6.5.14

Ֆիլմ >>> Յոսիի պատմությունը, մաս 2-րդ՝ 2-ից


Թոմը

Յոսին սենյակ է վերցնում նույն հյուրանոցում, որտեղ իջևանում են չորս զինակոչիկները: Բայց հյուրանոցում նա բնավ չի հետաքրքրվում սովորական հանգստյան գործողություններով, ինչպիսիք են ՝ լողավազանում լողալ և մասաժի գնալ: Փոխարենը, նա սկսում է կարդալ Թոմաս Մանի «Մահ Վենետիկում» վիպակը (Վիսկոնտին ֆիլմի է վերածել 1971թ., տես ԱՅՍՏԵՂ), որը պատմում է քայքայման շեմին կանգնած մի տարեց արիստոկրատի կրքոտ գրավչությունը գեղեցիկ մի պատանու հանդեպ, ով նաև մնում էր նույն հյուրանոցում:

Չորս զինվորներից մեկը՝ Թոմը (Օզ Զեհավի), գեղեցիկ, զարգացած, խելացի և գեյ մի երիտասարդ է: Նա փորձում է մտերմանալ Յոսիի հետ: Նա ունի այն նույն եռանդը, ջերմությունը ու կիրքը, որ Յոսին Ջագգերի մեջ էր գտնում ու դա այնքան ցանկալի և գրավիչ էր:

տեսարան ֆիլմից  >>>



Բայց ինչպե՞ս Յոսին կարձագանքի Թոմի առաջընթացին: Արդյո՞ք Յոսին կվարվի Մաննի հերոս Աշնբաքի պես՝ խրված քայքայման և ոչնչացման ճահիճում կամ նա կհամարձակվի լինել ազատ և ինքնաբուխ: Արդյո՞ք նա վերջապես կհաշտվի իր և իր անցյալի հետ, և կրիկին իրեն թույլ կտա սիրել:

Ըստ րեժիսորի՝ «կյանքը սկսելու համար երբեք ուշ չէ: Նախ, դուք պետք է հասկանաք, թե ձեզ ինչ է պետք փոխելու, ցույցաբերեք խիզախություն, և աշխատեք սիրել ինքներդ ձեզ»:

Ֆիլմի այն տեսարանը, որում Յոսին և Թոմը չեն համաձայնվում սեքսով զբաղվել մթության մեջ կամ լույսերը միացած ցույց է տալիս, թե որքան Թոմի դերը որոշիչ է լինելու Յոսիին երջանկության ճանապարհ վերադարձնելու գործում:

Եվս մի շարունակություն ?

Ֆիլմը շատ ժամանակ է հատկացնում ցուցադրալու Յոսիի սկզբնական տխուր կյանքը և դեպրեսիան, և ոչ բավականաչափ նրա արկածներին անապատում և Թոմի հետ նորաստեղծ հարաբերությանը: Թոմի հետ հարաբերության զարգացման մասին ռեժիսորը միգուցէ մեզ ավելի շատ կուզի պատմել 2022-ին:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.9 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>

Ես չեմ հավատում, թե մարդիկ ինչեր են ասում:











Ես հիմար մարդկանց չեմ սիրում համբուրել:





ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>


 
___________________________________________________________
Յոսիի պատմությունը այս կայքում

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: