6.12.15

ՄՈՒԼՏ >>> Սիրո ընդառաջ՝ Ձմեռային ցիկադա


 ՄՈՒԼՏ ՖԻԼՄ
 Սիրո ընդառաջ՝ Ձմեռային ցիկադա / Embracing Love:

 Winter Cicada / Зимняя Цикада
 ՌԵԺԻՍՈՐ
 Յոշիհիսա Մատսումոտո

 հիմնված Յուքա Նիտայի համանուն գրքի վրա
 ՏԱՐԵԹԻՎ
 2007
 ԵՐԿԻՐ
 Ճապոնիա
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 100, 3 մասով

Այս վիդեոն երկու տղամարդկանց կրքոտ հարաբերությունների մասին է, որը ընթանում է հասարակական-տնտեսական հիմնարար վերափոխումների ժամանակահատվածում: Պատմությունը տեղի է ունենում 19-րդ դարում, Ճապոնիայում, այսպես կոչված Մեյձի բարենորոգումների ժամանակաշրջանում, երբ կայսրը կորցրել է իր ուժը, և ավանդապահները բախվում են երկրի արդիականացման կողմնակիցների հետ:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>


Աւանդապահ ճակատի մաս է կազմում Չուշյու կլանը: Այս տոհմի և Բակուֆույի (ֆեոդալական զինված ուժեր) մեջ լարվածությունը աճում է՝ երկիրը մեկուսացումից հանելու և մասնավորապես արևմտյան ազդեցության հարցի շուրջ: Ի տարբերություն Չուշյու կլանի մյուս անդամների, երիտասարդ Քուսաքա Տուման ցանկանում է, որ Ճապոնիան արդիականանա և օտարերկրացիների հետ հիմնի լավ հարաբերություններ: Ելնելով նման մոտեցումից, նա փորձում է սովորել անգլերեն, առանց տեղյակ պահելու իր տոհմին:

Պատմության մյուս հերոսը Քեիչիրո Աքիզուքի անունով մի սամուրայ է, ում Քուսաքան հանդիպում է Բակուֆույի ուժերի դեմ իր կլանի նախաձեռնած մի հարձակման ժամանակ: Արդյո՞ք Քեիչիրոյի և Քուսաքայի ծանոթությունը կզարգանա ավելի խորը մի կապի:

«Սիրո ընդառաջ» յաոի մանգայի շարքը

Այս մուլտֆիլմը հիմնված է հաջողված «Սիրո ընդառաջ» անունով մի յաոի մանգայի շարքի 14 հատորներից մեկի վրա: Հիշենք, որ մանգան ճապոնական ոճի կոմիկսն է իսկ յաոին մանգայի մի ժանր է, որի պատմությունը նույնասեռական տղամարդկանց թեմաների մասին է: Յաոի մանգայի հեղինակը, սակայն, ոչ թե նույնասեռական տղամարդ է այլ միշտ նկարիչուհի է և ընթերցողները՝ գոնե ճապոնիայում, հիմնականում կանայք են: Որպես կանոն, յաոի երկու սիրեկաններից յուրաքանչյուրը հարաբերություններում ներկայացնում է մի ծայրահեղ սեռական հակում (լրիվ ակտիվ կամ լրիվ պասիվ):

Հարկ է նշել, որ «Սիրո ընդառաջ» շարքը առավել հաջողած յաոներից է, քանի որ կարողացել է ինչ որ շափ իրատեսորեն ներկայացնել նույնասեռական հարաբերությունների դինամիկան:

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>

Մաս 1-ին


Մաս 2-րդ


Մաս 3-րդ


___________________________________________________________
«Ձմեռային ցիկադա» մուլտը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԸ >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: