1.11.13

Ֆիլմ >>> Վերջին օրերը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Վերջին օրերը  / Latter Days / Последние дни
 ՌԵԺԻՍՈՐ
 Ս. Ջեյ Կոքս 
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ս. Ջեյ Կոքս
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Էրիկ Ալեմեն 
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ 
 Սթիվ Սենդվոս, Ուեսլի Րեմզի
 ՏԱՐԵԹԻՎ
 2003
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 108

Ահարոնը (Սթիվ Սենդվոս), ով մի երիտասարդ մորմոն է, ԱՄՆ-ի հեռավոր մի գյուղաքաղաքից երեք այլ միսիոներների հետ ուղղարկվում է Լոս Անջելես քարոզելու մորմոն հավատը: Հիշենք, որ Մորմոն եկեղեցին («Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին») ԱՄՆ-ում հիմնված քրիստոնեական աղանդավորական շարժումներից մեկն է: Հասարակական հարցերի նկատմամբ ունեցած իրենց պահպանողական և ավանդապաշտական դիրքորոշումների շնորհիվ մորմոններն ընհանրապես հանդիսանում են աշխարհիկ և առաջադեմ ուժերի քննադատության և ծաղրանքի թիրախ: 

Ահարոնը և իր դավանակիցները բնակություն են հաստատում մի տան մեջ, որի կողքին ապրում է մի նույնասեռական տղամարդ՝ Քրիստիանը (Ուեսլի Րեմզի): Քրիստիանը աշխատում է որպես մատուցող մի մոդայիկ ռեստորանում և վարում է հասարակ լոսանջելեսյան գեյի կենսակերպ. անհոգ կյանք, հաճախակի մասնակցություն խրախճանքների, պատահական սեքս հանդիպումներ, արտաքին տեսքի և կազմվածքի մոլուցք: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>
Գրազը

Քրիստիանը իր աշխատակիցների հետ 50 դոլարի վրա գրազ է գալիս, որ իրեն կհաջողվի գայթակղել չորս մորմոններից առնվազն մեկին և քիչ անց կռահում է, որ առավել անփորձ քարոզիչ Ահարոնը սեռականության առումով անորոշ է: 

Սակայն, այն ինչ սկսվում է որպես ցինիկ մի գրազ, զարգանում է մի խոր զգայական կապի: Մի քանի հանդիպումից  հետո Ահարոնը և Քրիստիանը մտերմանում են և մի օր էլ, մի հարմար պահի Քրիստիանը փորձում է գայթակղել Ահարոնին, բայց մորմոն քարոզիչը կտրականապես դիմանում է՝ նրան մեղադրելով, որ ցանցառ մարդ է և որ մարդկային հարաբերություններին մոտենում է մակերեսայնորեն: Մտահոգված, որ Ահարոնը հավաստի է իր հնչեցրած քննադատության մեջ՝ Քրիստիանը որպես կամավոր միանում է մի հասարակական կազմակերպության, որը սնունդ է առաքում ՁԻԱՀ-ով հիվանդներին:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


___________________________________________________________
«Վերջին օրերը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: