10.10.14

Սերիալ >>> Հրեշտակները Ամերիկայում, մաս 3-րդ՝ 3-ից



ՁԻԱՀ-ը և նրա հետևանքները

ՁԻԱՀ-ը այս հեռուստասերիալի մեջ ընդգրկված բազմաթիվ թեմաներից մեկն է, սակայն, նա, անկասկած, այս վարակը և նրա հետևանքները քննարկող սերիալների և ֆիլմերի լավագույններից է: Փրայորի երկու նախնիների ուրվականները, ովքեր դարեր առաջ մահացել են ժանտախտից, գալիս են վկայելու, որ ՁԻԱՀ-ը 20-րդ դարի ժանտախտն է` առանց որևէ բուժման: Ի դեպ, 1985 թվին, դեռևս ոչ մի բուժում գոյություն չուներ և, ինչպես ֆիլմը ցույց է տալիս, առաջին դեղը (ԱԶԹ) դեռ գտնվում էր փորձարկման փուլում` շնորհիվ Ռեգանի վարչակազմի անտարբերության և անփութության:

Սերիալը նաև ցուցադրում է հիվանդության հետևանքները, ինչպիսիք են`ֆիզիկական քայքայումը, մենակությունը, դավաճանությունը և հասարակությունից մեկուսացման վախը, որոնց շատ հիվանդներ բախվում էին հատկապես 1980 և 90-ականներին, ինչպես նաև` սերը, բարությունը և կարեկցանքը, որոնք արտահայտում են հիվանդին շրջապատող տարբեր մարդիկ, թեկուզ երբեմն ամենաանսպասելի անձիք (Փրայորի դեպքում` մի անծանոթ Մորմոն մայր և Կոհնի պարագայում` կանացի պահվածքով մի սևամորթ գեյ բուժակ):

Գերազանց խաղարկում

Այս հեռուստասերիալը շատ լավ խաղարկված է: Ինչպես թատրոնի տարբերակում, որտեղ դերասանները պիտի խաղան մի քանի դերեր, այդ թվում` հակառակ սեռը ներկայացնող կերպարներ, սերիալում նաև որոշ դերասաններ խաղում են տարբեր դերեր: Օրինակ` Մերիլ Սթրիփը խաղում է երեք դեր` որպես մի ռաբբի (տղամարդ), Ջոի մայրը և Էթել Ռոզենբերգի ուրվականը: Էմա Թոմփսոնը նույնպես խաղում է երեք դեր` Ամերիկայի հրեշտակը, մի անօթևան մարդ և Փրայորի բուժքույրը: Ալ Պաչինոն մարմնավորում է միայն մեկ կերպար, բայց նա կատարում է այդ գերազանց:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.1 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10

սերիալի ռեժիսորը և գլխավոր դերասանները >>>






 
 ___________________________________________________________
«Հրեշտակները Ամերիկայում» սերիալը այս կայքում
ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՍԵՐԻԱԼԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ


No comments: