30.6.14

Ֆիլմ >>> Արգելված զգացմունքներ /Taboo >>> մաս 2-րդ՝ 2-ից


Ճգնաժամ 

Լուրերը շատ արագ են տարածվում ոստիկանության կայազորում: Բոլորն էլ շուտով իմանում են Քանո Սոզաբուրոյի և Թաշիրոյի սիրո մասին: Հետաքրքիր է, որ ֆիլմը հազվադեպ է երկու սիրահարներին միասին ցույց տալիս և ընդհանրապես նրանց սիրաբանվելու որևէ տեսարան չի ցուցադրում: Փոխարենը մենք տեսնում ենք Քանո Սոզաբուրոյի շփումները և սեքսի տեսարանները Յուզավայի հետ, ով մի բարձրաստիճան սպա է: Նա գրավված է Քանոյով զուտ ֆիզիկապես: Յուզավայի հետագա սպանությունը թեժացնում է լարվածությունը սամուրայի կայազորում և բացահայտում մի շարք թշնամանքներ և մրցակցություններ:

Այս բորբոքված կրքերը կարծես թե չեն ազդում դրանք հրահրող Քանո Սոզաբուրոյի վրա : Ըստ երևույթին, նրան դուր է գալիս բոլորի ուշադրության կենտրոնում լինելու կարգավիճակը: Սակայն, նա զարմանալիորեն պահպանում է հանգիստ արտքին և դրսևորում է շատ սառը և անհոգի ներկայություն: Նա  իվիճակի է դաժանաբար գլխատել մի մարդու, պասիվ դերում սեքսով զբաղվել կամ ընդունել իր սիրեկանին սպանելու հանձնարարականը առանց թարթիչների ամենափոքր շարժման: 

Այդուամենայնիվ, նրա զուտ ներկայությունը անկայունացնում է բոլորին: Նա ակամա թողարկում է այն բոլորը, որոնք արգելված են սամուրայի վարքագծում: Նա միամտորեն արթնացնում է ցանկություններ, առաջացնում է հույզեր և ոգեշնչում է նախանձ ու խանդ: Սամուրայը  կարող է կործանվել տղամարդու սիրուց,- հայտարարում է կապիտան Հիջիքաթան:

Տեսարան ֆիլմից  >>>  գեյշայի մուտքը



«Նանշոքու»

Ֆիլմը քննարկում է արական նույնասեռականության ցանկությունը և կիրքը՝ սահմանափակումերով  սեղմված և կոշտ մի միջավայրում: Նույնասեռականությունը բանակում նույնքան հին անցյալ ունի, որքան ինքը բանակը՝ չնայած նրան, որ այս իրականությունը սովորաբար հերքվում է և համարվում անընդունելի: Միջնադարյան Ճապոնիայում, սակայն, նույն սեռի հետ հարաբերությունը ոչ միայն հանդուրժվում էր, այլ նաև խրախուսվում և փառաբանվում: Այդպես հարաբերությունը կոչվում էր «նանշոքու» և հիմնվում էր ավագ մի սամուրայի և պատանի մի աշակերտի  միջև:

Եթե պատանին համաձայնվում էր, ավագ սամուրայը հանձ էր վերցնում նրա վերապատրաստումը մարտարվեստի տարբեր ձևերում և միաժամանակ նրան ընդունում էր որպես իր սիրեկան՝ մինչև նրա չափահասությունը: «Նանշոքուն» համարվում էր որպես «անարատ հարաբերություն» և նույնիսկ ճանաչվում էր պաշտոնապես. երկու կողմերը կնքում էին «եղբայրության պայմանագիր»:

Տաբու 

Ֆիլմում Քանո Սոզաբուրոյի համար իր նույնասեռականությունը տաբու չէ: Նա հստակ գիտի և ընդունում է իր սեռական կողմնորոշումը: Նրա համադասարանցիներից և ուսուցիչներից ոմանք ընդունում և ոմանք չեն ընդունում այդ փաստը, բայց ամեն  դեպքում  բոլորն էլ դրա մասին արտահայտվում են բավական հանգստությամբ: Մի քանիսը նույնիսկ բացահայտորեն ցանկանում են Քանո Սոզաբուրոյին: Այլ խոսքով սամուրայի փակ շրջանակում թվում է, թե նույնասեռականությունը ճանաչված է որպես կյանքի իրականություն և, հետևաբար, ֆիլմի իսկական անվանումը (ճապոներենում «Գոհաթո» նշանակում է տաբու) չի վերաբերվում նույնասեռականությանը: 

Այն ինչ տաբու է, այստեղ կիրքն է և զգացմունքային թեժ իրավիճակը՝ ներառյալ սերը Քանոյի և Թաշիրոյի միջև, որոնք խափանում են սամուրայի կայազորում տիրող խիստ կարգը և հակասում սամուրայի զուսպ ապրելակերպին:

Այս նրբագեղ ֆիլմը 20-րդ դարի ճապոնական կինոյի նշանավոր և ամենավիճահարույց ռեժիսոր Նագիսա Օշիմայի վերջին աշխատանքն է: Իր ողջ նշանակալի ստեղծագործության ընթացքում նա սովորաբար վիճարկել է տիրող մտավոր սահմանները և հրահրել սուր տարաձայնություններ քաղաքական և սեռային հարցերի շուրջ:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.0 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9.0 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 







- Ես չեմ ցանկանում մեռնել
առանց քեզ հետ սիրաբանված լինելու:
Չկա ոչ մի երկնային և երկրային գաղտնիք,
բոլորը դրա մասին գիտեն:

- Տղամարդկանց միջև նախանձը սարսափելի մի բան է:
- Կարոտե՞լ էիր ինձ: Այս գիշեր կգամ քեզ մոտ:



- Ներիր ինձ:

ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>





Թաքեշի Քիթանոն  հրամանատար Հիջիքաթայի դերում  >>>

___________________________________________________________
«Արգելված զգացմունքները» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: