6.5.14

Ֆիլմ >>> Յոսիի պատմությունը, մաս 1-ին՝ 2-ից


 ՖԻԼՄ
 Յոսիի պատմությունը / Yossi / История Йосси 
 ՌԵԺԻՍՈՐ
 Եյթան Ֆոքս  
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Իթայ Սեգալ    
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Քերեն Ան
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Օհադ Քնոլեր, Օզ Զեհավի
 ՏԱՐԵԹԻՎ
 2012 
 ԵՐԿԻՐ
 Իսրայել  
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 84

Տառապանք

Սա «Յոսին և Ջագգերը» ֆիլմի (2002) շարունակությունն է, որի գործողությունները տեղի են ունենում նախորդ ֆիլմի իրադարձություններից ուղիղ 10 տարի անց:

Ֆիլմում Յոսին (պատկերում է նույն դերասանը՝ Օհադ Քնոլերը), արդեն թմբլիկ 34-ամյա մի տղամարդ է, ով Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես սրտաբան: Ըստ երևույթին, նա տխուր է, ընկճված ու միայնակ: Նա շարունակում է թաքցնել իր սեռական կողմնորոշումը, սակայն աշխատավայրում ասեկոսներ են տարածված նրա գեյ լինելու հավանականության մասին: Որպեսզի օգնեն նա միայնությունից դուրս գա՝ գործընկերները նախաձեռնում են տարբեր քայլեր, բայց ապարդյուն:

Յոսին կարծես ոչնչով շահագրգռված չէ փոխելու իր լճացած կյանքը: Ակնհայտ է, որ նա երբեք չի կարողացել հաղթահարել Ջագգերին կորցնելու իր խոր վիշտը և չի վերականգնվել իրենց սիրո կորուստից հետո: Նա շարունակում է տառապել: Դժգոհ իր անձնական կյանքից՝ ամբողջովին նվիրվել է իր աշխատանքին: Ազատ ժամերին նա սնվում է առաքված սնունդով և օգտագործում է օնլայն ժամադրությունների հնարավորություններից՝ պատահական սեքս կազմակերպելու համար:

>>> ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ



Տառապանքի ավարտը

Յոսիի կյանքը փոխվում է մի օր, երբ հիվանդանոց է գալիս մի կին իր տարեկան ստուգումների համար: Յոսին ճանաչում է հիվանդին. նա Ջագգերի մայրն է: Այս հանդիպումը, ի վերջո, հանգեցնում է Յոսիի այցին Ջագգերի հայրական տուն: Այնտեղ նա որոշում է իր սիրտը բացել՝ Ջագգերի ծնողներին պատմելով իր և Ջագգերի սիրո մասին:

Սա շրջադարձային կետ է Յոսի կյանքում. սա այն պահն է, երբ նա վերջապես հաշտվում է իր անցյալի հետ և հաշտվում է կորցրած սիրո ցավի հետ:

Անապատի ճամբաներում

Անդրադառնալով Յոսիի աշխատանքում թույլ տված մի մեծ սխալի՝ նրա տնօրենը նրան առաջարկում է անցնել ավելի հավասակշռված ապրելակերպի և որպես սկիզբ՝ նրան հորդորում է արձակուրդ վերցնել: Յոսին որոշում է Թել Ավիվից մեկնել և երկրի հարավում հանպատրաստից արձակուրդ անցկացնել:

Ճանապարհին նա հանդիպում է չորս երիտասարդ զինվորների, որոնք փնտրում են անվճար երթևեկություն: Դրանով հանդերձ, որ Յոսիի և այդ չորսի միջև տարիքային տարբերությունը հազիվ 10 տարի է, ակնհայտորեն էական է ներսերնդային հակասություններ, ինչը մենք տեսնում ենք, օրինակ, նրանց տարբերվող երաժշտական նախասիրություններում:

Այնուամենայնիվ, Յոսին որոշում է հասցնել նրանց դեպի Էյլաթ՝ ծովափյա հանգստյան քաղաք: Սա այն քաղաքն է, որտեղ Ջագգերը ժամանակին ցանկացել էր, որ նրանք գնան ազատ և անկաշկանդ միասին ժամանակ անցկացնելու համար:

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>> ԱՅՍՏԵՂ

 Ռուսերեն օնլայն տարբերակ  >>>

___________________________________________________________
Յոսիի պատմությունը այս կայքում


ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: