Showing posts with label Ճապոնիա. Show all posts
Showing posts with label Ճապոնիա. Show all posts

6.12.15

ՄՈՒԼՏ >>> Սիրո ընդառաջ՝ Ձմեռային ցիկադա















- Օգտագործելով ամբողջ ժամանակը, որը մեզ տրված
էր, մենք վիճում էինք մեր տեսակետների մասին և
իրար հետ խոսում էինք ապագայի վերաբերյալ:





- Ես գրեթե քեզ կորցրել էի,
բայց հասցրեցի քեզ վերագտնել:
- Դու ես այն, ով ասեց, որ ուզում ես ինձ հետ լինել:
___________________________________________________________
«Ձմեռային ցիկադա» մուլտը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԸ >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

ՄՈՒԼՏ >>> Սիրո ընդառաջ՝ Ձմեռային ցիկադա


 ՄՈՒԼՏ ՖԻԼՄ
 Սիրո ընդառաջ՝ Ձմեռային ցիկադա / Embracing Love:

 Winter Cicada / Зимняя Цикада
 ՌԵԺԻՍՈՐ
 Յոշիհիսա Մատսումոտո

 հիմնված Յուքա Նիտայի համանուն գրքի վրա
 ՏԱՐԵԹԻՎ
 2007
 ԵՐԿԻՐ
 Ճապոնիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 100, 3 մասով

Այս վիդեոն երկու տղամարդկանց կրքոտ հարաբերությունների մասին է, որը ընթանում է հասարակական-տնտեսական հիմնարար վերափոխումների ժամանակահատվածում: Պատմությունը տեղի է ունենում 19-րդ դարում, Ճապոնիայում, այսպես կոչված Մեյձի բարենորոգումների ժամանակաշրջանում, երբ կայսրը կորցրել է իր ուժը, և ավանդապահները բախվում են երկրի արդիականացման կողմնակիցների հետ:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Աւանդապահ ճակատի մաս է կազմում Չուշյու կլանը: Այս տոհմի և Բակուֆույի (ֆեոդալական զինված ուժեր) մեջ լարվածությունը աճում է՝ երկիրը մեկուսացումից հանելու և մասնավորապես արևմտյան ազդեցության հարցի շուրջ: Ի տարբերություն Չուշյու կլանի մյուս անդամների, երիտասարդ Քուսաքա Տուման ցանկանում է, որ Ճապոնիան արդիականանա և օտարերկրացիների հետ հիմնի լավ հարաբերություններ: Ելնելով նման մոտեցումից, նա փորձում է սովորել անգլերեն, առանց տեղյակ պահելու իր տոհմին:

Պատմության մյուս հերոսը Քեիչիրո Աքիզուքի անունով մի սամուրայ է, ում Քուսաքան հանդիպում է Բակուֆույի ուժերի դեմ իր կլանի նախաձեռնած մի հարձակման ժամանակ: Արդյո՞ք Քեիչիրոյի և Քուսաքայի ծանոթությունը կզարգանա ավելի խորը մի կապի:

«Սիրո ընդառաջ» յաոի մանգայի շարքը

Այս մուլտֆիլմը հիմնված է հաջողված «Սիրո ընդառաջ» անունով մի յաոի մանգայի շարքի 14 հատորներից մեկի վրա: Հիշենք, որ մանգան ճապոնական ոճի կոմիկսն է իսկ յաոին մանգայի մի ժանր է, որի պատմությունը նույնասեռական տղամարդկանց թեմաների մասին է: Յաոի մանգայի հեղինակը, սակայն, ոչ թե նույնասեռական տղամարդ է այլ միշտ նկարիչուհի է և ընթերցողները՝ գոնե ճապոնիայում, հիմնականում կանայք են: Որպես կանոն, յաոի երկու սիրեկաններից յուրաքանչյուրը հարաբերություններում ներկայացնում է մի ծայրահեղ սեռական հակում (լրիվ ակտիվ կամ լրիվ պասիվ):

Հարկ է նշել, որ «Սիրո ընդառաջ» շարքը առավել հաջողած յաոներից է, քանի որ կարողացել է ինչ որ շափ իրատեսորեն ներկայացնել նույնասեռական հարաբերությունների դինամիկան:

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

Մաս 1-ին


Մաս 2-րդ


Մաս 3-րդ


___________________________________________________________
«Ձմեռային ցիկադա» մուլտը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԸ >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

30.6.14

Ֆիլմ >>> Արգելված զգացմունքներ /Taboo >>> մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Տաբու /Taboo/ Gohatto / Табу
 ՌԵԺԻՍՈՐ
 Նագիցա Օշիմա
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Նագիցա Օշիմա
 հիմնված Ռիոթարո Շիբայի վեպի վրա
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Ռյուիչի Սաքամոթո
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
Ռյուհեյ Մաթսուդա, Թաքեշի Քիթանո, Թադանոբու Ասանո
 ՏԱՐԵԹԻՎ
1999
 ԵՐԿԻՐ
Ճապոնիա 
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
100

«Ոչ մի բան, որն արտահայտված է, անպարկեշտ չէ: Անպարկեշտն այն է, որ թաքնված է»:
Նագիսա Օշիմա


Երիտասարդ և գեղեցիկ սամուրայ Քանո Սոզաբուրոն (Րյուհեյ Մաթսուդա), ով մեծահարուստ մի վաճառականի որդի է, ընդունվում է Ճապոնիայի նախկին մայրաքաղաք Կիոտոյի ոստիկանության շարքերը: Պատմությունը տեղի է ունենում 1865 թ., երբ Ճապոնիան գտնվում է ծայրահեղ բևեռացված վիճակում: Ավանդապահ ուժերը ձգտում են երկիրը մեկուսացված պահել արևմտյան ազդեցությունից և, հետևաբար, դեմ են բարեփոխական ուժերին: 

Անցումային այս խառը ժամանակաշրջանում, երբ սամուրայի սուրը աստիճանաբար փոխարինվում է հրացանով ու թնդանոթով, Կիոտոյի ոստիկանությունը, որը  մաս է կազմում ավանդապահ ճակատի, նոր զինյալներ հավաքագրելով՝ մտադիր է ճնշել ապստամբներին՝ իր տարածաշրջանում:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Դեպի խառնակություն

Քանո Սոզաբուրոն շատ հմուտ սուսերամարտիկ և տաղանդավոր ռազմիկ է, բայց նաև ունի շատ հմայիչ արտաքին՝ բաց գույնի մաշկ, նուշի նման  աչքեր, կլորիկ բերան և երկար մազեր: Նրա արտաքինով գրավվում են մի քանի համադասարանցիներ և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Այս խստապահ սամուրայի կայազորում, որտեղ ամեն ինչ խստորեն համակարգված և ամրագրված է և վարքականոնից նունիսկ մանր խախտումները կրում են մահապատիժ, Քանո Սոզաբուրոյի ներկայությունը պատճառ է դառնում խառնակության:

Առաջինն ով նրան սիրահարվում է մորուքավոր և գեղադեմ Թաշիրոն (Թադանոբու Ասանո) է: Նա միակ  սուսերամարտիկն է, ում Քանո Սոզաբուրոյի հետ միաժամանակ հաջողվում է հանձնել  ոստիկանության ընդունելության քննությունը: 

Քննության օրը կապիտան Հիջիքաթան (Թաքեշի Քիթանո) տպավորվում է Քանո Սոզաբուրոյի գեղեցկությամբ և գուշակում է նրա սեռական կողմնորոշումը, այդուամենայիվ, հավանություն է տալիս նրա ընդունելությանը՝ նրա անվիճելի արժանիքների ու տաղանդի հիման վրա: Հետագայում այս որոշումը հաստատում  է  իր տեղին լինելը, երբ Քանո Սոզաբուրոն հաջողությամբ անցնում է բոլոր դժվարին ու դաժան փորձությունները՝ բացառությամբ մեկի: 

Փորձություններից մեկում կապիտան Հիջիքաթան պահանջում է, որ Քանո Սոզաբուրոն և Թաշիրոն պայքար մղեն միմյանց դեմ: Չնայած նրան, որ Քանոն ավելի գերազանց սուսերամարտիկ է՝ պարտվում է Թաշիրոյին, և կապիտան Հիջիքաթան եզրակացնում է, որ տղաները սիրում են միմյանց:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ >>>


___________________________________________________________
«Արգելված զգացմունքները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

16.1.14

Hentai Kamen ճապոնացի մի "հերոս"

հատված Hentai Kamen: Forbidden Super Hero / Трусонюх Извратная маска ֆիլմից
Ճապոնիա
2012
 





16.6.13

ՄՈՒԼՏ >>> Գնահատված գարունը


- Ի՜նչ բարդ է: Զարմանում եմ, որ դու կարողացել ես
այսքան երկար ժամանակ գոյատևել այս ոլորտում:
















___________________________________________________________
«Գնահատված գարունը» մուլտը այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԸ >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> ԱՅՍՏԵՂ

ՄՈՒԼՏ >>> Գնահատված գարունը


ՄՈՒԼՏ ՖԻԼՄ
 Սիրո ընդառաջ՝ գնահատված գարունը / Embracing 

 Love: Cherished  Spring / В ладонях Он держал Весну
 ՌԵԺԻՍՈՐ
 Յոշիքատա Նիտա

 հիմնված Յուքա Նիտայի համանուն գրքի վրա
 ՏԱՐԵԹԻՎ
 2005
 ԵՐԿԻՐ
 Ճապոնիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 60, 2 մասով

Երկու հայտնի և մրցակից պոռնո աստղեր, ովքեր աշխատում են լքել պոռնոյի վոլորտն ու ներգրավել հիմնական կինոինդուստրիայում, մասնակցում են նոր մի ֆիլմի լսումներին: Լսումների ժամանակ, ռեժիսորը որոշելու, թե որմեկին է հանձնելու գլխավոր դերը, նրանց պարտադրում է խաղարկել սեքսի մի տեսարան: Սակայն, երբ նրանք սկսում են սեքսով զբաղվել, ինչ-որ բան ավելի, քան լոկ դերակատարում է տեղի ունենում և այն, ինչ հիմնվում է նրանց մեջ կրքոտ մի հարաբերության սկիզբն է, որը հիմնովին փոխում է նրանց կարիերան և կյանքը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


«Սիրո ընդառաջ» յաոի մանգայի շարքը

Այս մուլտֆիլմը հիմնված է հաջողված «Սիրո ընդառաջ» անունով մի յաոի մանգայի շարքի 14 հատորներից մեկի վրա: Հիշենք, որ մանգան ճապոնական ոճի կոմիկսն է իսկ յաոին մանգայի մի ժանր է, որի պատմությունը նույնասեռական տղամարդկանց թեմաների մասին է: Յաոի մանգայի հեղինակը, սակայն, ոչ թե նույնասեռական տղամարդ է այլ միշտ նկարիչուհի է և ընթերցողները՝ գոնե ճապոնիայում, հիմնականում կանայք են: Որպես կանոն, յաոի երկու սիրեկաններից յուրաքանչյուրը հարաբերություններում ներկայացնում է մի ծայրահեղ սեռական հակում (լրիվ ակտիվ կամ լրիվ պասիվ):

Հարկ է նշել, որ «Սիրո ընդառաջ» շարքը առավել հաջողած յաոներից է, քանի որ կարողացել է ինչ որ շափ իրատեսորեն ներկայացնել նույնասեռական հարաբերությունների դինամիկան:
___________________________________________________________
«Գնահատված գարունը» մուլտը այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԸ >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> ԱՅՍՏԵՂ