15.7.15

Բիդգուդի էրոտիկ ֆանտազիաները


Ջեյմս Բիդգուդը (1936-)՝ ամերիկացի լուսանկարիչ, ռեժիսոր և մոդելավորող է: Նա ամենաշատը հայտնի է իր արտասովոր «Վարդագույն Նարցիսը» ֆիլմի համար:

Ինչպես իր ֆիլմում, նա իր լուսանկարներում փառաբանում է արական մարմինը՝  բեմականացնելով ռոմանտիկ երանգներով գունավորված էրոտիկ իրավիճակներում: Նա առաջին լուսանկարիչներից է, ով աշխատել է պատկերել նույնասեռական էրոտիկ ֆանտազիաները:

Ջեյմս Բիդգուդը 2011 թ. 74 տարեկան հասակում
Բիդգուդը իր լուսանկարներում օգտագործել է ճոխ բեմահարդարներ, որոնք պատրաստված են եղել թատրոնի, նորաձևության և դիզայնի զանազան տարրերով: Ինչպես իր ֆիլմի պարագայում, իր լուսանկարների համար, նա այդ բարդ ու ֆանտաստիկ բեմահարդարները ստեղծել է իր փոքրիկ մեկ սենյականոց նյույորքյան բնակարանում:

Իր աշխատանքների մեծ մասում Բիդգուդը ցուցաբերել է մեծ ստեղծագործական ներուժ: Օրինակ, իր «ստորջրյա իրավիճակներ» շարքում, որը նկարահանել է 1960-ականներին, նա արել է ամեն ինչ ծովի հատակում գտնվելու տպավորություն ստեղծելու համար. հմտորեն օգտագործել է դեկորի անհավանական տարրեր, կիրառել է լուսավորության խաղեր, ինչպես նաև օգտագործել է ձեթ և ներկ մոդելների մաշկին հատուկ էֆեկտներ տալու համար: 

Այստեղ ներկայացված են նմուշներ հիմնականում իր 1960-ականներում կատարած աշխատանքներից՝ ներառյալ «ստորջրյա իրավիճակներ» շարքից մի քանի նկարներ: Ի դեպ այդ ժամանակաշրջանի Բիդգուդի աշխատանքները համարվում են առաջապահ իր ժանրի մեջ:

«Երիտասարդ զինվորը»
«Պանը»

«Վալենտին»


«Ճամպրուկ»
«Վարդագույն ծաղիկներ»
«Մարգարիտ»
«Խեցգետին»
«Փողոցային հանցագործը»
«Ծխել»
«Կրկնակի պատկեր»

«Արձանները և ստրուկը»
«Ստրուկը Կայսրի առջև»
«Հարեմի տղան սիրամարգի հետ»


«Կապույտ ծաղիկների դաշտ» 
«Գուչի կապույտ լողազգեստ»
«Ծոցը արշալույսին»
(«Փրադա դեղին լողազգեստ»)

Թաշեն հրատարակչության Բիդգուդի աշխատանքին նվիրված գիրքը  >>>



No comments: