2.11.13

Ֆիլմ >>> Վերջին օրերը, մաս 2-րդ՝ 2-ից


Միևնույն ժամանակ, որ Ահարոնը հետզհետե ինքնաբացահայտում է իր նույնասեռականությունը, Քրիստիանը գնալով խորապես կապվում է Ահարոնին նրա անկեղծության և լրջության շնորիվ: Նրանք ազդում և փոխում են միմյանց, զուգամիտվում են և, ի վերջո, սիրահարվում, որը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ երկու կողմերի համար, բայց մասնավորապես մորմոն կողմի համար:

Տեսարան ֆիլմից  >>>

Առաջինը, բայց ոչ լավագույնը

Այս ֆիլմի հիմնական հետաքրքրությունը այն է, որ փաստորեն եղել է առաջին ամերիկյան ֆիլմը, որը անդրադառձել է արմատական քրիստոնեության և նույնասեռականության միջև առկա հակամարտությանը. թեև դա արել է բավականին մակերեսայնորեն: Ֆիլմը չափով սիրողական մակարդակի է, և մասամբ տափակ, կանխատեսելի և մելոդրամային: Ֆիլմի սաունդթրեքը, սակայն, սքանչելի է:

Ահարոնը և Քրիստիանը, ինչպես նաև մյուս կերպարները, չափազանց միաչափ են և կարծրատիպային: Ֆիլմը բավարար չի ցույց տալիս Ահարոնի ներքին պայքարը իր սեռական կողմնորոշումը զսպելու և ապա ընդունելու համար, ոչ էլ իր հակամարտության բարդությունը և խորքայնությունը կրոնական հրահանգների դեմ (օրինակ, եթե համեմատելու լինենք «Աղոթքներ Բոբիի համար» ֆիլմի հետ):

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>












- Քեզ պետք է շատ քաջություն ինքդ քեզ նման լինելու
համար, երբ բազմաթիվ տգետ գրողի տարածներ
տարբերվելու հետ խնդիր ունեն:
- Ի՞նչ Աստծո ես դու հավատում:


- Ի՞նչ է նա արել քեզ:
- Նա սիրել է ինձ:

___________________________________________________________
«Վերջին օրերը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: