված, նրբաճաշակ և կոլորիտային մտավորական է, փափուկ, զգայուն և փխրուն մարդ, իսկ տարասեռական կերպարը նեղմիտ մարդ է, կոշտ և մաչո, բայց՝ քաջ և ամուր: Իրենց փոխանակումների շնորիվ, նրանք սովորում են միմիյանցից և շարժվում դեպի ինչ-որ «միջին մի իրավիճակ»:
Մի հանգամանք, որը երկու ֆիլմերում էլ կարևոր դեր է կատարում՝ ի նպաստ այդ փոխանակման, տարասեռական կերպարի գթասրտությունն է, որը գեյ կերպարի նկատմամբ հետզհետե զարգանում է: Տարասեռական կերպարը շարունակում է ամրապնդել գեյի հետ իր բարեկամությունը՝ ընդունման և հարգանքի հիման վրա: Նրան չի խանգարում նույնիսկ այն փաստը, որ նա դարձել է գեյ կերպարի ցանկությունների և սիրո առարկան:
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.4 / 10
ՄԵՐԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ >>>
Ֆիլմի հաջողությունից 20 տարի անց մշակվեց «Ելակ և Շոկոլադ»-ի պիեսի տարբերակը, որի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ-ում 2013 թ.
Հիմնված Ս. Փազի «Գայլը, անտառը և նոր մարդը» պատմվածքի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Խոզե Մարիա Վիթիեր
ԳԼԽ.ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Խորխե Փերուգորիա , Վլադիմիր Կրուզ
ՏԱՐԵԹԻՎ
1994
ԵՐԿԻՐ
Կուբա, Մեքսիկա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
108
Այս ֆիլմը պատմում է երկու տարբեր և շատ առումներով հակադիր կերպարների հանդիպման մասին Հավանայում (Կուբա), 1979 թ.: Մի օր, սրճարանում տեղ չլինելու պատճառով, Դիեգոն (Խորխե Փերուգորիա) և Դավիդը (Վլադիմիր Կրուզ) նստում են նույն սեղանին: Դավիդը համոզված է, որ Դիեգոն նույնասեռական է, քանի որ նա ուտում է ելակե պաղպաղակ, թեև դա հազվադեպ օրերից է, երբ Հավանայում առկա է շոկոլադե պաղպաղակ, և, բնականաբար, բոլոր սովորական մարդիկ էլ ուտում են այն:
Ելակը
Եվ նա չի սխալվում: Դիեգոն գեյ է, արվեստագետ և չափազանց դժգոհ է երկրում քաղաքական և գեղարվեստական ազատությունների բացակայությունից: Նա շատ կիրթ, նրբաճաշակ, կոլորիտային և աշխույժ մարդ է, ունի ուժեղ արտահայտված նուրբ վարքուբարք, և իր բնակարանը զարդարել է փոքր-ինչ Փարաջանովի տուն-թանգարանի ոճով, իրար կողքի շարելով՝ գույնզգույն կոլաժներ, զարմանալի իրեր, քանդակներ, լուսանկարներ և գեղանկարներ:
Շոկոլադը
Դավիդը տարասեռական տղա է՝ համալսարանի ուսանող, նեղմիտ ու ազգայնական, կոմունիստական կուսակցության ռազմիկ: Նա գյուղական համեստ ընտանիքի զավակ է և հիմա ապրում է հանրակացարանի խիստ պայմաններում: Նրա անձնական կյանքը վերջերս փլուզվել է. նրա նշանածը նրան լքել է՝ ամուսնանալու մեկ այլ տղամարդու հետ, ով կարող է պարգևել ապահով ու հարմարավետ կյանք: Դավիդը ազնիվ մարդ է և որոշ առումներով՝ միամիտ ու լի նախապաշարումներով ու կարծրատիպային գաղափարական մտածողությամբ: Նա կարծում է, որ նույնասեռականությունը հիվանդության տեսակ է, որի առաջացման պատճառը վահանագեղձում է գտնվում:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
Ելակը և Շոկոլադը
Սրճարանից հետո, նրանք գնում են Դիեգոյի բնակարան, բայց կարճ ժամանակ անց, երբ Դավիդը զգում է, որ Դիեգոն սեռական մտադրություններ ունի, լքում է Դիեգոյին: Նա չի ցանկանում կրկին հանդիպել Դիեգոյին։ Բայց, երբ իր համակուսակից ընկերոջը պատմում է, որ հանդիպել է «տարօրինակ» մի տղայի, ով ունի արգելված իրեր, ինչպես օրինակ ամերիկյան ձայնասկավառակներ, արտասահմանյան վիսկի և կրոնական արձաններ, ընկերը նրանից պահանջում է, որ նա լրտեսի Դիեգոյին և իր բացահայտումները զեկուցի համապատասխան մարմիններին, քանի որ Դիեգոն, հավանաբար, «վտանգավոր հակահեղափոխական» է և այլախոհ մի տարր:
Այսպիսով, նրանց հանդիպումները շարունակվում են, և չնայած սկզբնական շրջանում միմիյանց նկատմամբ կասկածներին՝ երկուսի մեջ էլ զարգանում է մտերմություն, որը նրանց թույլ է տալիս հաղթահարել թյուրըմբռնումներն ու անհանդուրժողականությունը: Նրանք տաք ու կրքոտ բանավիճում են գրականության, երաժշտության, Կուբայի հեղափոխության, նույնասեռականության, Հավանայի մշակութային ժառանգության և այլ թեմաներով:
Նրանք աստիճանաբար գիտակցում են, որ իրենց տարբերություններով հանդերձ, նրանք շատ առումներով նման են. երկուսն էլ սիրում են իրենց երկիրը, հոգ են տանում իրենց հասարակության մասին, հավատում են ազնվությանն ու բարեկամությանը և սեր են փնտրում: Նրանք նաև սովորում են, որ բոլոր այս արժեքները կարող են արտահայտվել տարբեր ձևերով, ինչը պիտք է գնահատել և հարգել: