Showing posts with label Pink Narcissus. Show all posts
Showing posts with label Pink Narcissus. Show all posts

17.10.13

Ֆիլմ >>> Վարդագույն Նարցիսը, մաս 2-րդ՝ 2-ից


7-ամյա աշխատանքը

Ֆիլմը հիմնականում փառաբանում է արական մարմինը, սեռական երևակայությունները և գեյ էրոտիկան՝ չափազանց յուրօրինակ, ճոխ, գունեղ ու երևակայական բեմահարդարում: Մարմնի տարբեր մասերն առանձին-առանձին գովքի առարկա են դառնում՝ ինչպես  նաև ծաղիկները, թիթեռները, լուսինը և բնությունն ընդհանրապես:

Հետաքրքիր է նշել, որ ֆիլմը նկարահանվել է պատահական հերթականությամբ՝ Նյու Յորք քաղաքում՝ ավելի քան 7 տարիների ընթացքում (1964-1970), հիմնականում ռեժիսոր Ջեյմս Բիդգուդի փոքրիկ բնակարանում: Ընդամենը երեք տեսարաններ են նկարահանվել նրա բնակարանից դուրս. դրանք են՝ հանրային զուգարանի, «Թայմզ» հրապարակի և հորդարար անձրևների տեսարանները:

Տեսարան ֆիլմից  >>>

«Անհայտ» ռեժիսորը

Բիդգուդը մասնագիտությամբ եղել է թատերական զգեստների մոդելավորող և լուսանկարիչ, այլ ոչ թե կինոռեժիսոր: Թվում է, թե այս ֆիլմը նկարահանելուց նա ցանկացել է կատարել ինչ- որ փորձարկումներ կինոարվեստում և երկրպագության տուրք մատուցել իր բարեկամ և մոդել Բոբի Քենդալին: 

Սակայն, երբ պատրաստվել է ֆիլմի վերջին տարբերակը, նա հրաժարվել է նշել իր անունը, քանի որ իրեն հակամարտության մեջ է գտել պրոդյուսերի հետ, ով միակողմանիորեն խմբագրել էր ֆիլմը և կրճատել որոշ տեսարաններ: Այնպես որ, երբ ֆիլմը ցուցադրվել է 1971 թ., ռեժիսոր է նշվել «անհայտը», որը առաջացրել է բազմաթիվ շահարկումներ և ասեկոսներ թաքնված հեղինակի ինքնության մասին՝ ընդգրկելով մի շարք հանրահայտ արվեստագետների անուններ որպես հավանական հեղինակ: 

Առեղծվածային ֆիլմը

Շատ տպավորիչ և հագեցած տեսողականություն ունեցող այս ֆիլմն իր առեղծվածային «անհայտ» ռեժիսորով կարճ ժամանակում դարձել է պաշտամունքի առարկա հանսդիսացող մի ֆիլմ և ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների թե՛ կինոարվեստում և թե՛ կինոյից դուրս, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ նրա սահմաններից դուրս: Կարելի է նշել, օրինակ՝ ֆրանսիացի գեղալուսանկարիչներ Փիեր և Ժիլին: 

Իսկ ֆիլմի խորհրդավոր դերասանը նաև իր հերթին տարիներ շարունակ եղել է երկրպագության առարկա: Ի դեպ՝ ֆիլմի վերականգնված տարբերակը թողարկվել է 2003 թ.՝ 7 րոպե առավել երկար տևողությամբ: Ավաղ, նույնիսկ վերականգնված տարբերակը զուրկ է պատկերի կատարյալ պարզությունից ու որակից:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.1 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 




















___________________________________________________________
«Վարդագույն Նարցիսը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

16.10.13

Ֆիլմ >>> Վարդագույն Նարցիսը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
Վարդագույն Նարցիսը / Pink Narcissus 

 / Розовый нарцисс
 ՌԵԺԻՍՈՐ
 Ջեյմս Բիդգուդ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Ջեյմս Բիդգուդ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Մարտին Ջեյ Սադոֆ 
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆ
 Բոբի Քենդալ
 ՏԱՐԵԹԻՎ
 1971
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 64 (առաջին տարբերակ)

 71 (վերականգնված տարբերակ)

Այս ֆիլմը նմանվում է մի էրոտիկ բանաստեղծության, որը պատկերում է մի նույնասեռական տղայի (Բոբի Քենդալ) սեռական երևակայությունները և ցանկությունները, տանը մենակ իր սիրեկանին սպասելիս: 

Ֆիլմը չունի ո՛չ հստակ պատմություն, ո՛չ էլ երկխոսություններ: Նա ծավալվում է երազի նման՝ ոչ գծային կարգով, որում գլխավոր հերոսը ապրում է մի շարք զգացողություններ, ինչպիսիք են՝ լսում է մի ձայն ռադիոյում և կամ մի աղմուկ փողոցում, հոտոտում է մի ծաղիկ, հետևում է ինչ-որ թիթեռի շարժումների, և այս ազդակներն ամեն անգամ նրան մղում են դեպի իր ենթագիտակցության խորքերը:

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>>



Ժամանակակից Նարցիսը

Իր երազանքներում և ցնորքներում  նա երևակայում է վիճակներ, որոնցում կենտրոնական անձը հենց ինքն է: Օրինակ՝ նա իրեն պատկերացնում է որպես մատադոր, հռոմեական ստրուկ և կամ պորտապարող տղա: 

Նա սեքսով է զբաղվում մի շարք հավանական, ինչպես նաև անհավանական ձևերով, այդ թվում բնության հետ: Որոշ իր երևակայություններում նա միակ մասնակիցն է կամ հանդես է գալիս մի քանի դերերում, թերևս, միաժամանակ, որը այդ պատկերացումներին տալիս է ինքնասիրահարվածության բնույթ: Հիշենք որ հունական դիցաբանության մեջ, երբ գեղեցիկ Նարցիսը տեսնում է իր սեփական արտացոլումը ջրի մեջ, սիրահարվում է նրան՝ չգիտակցելով, որ դա ընդամենը իր պատկերն է:

Ֆիլմի հերոսն իր հանդեպ ցուցաբերած հմայքին ավելացնում է իր խոր և տխուր մենակությունը, կարծես թե նա, ունենալով հմայիչ արտաքին և հարմարավետ կյանք՝ մի գեղեցիկ թռչունի պես, փակված է իր ոսկե վանդակում:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>
KINO START
FUNNY CINEMA
___________________________________________________________
«Վարդագույն Նարցիսը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ