«Վարունգ» սերիալի նման «Բանան»-ը հմտորեն և դինամիկ նկարահանված սերիալ է: Յուրաքանչյուր էպիզոդ ունի անկանխատեսելի և հետաքրքրաշարժ պատմություն, որը զարգանում է արագ տեմպերով: Բոլոր դերասաններն իրենց դերերում գերազանց են և կարողանում են կատարելապես փոխանցել իրենց կերպարների ձգտումները և զայրույթները և շեշտադրել սերիալի հուզական լիցքերը:
«Վարունգ», «Բանան» և «Տոֆու»
Այս սերիալը Ռասել Թ Դեյվիսի երեք փոխկապակցված ստեղծագործություններից մեկն է: Նրանց վերնագրերը հիմնված են որոշակի ուսումնասիրության վրա, որը արական էրեկցիայի մասշտաբի մասին է եղել: Այդ ուսումնասիրությունը էրեկցիայի կարծրությունը նկարագրել է 4 հիմնական աստիճաններով` տոֆու, կեղևահանված բանան, բանան և վարունգ: Բանանը խորհրդանշում է էրեկցիայի միջին փուլը՝ հաջորդելով թուլացած տոֆույին և նախորդելով վեր խոյացող վարունգին:
Սերիալի անունը, կարծես, համապատասխանում է նույնասեռական տղամարդկանց մասին տարածված այն կարծրատիպին, ըստ որի նրանք ինքնահավան անհատներ են, սեքսի և առնանդամի մոլագարներ՝ որպես պատմականորեն իրենց հակումների մերժման փոխհատուցում, և ովքեր կյանքի ու սիրո նկատմամբ իրենց վերաբերմունքում հավերժ փակված են դեռահասական պատկերացումների մեջ:
Սերիալը, սակայն, ընդգրկում է շատ ավելին, քան սեռականը, և հակառակ իր անվանը՝ կերպարներին պատկերում է մարդկային համընդհանուր ապրումներով և մտավախություններով՝ կապվածության, ինքնագնահատականի և սիրո վերաբերյալ:
Պատմությունան ամենադրամատիկ դրվագը, միանշանակ, վերաբերում է չար ու դառը այն վարքագծերին, որոնք բխում են ներքին հոմոֆոբիայից կամ ինքնաատելությունից: Ներքին հոմոֆոբիայի շարունակվող առկայությունը ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ մի հասարակությունում, որտեղ նույնասեռականները արդեն, ըստ երևույթին, նվաճել են ազատություն և հավասարություն, ցույց է տալիս, թե որքան այդ ձեռքբերումները փխրուն են: Այս փխրունությունը ակնհայտ է նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պարագայում, ովքեր թեև մեծացել են ավելի հանդուրժողական պայմաններում, շարունակում են բախվել հոմոֆոբիայի տարբեր դրսևորումներին իրենց հասարակական կյանքում և ընտանեկան հարաբերություններում:
Հարկ է նշել, որ այս սերիալը հարուստ է թեմաներով և քննարուկում է բազմաթիվ այլ հետաքրքրական խնդիրներ, այդ թվում` բջջային հեռախոսների աճող դերն այսօրվա միջանձնային հարաբերություններում և սեռական շփումներում:
Սերիալը ներառում է կերպարների շատ լայն բազմազանություն՝ տարիքի, ռասայի և սեռական կողմնորոշման առումներով, և ցույց է տալիս, թե ինչպես տարբեր կերպարները, այդ թվում՝ Հենրին, հաղթահարում են այդ տարբերությունները:
«Վարունգ», «Բանան» և «Տոֆու»
Այս սերիալը Ռասել Թ Դեյվիսի փոխկապակցված երեք ստեղծագործություններից մեկն է: Նրանց վերնագրերը հիմնված են որոշակի ուսումնասիրության վրա, որը արական էրեկցիայի մասշտաբի մասին է եղել: Այդ ուսումնասիրությունը էրեկցիայի կարծրությունը նկարագրել է հիմնական 4 աստիճաններով` տոֆու, կեղևահանված բանան, բանան, և վարունգ: Վարունգը խորհրդանշել է էրեկցիայի ամենակարծր մակարդակը: Սա, իհարկե, վերաբերել է վարունգի եվրոպական սորտին, որը շատ ավելի մեծ ու պինդ է, քան հայկականը:
Սերիալի անունը, կարծես, համապատասխանում է նույնասեռական տղամարդկանց մասին տարածված այն կարծրատիպին, ըստ որի նրանք ինքնահավան անհատներ են, սեքսի և առնանդամի մոլագարներ՝ որպես պատմականորեն իրենց հակումների մերժման փոխհատուցում, և ովքեր կյանքի ու սիրո նկատմամբ իրենց վերաբերմունքում հավերժ փակված են դեռահասական պատկերացումների մեջ:
Սերիալը, սակայն, ընդգրկում է շատ ավելին քան սեռականը, և հակառակ իր անվանը՝ կերպարներին պատկերում է մարդկային համընդհանուր ապրումներով և մտավախություններով՝ մահվան, ծերացման, կապվածության, ինքնագնահատականի և սիրո վերաբերյալ:
- Պարզապես ուզում էի ասել. հույսով եմ՝ չես նեղվի, Հենրի, բայց երբ դու մաստուրբացիայով ես զբաղվում վերևի սենյակում, մենք կարողանում ենք տեսնել լուսարգելի միջից: Այն ստվեր է ստեղծում:
Այս սերիալը երևի ունեցել է մեծ հաջողության հասնելու բոլոր հարկավոր տարրերը, օրինակ՝ հզոր ամերիկյան կաբելային հեռուստաալիքի (HBO) աջակցությունը կամ տաղանդավոր Էնդրու Հեյգի ռեժիսորությունը, որի նախորդ գործը՝ «Շաբաթավերջ» ֆիլմը, մեծ ճանաչման էր արժանացել: Պետք է նաև նշել, որ դերասանները գերազանց են և շատ համոզիչ: Ավելին, Սան Ֆրանցիսկո քաղաքի ապշեցուցիչ տեսարանները լիարժեք ներառվել են ֆիլմում: Սակայն սերիալն ինչ-որ կերպ չի կարողանում բավարարել հանդիսատեսի ակնկալիքները:
Կարելի է ասել, որ այս սերիալի հիմնական բացթողումը նրա սցենարն է: Չնայած նրան, որ բոլոր հիմնական եւ երկրորդական կերպարները ներկայացվում են իրատեսորեն՝ իրենց ուժեղ եւ թույլ կողմերով, նրանք չունեն խորություն: Բացի այդ, թեև նրանք իրենց 30-ականներում են, ակնհայտորեն անչափ չկայացած են և փորձում են լուծել հարցեր, որոնց մարդիկ սովորաբար բախվում են շատ ավելի վաղ տարիքում: Ավելին՝ երկխոսությունները վատ են գրված և որոշ դեպքերում տպավորտությունն այն է, որ խոսակցությունը ընդհանրապես անիմաստ ու ավելորդ է:
Ընդհանուր առմամբ սերիալը զուրկ է որևէ հրատապ իրադարձությունից կամ կենտրոնական ինտրիգից, և նրա պատմությունը սովորաբար զարգանում է կանխատեսելիորեն: Կարծես թե հետաքրքրաշարժ պատմության փոխարեն հեղինակները փորձել են պատկերել իրենց կերպարների զգացմունքներն ու մտքերը նրանց առօրյա կյանքում: Սա, սակայն, սերիալին զրկել է հետաքրքրությունից: Շատ դեպքերում, սերիալը ընթանում է առանց որևէ զարգացումների, այնքան դանդաղ և հանդարտ, որ ուղղակի ձանձրալի է դառնում:
Մեկ այլ հարց, որը սերիալի պատմությունն աղքատացնում է, նրա սահմանափակվածությունն է գեյ համայնքով: Ճիշտ է՝ Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ի այն քաղաքն է, որն ունի նույնասեռականների ամենամեծ խտությունը և առավել կազմակերպված ու աշխույժ գեյ համայնքներից մեկը: Սակայն այս սերիալը նայելիս այնպիսի տպավորություն է, որ բացի նույնասեռականներից գրեթե ոչ ոք չի ապրում Սան Ֆրանցիսկոյում: Նույնիսկ Դոմի լավագույն ընկերուհի Դորիսի (Լորան Վիդմեն) հերթական և մասամբ արհեստական ընդգրկումը չի կարողանում փոխել դրությունը:
Սրանք, թերևս, այն պատճառներն են, թե ինչու այս նախագիծը չհաջողեց գրավել ավելի լայն լսարան, քան նույնասեռական թեմայով որոշ այլ ֆիլմեր և դադարեցվեց երկրորդ սեզոնի վերջում: Այնուհետև HBO-ն հեղինակներին հնարավորություն տվեց նկարահանել մի ֆիլմ, որում նրանք փորձեցին եզրափակել պատմությունը:
«Փնտրելիս, ֆիլմը»
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ >>>
Գրեթե անհնար է հասկանալ և վայելել այս ֆիլմը, եթե նախօրոք չենք դիտել սերիալը: Այսպիսով, սա կարելի է ավելի շատ համարել մի երկար և եզրափակիչ էպիզոդ, քան թե առանձին ֆիլմ:
Այս էպիզոդը ցույց է տալիս Փեթրիկի վերադարձը Սան Ֆրանցիսկո, իր ներկայիս բնակավայր Դենվերից, գրեթե 9 ամիս անց: Նա եկել է մասնակցելու մի հարսանիքի: Դենվեր տեղափոխվելուց ի վեր նա առիթ է ունեցել մտածելու և գնահատելու իր կյանքի անցած ուղին և հատկապես իր ձախողված հարաբերությունները թե՛ Րիչիի և թե՛ Քևինի հետ:
Հարցն այն է, թե արդյոք իր կարճ այցի ընթացքում նա կկարողանա՞ եզրափակել իր անպատասխան հարցերի շարքը և իր կյանքը դնել հստակ ուղու վրա: Այս էպիզոտում մենք ականատես ենք չորս հետաքրքրական զրույցների՝ բոլորը Փեթրիկի մասնակցությամբ: Մեկը տեղի է ունենում Դոմի հետ՝ մահճակալում, երկրորդը մի 22-ամյա պատահական տղայի հետ՝ սեքսով զբաղվելուց հետո, մյուսը և առավել զարմանալին՝ Քևինի հետ, իսկ վերջինը՝ քաղաքապետարանի այն պաշտոնյայի հետ, ով գրանցում է ամուսնությունները: