7.12.14

2015-ի օրացույց >>> «Մարզադաշտի աստվացները»


 
2015-ը հոբելյանական տարի է «Մարզադաշտի աստվածները» (Les dieux du stade / Боги стадиона) օրացույցի համար: Նրա 15-րդ տարվա համարը նկարազարդելու համար հրատարակիչները, ինչպես և անցյալ տարիներում, ընտրել են մի խումբ շատ սեքսուալ և գեղեցիկ մարզիկների:

Ճիշտ է, որ իր հրատարակման նախնական շրջանում այս ֆրանսիական օրացույցը ընգրկում էր միայն ռեգբիի խաղացողներին, բայց հետագա տարիներում ներառեց նաև այլ ոլորտների չեմպիոնների: Եվ այսպես՝ 2015-ի համարում ռեգբիի խաղացողներից բացի նկարահանվել են հանրահայտ վոլեյբոլի, ձյուդոյի և ֆուտբոլի չեմպիոններ:

Թիրախավորելով հրատարակչական հիմնական շուկան՝ ամեն տարի վաճառվում է մոտավորապես 1,5 միլիոն օրինակ Ֆրանսիայում և հարևան երկրներում: Օրացույցի վաճառքից բացի նրան կապված այլ միջոցառումները՝ ինչպիսիք են 1 ժամ տևողությամբ դիվիդին (նկարահանման ընթացքի մասին) և ցուցահանդեսների կազմակերպումը, ընդլայնում են հանրության հետաքրքրությունը օրացույցի հանդեպ և հետևաբար ավելացնում եկամուտները: Հարկ է նշել, որ եկամուտների մի զգալի մասը նվիրվում է կրծքի քաղցկեղի հետազոտական աշխատանքներին:

Թեև հիմնականում սիրված լինելով կանանց կողմից՝ «Մարզադաշտի աստվածները» գնալով ավելի է գնահատվում նույնասեռականների կողմից ամբողջ աշխարհում: Օրացույցի այս չնախատեսված ժողովրդականությունը ընդլայնվեց, երբ որոշ լուսանկարներում ներկայացվեցին ավելի քան մեկ չեմպիոն՝ հանդես գալով նույնասեռական էրոտիկ դիրքերով:

Հարկավոր է նշել, որ ամեն տարի օրացույցը մի փոքր այլ է՝ հիմնված տարվա գեղարվեստական ղեկավարության ճաշակի և նախասիրությունների վրա: Նախորդ տարիների համեմատ այն 40 պատկերները, որոնք կազմում են 2015-ի օրացույցը, փոքր-ինչ զուսպ են և համեստ:  Այս տարի ուշադրության կենտրոնում են գտնվում հմայիչ մարզիկների մկանոտ հետույքները: Իսկ օրացույցի կազմի վրա փայլում է ռեգբիի գեղեցիկ խաղացող Մորգան Փարան:









 
Նկարահանման ընթացքի տեսահոլովակը >>>
 

 
2015-ի գովազդային տեսահոլովակը >>>
 

 
Պաշտոնական կայքը ԱՅՍՏԵՂ
 
2014-ի համարը ԱՅՍՏԵՂ

No comments: