17.10.13

Ֆիլմ >>> Վարդագույն Նարցիսը, մաս 2-րդ՝ 2-ից


7-ամյա աշխատանքը

Ֆիլմը հիմնականում փառաբանում է արական մարմինը, սեռական երևակայությունները և գեյ էրոտիկան՝ չափազանց յուրօրինակ, ճոխ, գունեղ ու երևակայական բեմահարդարում: Մարմնի տարբեր մասերն առանձին-առանձին գովքի առարկա են դառնում՝ ինչպես  նաև ծաղիկները, թիթեռները, լուսինը և բնությունն ընդհանրապես:

Հետաքրքիր է նշել, որ ֆիլմը նկարահանվել է պատահական հերթականությամբ՝ Նյու Յորք քաղաքում՝ ավելի քան 7 տարիների ընթացքում (1964-1970), հիմնականում ռեժիսոր Ջեյմս Բիդգուդի փոքրիկ բնակարանում: Ընդամենը երեք տեսարաններ են նկարահանվել նրա բնակարանից դուրս. դրանք են՝ հանրային զուգարանի, «Թայմզ» հրապարակի և հորդարար անձրևների տեսարանները:

Տեսարան ֆիլմից  >>>

«Անհայտ» ռեժիսորը

Բիդգուդը մասնագիտությամբ եղել է թատերական զգեստների մոդելավորող և լուսանկարիչ, այլ ոչ թե կինոռեժիսոր: Թվում է, թե այս ֆիլմը նկարահանելուց նա ցանկացել է կատարել ինչ- որ փորձարկումներ կինոարվեստում և երկրպագության տուրք մատուցել իր բարեկամ և մոդել Բոբի Քենդալին: 

Սակայն, երբ պատրաստվել է ֆիլմի վերջին տարբերակը, նա հրաժարվել է նշել իր անունը, քանի որ իրեն հակամարտության մեջ է գտել պրոդյուսերի հետ, ով միակողմանիորեն խմբագրել էր ֆիլմը և կրճատել որոշ տեսարաններ: Այնպես որ, երբ ֆիլմը ցուցադրվել է 1971 թ., ռեժիսոր է նշվել «անհայտը», որը առաջացրել է բազմաթիվ շահարկումներ և ասեկոսներ թաքնված հեղինակի ինքնության մասին՝ ընդգրկելով մի շարք հանրահայտ արվեստագետների անուններ որպես հավանական հեղինակ: 

Առեղծվածային ֆիլմը

Շատ տպավորիչ և հագեցած տեսողականություն ունեցող այս ֆիլմն իր առեղծվածային «անհայտ» ռեժիսորով կարճ ժամանակում դարձել է պաշտամունքի առարկա հանսդիսացող մի ֆիլմ և ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների թե՛ կինոարվեստում և թե՛ կինոյից դուրս, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ նրա սահմաններից դուրս: Կարելի է նշել, օրինակ՝ ֆրանսիացի գեղալուսանկարիչներ Փիեր և Ժիլին: 

Իսկ ֆիլմի խորհրդավոր դերասանը նաև իր հերթին տարիներ շարունակ եղել է երկրպագության առարկա: Ի դեպ՝ ֆիլմի վերականգնված տարբերակը թողարկվել է 2003 թ.՝ 7 րոպե առավել երկար տևողությամբ: Ավաղ, նույնիսկ վերականգնված տարբերակը զուրկ է պատկերի կատարյալ պարզությունից ու որակից:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.1 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 




















___________________________________________________________
«Վարդագույն Նարցիսը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՋԻՖ ԱՆԻՄԱՑԻԱ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: